12:13 12.07.2018
ՀՀ-ում Ֆրանիսայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի կարծիքով երեկ Բրյուսելում մթնոլորտը շատ ջերմ էր, այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում ՝անդրադառնալով երեկ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը:
«Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ջերմ մթնոլորտում տեղի ուենցավ նախ որովհետև երկու երկրների ղեկավարներն առաջին անգամ էին հանդիպում, մանավանդ, որ դա տեղի ունեցավ երկու շատ կարևոր իրադարձությունների նախաշեմին՝ աշնանը Հայաստանում ակնկալվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և դրա շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պետական այցի դեպի Հայաստան»,- ասաց դեսպանը:
Ժոնաթան Լաքոտն ընդգծեց, որ իրենք անհամբեր սպասում են հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի պետական այցին Հայաստան:
«Սա կարելի է որակել որպես Ֆրանսիայի հանրապետության ղեկավարի այց նորագույն Հայաստան և հանդիպում ՀՀ նոր իշխանությունների հետ: Ծրագիրը դեռևս վերջնական մշակված չէ, բայց մեր պատկերացմամբ սա կլինի այնպիսի ծրագիր, որի ծանրակշիռ մասը նվիրված կլինի մշակույթին, երիտասարդությանն ու կրթությանը»,- նշել է նա:
Նա նաև անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը և ասել, որ դա նոր դինամիկա է հաղորդում երկու երկրների երկկողմ հարաբերություններին:
«Ֆրանսիայում բոլորը հետևում են բարեփոխումների այն գործընթացին, որը իրականացվում է Հայաստանում, որովհետև բոլորին ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ ՀՀ նոր իշխանությունը հստակ հանձնառություն է ստանձնել կոռուպցիայի, օլիգարխիկ կառույցների և մենաշնորհային կառույցների դեմ պայքարելու: Սա շատ կարևոր ուղերձ է Հայաստանի բոլոր գործընկերների համար, մանավանդ տնտեսվարող ոլորտի դերակատարների համար»,- ընդգծեց Լաքոտը:
Դեսպանը խոսեց նաև այն մասին, որ ֆրանսահայ, ինչպես նաև ֆրանսիացի ներդրողների շրջանում հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...