22:21 03.08.2018
Լոռու մարզի Յաղդան գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Վարդան Հարությունյանը հուլիսի 29-ին՝ ժամը 15-ի սահմաններում, տնից դուրս է եկել, և մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Ոստիկանությունը փնտրում է անհետ կորած քաղաքացուն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Վարդան Հարությունյանի հասակը մոտ 165-170 սմ է: Հագին եղել է սպորտային տաբատ, կապույտ […]
21:55 03.08.2018
Օգոստոսի 3-ին, ժամը 18:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան սահել է դեպի ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 84-րդ կմ-ին՝ Դիլիջանի ոլորաններում, […]
21:32 03.08.2018
Օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ժ. Շ.-ին […]
21:20 03.08.2018
Օգոստոսի 3-ին՝ ժամը 17:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում ծառը քամու հետևանքով ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ճանապարհը երկկողմանի անանցանելի է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Եղեգնաձոր հատվածի 118-րդ […]
21:02 03.08.2018
Այս տարվա յոթ ամիսներին Վրաստան միջազգային այցելությունների, այդ թվում՝ զբոսաշրջային, թվով Հայաստանը չորրորդ տեղում է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Նովոստի Գրուզիան», այս մասին տեղեկացրել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն: Ընդհանուր առմամբ՝ վերջին 7 ամիսներին Վրաստան է այցելել 4.6 միլիոն մարդ, ինչը 12.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Զբոսաշրջային այցելությունների […]
20:51 03.08.2018
Օգոստոսի լույս 2-ի գիշերը՝ ժամը 5-անց 35-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնեց, որ իրենց բնակարանի դուռը փորձում են բացել։ Բնակարանը Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասում է։ Կատարվածի մասին օպերատիվ կառավարման կենտրոնից ռադիոկապով տեղեկացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող պարեկային կարգախումբը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 4-րդ վաշտի […]
20:42 03.08.2018
Ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս օգոստոսի 1-ին մի կին հաղորդում է տվել, որ կադաստրի աշխատակիցը գործարքի համար պահանջել է 500 դոլար կաշառք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Կումայրիի բաժնի աշխատակիցները ձեռնարկել են համատեղ […]
20:26 03.08.2018
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անտանելի վատ է և օր օրի ավելի է վատանում. այս մասին հայտնում է «Ա1+»-ը՝ հղում անելով Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանին։ Պաշտպանի խոսքով՝ միակ մխիթարանքն այն է, որ վարույթն իրականացվող մարմնի կողմից նշանակվել է փորձաքննություն։ «Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում այդ փորձաքննության արդյունքները ստանալուց հետո […]
20:17 03.08.2018
Սպանության համար ցմահ դատապարտված Վաղարշակ Ավետիսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ և ջրադուլ։ Այս մասին հայտնում է Factor.am-ը՝ հիշեցնելով, որը դատապարտյալը պատիժը կրում է ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, Վաղարշակ Ավետիսյանը հանդիպում է պահանջում արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի հետ։ Թե ո՞րն է դատապարտյալի պահանջը և այս առնչությամբ ի՞նչ քայլեր է իրականացրել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը, լրատվամիջոցը փորձել […]
20:09 03.08.2018
«Մոսկվայի հետաքննիչները ուսումնասիրում են այն տան շքամուտքում տեղադրված տեսախցիկների նյութը, որտեղ 3 քույրերը սպանել են իրենց հորը»,- ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Կադրում երևում է, թե ինչպես է աղջիկներից մեկը դուրս գալիս աստիճանավանդակի մոտ, տրորում քիթն ու ձեռքերով բռնում դեմքը: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Ալտուֆևյան խճուղու բնակարաններից մեկում: 57-ամյա […]
20:05 03.08.2018
Բարձր ջերմաստիճանը ինքնին մարդու համար վտանգավոր մանրէների բազմացմանը նպաստող գործոն 1, ուստի այս եղանակին հարկավոր է զգույշ լինել: Մանրէաբան Մխիթար Մկրտչյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ ամռանը մանրէային հիվանդության առաջացման հիմնական խնդիրը կենսակերպի և սննդակարգի փոփոխությունն է: «Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ շատ են գետնին մոտ, կամ հենց գետնին դրած մրգերի և բանջարեղենների վաճառքը, հետևաբար […]
19:56 03.08.2018
Սույն թվականի հուլիսին գրանցված եղանակային աննախադեպ շոգ պայմանների հետևանքով նախորդ տարիների համեմատությամբ կտրուկ ավելացել են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները՝ նախորդ տարվա՝ ժամում 700 ՄՎտ-ի փոխարեն կազմելով շուրջ 1000 ՄՎտ: Սպառման ծավալների աճն էլեկտրամատակարարման բաշխիչ ցանցում հանգեցրել է ընդհանուր վթարայնության 30-35 % աճի: Ինչպես հայտնում են ՀԷՑ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ վթարները հիմնականում ազդել են […]
19:52 03.08.2018
ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը ներկա են գտնվել Քննչական կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և նրանց տեղակալները։ ՀՀ ՔԿ նախագահն անդրադարձել է կազմակերպչական բնույթի հիմնախնդիրներին, աշխատանքային ու կատարողական կարգապահությանը։ Ընդգծելով կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ անզիջում պայքարի հրամայականը՝ Հայկ Գրիգորյանն այդ համատեքստում կարևորել է քննիչների […]
19:46 03.08.2018
Քննչական կոմիտեն հաստատել է «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունը, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 22-ամյա Տրդատ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, և նա այս պահին հոգեբուժարաններից մեկում փորձաքննություն է անցնում: Կոմիտեից տրամադրած տեղեկության համաձայն՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով Տրդատ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով […]
19:25 03.08.2018
Այսօր Գյումրիի քաղաքաշինական խորհուրդը քննարկել է Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոյի գործողությունների օրինականությունը: Հանդիպումը հյուպատոսի և խորհրդի անդամների միջև տեղի է ունեցել Գյումրիի քաղաքապետարանում։ Հիշեցնենք՝ հյուպատոսն առանց զգուշացման քանդել էր ընդամենը մեկ տարի առաջ հիմնանորոգված Ռուսթավելի փողոցի մայթի 200 մետր հատվածը և, ըստ քաղաքապետարանի՝ պատճառել 1 միլիոն 534 հազար դրամի վնաս: Գյումրիի քաղաքապետարանը սա […]
19:22 03.08.2018
Լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Երևանը վերջապես պետք է ունենա կին քաղաքապետ։ «Ես երեկ քաղխորհրդի նիստում հայտարարեցի, որ ես սովոր եմ անել առավելագույնը։ Այս անգամ ևս ես անելու եմ առավելագույնը և անհնարը իմ քաղաքական թիմի և առաջին հերթին երևանցիների հույսերը արդարացնելու համար»,- […]
19:01 03.08.2018
ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում իրականացրել է ջրատարի մաքրման աշխատանքներ, այս մասին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ հանդիպմանը հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության հարավային զինվորական օկրուգի անձնակազմի կառավարման գծով հրամանատարի տեղակալ Վլադիմիր Ժարովը, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովը և 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը: Այս մասին տեղեկանում […]
18:47 03.08.2018
Սերգեյ Լավրովը (իսկ իրականում Վլադիմիր Պուտինը) սուր քննադատեց դաշնակից Հայաստանի կառավարությանը: Ռուսաստանի արտգործնախարարի ցասումն էր առաջացրել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, որը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ, ինչպես նաև նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի (նա այժմ գտնվում է հետախուզման մեջ) և Հայաստանի նախկին գլխավոր շտաբի պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի […]
18:40 03.08.2018
Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ բնակչությանը հաշվառման հետ կապված որոշ տեղեկություններ է ներկայացրել: «Շատ ժամանակ անձինք փոխելով իրենց բնակության վայրի հասցեն՝ չեն ներկայանում նոր բնակության վայրով հաշվառվելու համար։ Արդյունքում մնում են հաշվառման մեջ նախկին բնակության հասցեով։ Եթե ոստիկանության ծառայողների կողմից բնակարաններ այցելության ժամանակ հայտնաբերվեն նմանատիպ դեպքեր, բնակելի տարածության սեփականատերը […]
18:36 03.08.2018
Օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում՝ Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մեկ […]
18:20 03.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող խանութներից մեկում քաղաքացու դրամապանակը հափշտակած անձի ինքնությունը, հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ 2018թ. հունիսի 1-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:40-ի սահմաններում, […]
18:12 03.08.2018
Մարմաշենի վանական համալիրի պահպանությունը վտանգված է, ավելին, արդեն տեղի են ունենում քարաթափումներ: Իսկ թե ինչու է նման վիճակի հասել Պահլավունի իշխանների տոհմի կառուցած եկեղեցին, մի քանի պատճառ է նշվում՝ գրունտային ջրերի մակարդակը բարձր է, տեղանքը սողանքային գոտի է: Վանական համալիրի հոգևոր հովիվն էլ չի բացառում, որ շինության ամրության վրա ազդել է նաև ընդամենը 100 մետր […]
17:47 03.08.2018
Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան է այցելել 685 հազար 971 զբոսաշրջիկ: Եթե այս տվյալը համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ, ապա ակնհայտ է, որ այն աճել է: 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան այցելել է 622 հազար 381 զբոսաշրջիկ: Եթե թվերի համեմատությունը դիտարկենք տոկոսային հարաբերակցությամբ, ապա կստացվի, որ այս տարվա ցուցանիշը 10.2%-ով […]
17:23 03.08.2018
Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերի պարզման շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում պետական կառավարման տարբեր ոլորտներում պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ իրականացրել է 46 ուսումնասիրություն: Դրանց համար հիմք են հանդիսացել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական բաժնեմասով կազմակերպությունների՝ պետության գույքային շահերին առնչվող հայցերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը, պետական մարմինների […]
17:05 03.08.2018
Ինչպես հայտնի է, երեկ հրդեհ է բռնկվել նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղի տարածքում: Հրդեհն անցել է ադրբեջանական կողմից ու քանի որ այնտեղ դեռ չի մարվել, հայկական տարածքում պարբերաբար վերաբռնկումներ են լինում: Բերդավանի համայնքապետ Սմբատ Մուղդուսյանն այսօր SHANTNEWS.am-ին ասել է, որ մոտ 10 հա խաղողի այգի է այրվել, պտղատու ծառեր, իսկ հիմնականում տուժել են խոտածածկ տարածքները: […]
17:00 03.08.2018
«Հանրապետական կուսակցությունը դեռևս չի քննարկել և չի որոշել՝ մասնակցելո՞ւ է Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ ոչ»,- այս մասին Factor.am-ին տեղեկացրել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Մեզ մոտ արձակուրդի փուլ է, երբ վերադառնանք, կունենանք համապատասխան քննարկում և կորոշենք»,- նշել է Թադևոսյանը՝ հավելելով, որ մինչև օգոստոսի 15-ը ՀՀԿ-ականները կվերադառնան արձակուրդից: Ռուբեն Թադևոսյանը հույս է հայտնել, որ […]
16:57 03.08.2018
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը երեկ՝ օգոստոսի 2-ին, ոստիկանության կրթահամալիրի ղեկավար և դասախոսական կազմին է ներկայացրել ոստիկանության կրթահամալիրի նոր պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանին։ Այս մասին հայտնում են ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վալերի Օսիպյանը հույս է հայտնել, որ կրթահամալիրի նորանշանակ պետն իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը կփոխանցի ուսումնական հաստատության սովորողներին, և ոստիկանության համակարգում այսուհետև […]
16:49 03.08.2018
«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նշել է, որ բիզնեսով չի զբաղվում. դրանով զբաղվում է իր ընտանքիը: «Չեմ կարծում, որ դա ամոթ է, և մարդը չպետք է ունենա բիզնեսներ»,- ասել է նա: Նա նշել է, որ մինչև տնօրեն դառնալը բիզնեսները հանձնել է եղբորը: «Ես հենց հիմա կարող եմ հայտարարել հանրությանը, […]
16:45 03.08.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում «Հակահեղափոխության առաջամարտիկների կյանքից» վերտառությամբ գրառում է կատարել: Նախարարը, մասնավորապես, նշել է. «Արյունաբանական կենտրոնի մասնաշենքերից մեկը մի գեղեցիկ օր մասնավորեցվել է գնահատված գնից 4 անգամ մատչելի գնով նույն այդ հիվանդանոցի տնօրենին։ Աճուրդները արհեստականորեն չեն կայացել, որպեսզի գինը իջեցվի մինչև իրենց ցանկալի մակարդակը։ Աճուրդներից մեկը նույնիսկ չեղյալ է արվել, քանի […]
16:41 03.08.2018
Տեղի է ունեցել արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նախարար Արտակ Զեյնալյանը: ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ օրակարգում ներառված հարցերը վերաբերել են անազատության մեջ գտնվող անձանց՝ արտաքին աշխարհի հետ շփման-հաղորդակցման խնդիրներին, ՔԿՀ-ներում ոչ կանոնադրական հարաբերությունների լուծման հնարավոր ուղիներին: Զեկույցներով են հանդես եկել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի […]