20:40 12.07.2018
ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը, անդրադառնալով Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայությունների կողմից ծառայություններ մատուցելուն, ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.
«Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայությունների կողմից ծառայություններ մատուցելիս պետական տուրք չի գանձվում`
1) հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելիս
2) 16 տարին չլրացած երեխաներին, ինչպես նաև փախստական ճանաչված անձանց հաշվառելիս
3) 16 տարին չլրացած երեխայի հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
5) անձնագրային տվյալների վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
6) հին նմուշի անձնագիրը 16 տարեկանը լրանալուց հետո 1-ին անգամ տրամադրելիս
7) հին նմուշի անձնագիրը աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամին տրամադրելիս
8) նույնականացման քարտը աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամին տրամադրելիս
9) նույնականացման քարտն առաջին անգամ տրամադրելիս, եթե 16 տարին լրանալուց հետո անձը չի ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր
10 )հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս, երբ`
ա) դիմողը միայնակ կենսաթոշակառու է
բ) դիմողը առաջին և երկրորդ խմբի հաշմանդամ է.
գ) դիմողը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձ է11) քաղաքացիության վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
12) ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
13) փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելիս,
14) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված դեպքերում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելիս»:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...