Համաներումը կտարածվի նաև այն անձանց վրա, ովքեր վճարել են. նրանք կհամարվեն խախտում չկատարած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+15.09 oC

Համաներումը կտարածվի նաև այն անձանց վրա, ովքեր վճարել են. նրանք կհամարվեն խախտում չկատարած

12:44 12.07.2018

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողը ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն է: Նա նշեց, որ մի քանի առաջարկներ են ստացել, որոնց համաձայն՝  վարչական իրավախախտումների մասին «ամնիստիայի տակ հայտնված» բառերը փոխարինվել են «համաներման մասին օրենք» բառակապակցությամբ:

Բացի այդ՝ նոր հոդված է առաջարկվում, որը վերնագրված է «համաներումը»: Այն նախատեսում է, որ վարչական իրավախախտում կատարած անձը ԱԺ-ի կողմից ընդունված համաներման մասին օրենքով կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել վարչական պատասխանատվությունից, իսկ արդեն վարչական տույժի ենթարկված անձը կարող է այդ համաներման օրենքով լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ տույժից: Փոխնախարարի խոսքով՝ սա իրավական այն հստակ հիմքը կլինի, որով ցույց կտան, որ Սահամանդրության 117-րդ հոդվածի հիման վրա ԱԺ կառավարության առաջարկությամբ կարող է ընդունել վարչաիրավական հարաբերություններում համաներում:

«Մյուս առաջարկը, որը բանավոր է եղել ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանի կողմից, ևս ընդունել ենք, ներառել ենք համաներման ակտի նախագծում, խոսքը վերաբերում է նրան, որ համաներումը տարածվի այն անձանց նկատմամբ, ովքեր վճարել են տուգանքները, սակայն այդ անձինք համաներման ակտի ընդունման պահից կհամարվեն խախտում չկատարած: Այսինքն՝ այն ռեժիմը, որ մեկ տարում կրկին խախտում է անում, և այդ խախտման կրկնությունը ծանրացնող հանգամանքներով է հաշվվում. մենք այս ակտով վերացնում ենք ոչ միայն նրանց համար, ովքեր տուգանքը չեն վճարել և  ազատվում են, այլ նաև այն անձանց համար, ովքեր տուգանքը վճարել են»,- ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներում կիրառել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP