Հակառակ վարքագիծ ենք դաստիարակում՝ մարդկանց ասելով, որ կարող եք չվճարել, ինչ-որ ժամանակ կառավարությունը կորոշի ներել ձեր տուգանքները. Արփինե Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+15.09 oC

Հակառակ վարքագիծ ենք դաստիարակում՝ մարդկանց ասելով, որ կարող եք չվճարել, ինչ-որ ժամանակ կառավարությունը կորոշի ներել ձեր տուգանքները. Արփինե Հովհաննիսյան

13:22 12.07.2018

ԱԺ-ում քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Պողոսյանն առաջարկել էր ներել նաև այն վարորդների տուգանքները, որոնք բարեխիղճ վճարել են տուգանքները: Իր ելույթում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այն չի ընդունվել: ԱԺ փոխնախագահը ներկայացրեց այն հակափաստարկները, որոնք բերվել են Միհրան Պողոսյանի առաջարկը չընդունելու համար:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, քանի որ խոսքը վերաբերում է 2012-2017 թվականների ընթացքում 59․3 մլրդ դրամի, որից միայն 13․7 մլրդ դրամն է, որը որպես ապառք ներառված է համաներման ակտի շրջանակներում, ստացվում է, որ կառավարությունը մոտ 40 մլրդ դրամ պետք է վերադարձի քաղաքացիներին, ինչը ֆինանսական տեսանկյունից կառավարության համար համարվել է ոչ նպատակարմար, ոչ հնարավոր: Հովհաննիսյանի այս խոսքերից հետո դահլիճում դժգոհություն առաջացավ, սակայն ԱԺ փոխնախագահն ասաց, որ դա իրեն չուղղեն, որովհետև ինքը միայն կառավարության դիրքորոշումը ներկայացնողն է:

Դրանից բացի՝ նա նշեց, որ կառավարության համար անընդունելի է եղել նաև «Ծառուկյան» խմբակցության առաջարկը՝ համաներումը տարածել մինչը 2018 թվականի մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածի վրա:

ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանն էլ առաջարկել էր, որ վաուչերներ բաժանվեն բարեխիղճ վճարումներ կատարած վարորդներին, որ եթե հետագայում խախտում անելու դեպքում իրենք չվճարեն: Սա ևս կառավարության կողմից անընդունելի է  համարվել:  Նշվել է, որ դա կարծես տուգանքի կանխավճար է:

Իսկ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ինքը բարձրացրել է մի հարց, որն այս բոլոր առաջարկությունների, հարցերի մտահոգության հիմնական առարկան է.

«Ի՞նչ ենք անում մենք, որ խրախուսենք իրավահպատակ վարքագիծը, ինչ ենք անում մենք, որ քաղաքացիները, որոնք բարեխղճորեն և ժամանակին վճարում են տուգանքները, ունենան որոշակի շահագրգռվածություն, հետագայում ևս շարունակեն վճարել դրանք: Ոչ թե հակառակ վարքագիծ ենք դաստիարակում, ըստ էության՝ այդ մարդկանց ասելով, որ կարող եք չվճարել, որոշակի ժամանակահատված սպասել, ինչ-որ ժամանակ կառավարությունը կորոշի ներել ձեր տուգանքները»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ խնդիրն այն է, որ մենք օրենսդրության մեջ չունենք չափանիշներ, թե ովքեր են սոցիալապես անապահովները, ովքեր են, որ իրականում խնդիր ունեն վճարման հետ կապված, ովքեր են, որ վճարելու կարողություն ունենալով, անում են ամեն ինչ, ձևավորում են մեխանիզմներ, որ չվճարեն այդ տուգանքները: Նա ասաց, թե կարող են լինել դեպքեր, որ վճարողը գույք չունի, բայց իր անունով գրանցված են մի քանի մեքենաներ:

Այնուամենայնիվ, Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսվում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտում կատարած վարորդների նկատմամբ համաներում հայտարարել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP