Ըստ Փաշինյանի՝ արտաքին ուժերը նպատակ ունեին ԼՂ-ից հայերին րոպե առաջ դուրս բերել և Հայաստանում իշխանափոխություն անել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

Ըստ Փաշինյանի՝ արտաքին ուժերը նպատակ ունեին ԼՂ-ից հայերին րոպե առաջ դուրս բերել և Հայաստանում իշխանափոխություն անել

16:06 12.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայտարարել, որ այդ պահին Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը նշեց, որ ինքն այդ հայտարարությունը արել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերին Լեռնային Ղարաբաղում մնալու հնարավորություն ստեղծվի։

«Ես տեսնում էի, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերը դուրս գան րոպե առաջ։ Եվ իմ ուղերձն այն էր, որ պետք չի րոպե առաջ դուրս գալու մասին մտածել, որովհետև դուրս գալու սցենարը միշտ էլ կա՝ այսօր, վաղը։ Եվ այդ պահին ռազմական գործողությունները դադարեցված են եղել, ինչը չի նշանակում, որ մենք քաղաքական գնահատականը փոխել էինք էթնիկ զտումների վտանգի։ Իմ հայտարարությունից հետո չեմ հիշում Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության շրջանում սպանություններ եղե՞լ են, թե՞ ոչ։ Ցավալի դեպք եղավ բենզալցակայանի հետ կապված, որը էլի րոպե առաջ դուրս գալու տրամաբանության մեջ էր, երբ ամբողջ կառավարումը կորցնելով, մարդկանց ասում էին՝ գնացեք, այդ անգարներից բենզին վերցրեք՝ առանց վերահսկողության և առանց որևէ բանի»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը այդ օրերին տեսնում էր, որ արտաքին ուժեր կային, որոնք նաև դրդում էին էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին և նրանց աջակցում, որ Լեռնային Ղարաբաղի հայերը րոպե առաջ դուրս գան։

«Ի՞նչի համար, որովհետև հայտարարել էին Հայաստանում իշխանափոխության մեկնարկի մասին և տեսնում էին, որ Հայաստանում իրենց ռեսուրսները չեն հերիքում հեղափոխություն անելու համար և նրանց հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերել Հայաստան, որպեսզի այստեղ հեղափոխություն տեղի ունենա։ Եվ միջին վիճակագրական լրահոսի ընթերցողը սա կտեսներ և չի կարող չտեսնել մինչև օրս։ Եվ այդ նկրտումները շարունակվում են։ Չստացվեց՝ էլի կփորձենք»,- եզրափակեց Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

23:59 13.06.2025

Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...

Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը

23:55 13.06.2025

Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին […] ...

Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածություն

23:51 13.06.2025

Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածություն

Նաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։ «Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի […] ...

Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ​​ճանապարհից»

23:47 13.06.2025

Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ​​ճանապարհից»

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին և Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ​​ուղուց։ «Մենք խորհրդակցություններ էինք վարել մեր օմանցի գործընկերոջ (Բադր ալ-Բուսաիդի) հետ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, սակայն սիոնիստական ​​ռեժիմի (Իսրայել) ագրեսիվ […] ...

«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետ

23:45 13.06.2025

«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետ

Մադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […] ...

Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնել

23:41 13.06.2025

Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնել

Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25.000 դրամի փոխարեն կսահմանվի 50.000 դրամ […] ...

BACK_TO_TOP