Ընտանիքում բռնության ենթարկված անձանց մասին օրենքի քննարկում. ԱԺ-ն շարունակում է աշխատանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+15.09 oC

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց մասին օրենքի քննարկում. ԱԺ-ն շարունակում է աշխատանքը

11:47 12.07.2018

ԱԺ-ն շարունակում է արտահերթ նստաշրջանը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ այսօր երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն երեկ առաջին ընթերցմամբ քվեարկված հարցերը:

Խորհրդարանի նախագահը նաև շնորհավորեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանին՝ նշելով, որ այսօր պատգամավորի ծննդյան օրն է:Այնուհետև խորհրդարանականները շարունակեցին իրենց աշխատանքը: Ի թիվս այլ օրենսդրական նախաձեռնությունների, քննարկվեց նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո որոշակի փոփոխությունների է ենթարկվել նախագիծը:

 «Մի քանի տերմիններ հստակեցվել են և համապատասխանեցվել ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքի տերմինաբանությանը: Երկրորդը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարան կարող է դիմել ոչ միայն բռնության ենթարկված կամ ենթադրյալ բռնության ենթարկված անձը, այլ նաև աջակցության կենտրոնը անձի համաձայնությամբ, մենք առաջարկում ենք, որ դատարան հայցադիմում ներկայացնելիս այդ հայցադիմումին կցվի նաև բռնության ենթարկված անձի համաձայնությունը, որը փաստորեն օրենքի պահանջ է: Հակառակ պարագայում աջակցության կենտրոնը ուղղակի իրավասու չէ դիմել դատարան»:

Մտքերի փոխանակման ժամանակ  ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը կառավարության ուշադրությանը հրավիրեց աջակցության կենտրոնների վրա, որոնք, ըստ պատգամավորների, պետք է ստեղծվեն դեկտեմբերից, բայց կարծում է, որ այս փուլում պետք է արդեն ունենային հստակ պայմանավորվածություններ:

«Ինձ համար խնդրահարույց է մի քիչ, որ աջակցության կենտրոնները կարող են դիմել դատարան և դրա համար պարտադիր է նաև բռնության ենթարկվածի դիմումը: Մենք ձեզ հետ միասին շատ լավ գիտենք, որ շատ դեպքերում ընտանիքներում բռնության ենթարկված կինը, եթե անգամ շատ մեծ ցանկություն ունի դիմել իրավապահ համակարգին, կրկնակի ճնշման է ենթարկվում այդ դիմումը չներկայացնելու համար: Մենք կարծում ենք, որ այստեղ սահմանափակելու ենք այս խնդրի իրավական կարգավորումը և քանի որ ընտանիքում բռնությունը լուրջ խնդիր է, որքան էլ արտառոց կարծիքներ հնչեն, թե մեր ընտանիքի ավանդույթներն են»,- ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորը մի քանի վիճակագրական տվյալներ ներկայացրեց՝ նշելով, որ 2018 թվականի հինգ ամիսներում քննվել է ընտանեկան բռնության 289 դեպք: Սրանք արձանագրված դեպքերն են, որոնցից 35-ով հարուցվել է քրեական գործ:

«Այս ընթացքում գրանցվել է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության 174 դեպք, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 9 դեպք,: Ի դեպ ասեմ, որ Հայաստանում բռնության է ենթարկվում կանանց մեկ քառորդը, իսկ տղասմարդկանց` մեկ տոկոսը: Գրանցվել է ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ 26, երեխաների կողմից ծնողի նկատմամբ՝ 31 դեպք: Սա արձանագրված դեպքերն են վերջին մի քանի ամիսների ընթացքում»,- նշեց պատգամավորը և կոչ արեց, որ այս խնդրով ոչ թե ընդունեն օրենքը և անցնեն առաջ, այլ ակտիվ մեխանիզմներ սկսեն կիրարկել՝ աջակցության կենտրոնները գոնե դեկտեմբերից գործարկելու համար:

Այնուհետև ամբիոնին մոտեցավ հիմնական զեկուցողը: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ իրենք կապի մեջ են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որն այս ոլորտի իրավասու մարմինն է, և համապատասխան քայլեր ձեռնարկում են, որպեսզի այս մարմինները մինչև դեկտեմբեր ստեղծվեն և գործեն:

«Ինչ վերաբերում է աջակցության կենտրոնի կողմից անձի համաձայնություն ունենալուն` այսօր օրենքում հստակ պահանջ կա, որ հենց ենթադրյալ բռնության ենթարկված անձը ինքը պետք է համաձայն լինի, որ աջակցության կենտրոնը դիմի դատարան, որովհետև դատարանը կարող է այնպիսի որոշում կայացնել, ինչպիսին է օրինակ, բռնություն կատարող անձին որոշակի մետր հեռավորության վրա չթողնելը, երեխաների տեսակցության սահմանափակումը: Իրավունքների սահմանափակում կա, որ բռնություն կատարող անձը գոնե ցանկանա, որ դատարանը սահամանփակումներ մտցնի»,- եզրափակեց Արթուր Հովհաննիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP