19:31 29.05.2019
Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է խորհուրդը ցրելու մասին խոսակցություններին ու կարծիքներ, ասել է, որ այդ տարբերակը վատ հետևանքներ կունենա։ Ներկայացնում ենք ԲԴԽ անդամի գրառումն ամբողջությամբ։
«Խորհրդարանի այն հարգարժան պատգամավորների համար, որոնք իրենց պարտքն են համարում բարձրաձայնելու դատական իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականների և, մասնավորապես, դատական իշխանության նկատմամբ դիրքորոշումներ բարձրաձայնելու հարցը, հակիրճ նկատեմ հետևյալը.
Խորհրդի անդամների, այդ թվում՝ իմ հրաժարականը կլինի պատասխանատու գործը ձախողելու ամենադյուրին ճանապարհը: Ինքս պետական գործիչ եմ և երբեք իմ անձնական ամբիցիաները վեր չեմ դասի հանրային շահից. կգա պատեհ պահը, վայրկյան անգամ չեմ հապաղի: Իսկ այս փուլում, երբ Խորհրդում հարկ է լինում ամենօրյա ռեժիմով լուծելու խիստ կարևոր ու օպերատիվ բազում խնդիրներ, որոնք Հիմնական օրենքով վերապահված են բացառապես Խորհրդին, մեզանից որևէ մեկն իրեն չի կարող թույլ տալ տրվելու զգացմունքային որոշումների: Հանրությունը, բնականաբար, տեղյակ չէ այդպիսի խնդիրներից, դրանց մասին մենք էլ հաճախ չենք բարձրաձայնել, սակայն դա բնավ չի նշանակում, որ այդպիսիք դադարել են գոյություն ունենալուց:
Նկատեմ նաև, որ կողմնակից կլինեմ բարեփոխումների ցանկացած տարբերակի, միայն թե այն չվերածվի գործադիր կամ օրենսդիր իշխանության կողմից դատական իշխանության անկախության երաշխավորման գործառույթների յուրացմանը: Ընդհանրապես, իշխանության ճյուղերի հակակշռման սկզբունքը, հատկապես, երբ խոսքը դատական իշխանության մասին է, անվերապահորեն բացառում է միմյանցից հրաժարականներ պահանջելու, հաշվետվություններ ակնկալելու հռետորաբանությունը: Վերջին հաշվով, գոյություն ունեն դատական իշխանության անկախության երաշխավորման միջազգային չափանիշներ, որոնց պարտավոր ենք անվերապահորեն հետևել:
Հիշյալ համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն անվերապահորեն ողջունելի է համարում դատական համակարգն արմատապես բարելավելուն միտված Հանրապետության վարչապետի նախաձեռնությունը և հնարավորինս ամեն ինչ անելու է այն կյանքի կոչելու համար:
Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը հարկ է քննարկել առավել լայն ու համարժեք ասպեկտներով, ինչին մենք կանդրադառնանք արդեն իսկ նշանակված նիստում:
Առաջիկայում հարկ եղած դեպքում առավել հանգամանորեն կանդրադառնամ հիշյալ խնդիրներին՝ ակնկալելով նաև խորհրդարանի բացառապես իրավաչափ աջակցությունը»:
https://www.facebook.com/gevorg.danielyan.9/posts/2194697370612739
23:59 13.06.2025
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումըՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...
23:55 13.06.2025
Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունըՀամաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին […] ...
23:51 13.06.2025
Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածությունՆաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։ «Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի […] ...
23:47 13.06.2025
Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ճանապարհից»Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին և Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ուղուց։ «Մենք խորհրդակցություններ էինք վարել մեր օմանցի գործընկերոջ (Բադր ալ-Բուսաիդի) հետ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, սակայն սիոնիստական ռեժիմի (Իսրայել) ագրեսիվ […] ...
23:45 13.06.2025
«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետՄադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […] ...
23:41 13.06.2025
Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնելՔրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25.000 դրամի փոխարեն կսահմանվի 50.000 դրամ […] ...