2023 թվականի ընթացքում մայրաքաղաքում գրանցված հանցագործությունների դեպքերը նվազել են 1373-ով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

2023 թվականի ընթացքում մայրաքաղաքում գրանցված հանցագործությունների դեպքերը նվազել են 1373-ով

14:34 12.03.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ՝ 2024 թվականի մարտի 11-ին ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության 2023 թվականի աշխատանքները:

Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, ի թիվս այլնի, ներկայացրել է մայրաքաղաքում հանցավորության վիճակը, կոռուպցիոն գործերի քննության ընթացքն ու պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքը:

Երևան քաղաքի դատախազը հայտնել է, որ 2023 թվականի ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 20 հազար 231  դեպք (2022 թվականին՝ 21 հազար 604 դեպք). դեպքերը նվազել են 1373-ով կամ 6,4%-ով:

2023 թվականին Երևան քաղաքում արձանագրվել է գողության 4436  դեպք (2022 թվականին՝ 6361). դեպքերը նվազել են 1925-ով կամ 30,3%-ով:

Մայրաքաղաքում բնակարանային գողության դեպքերը նվազել են 150-ով կամ 29,0%-ով՝ կազմելով 367 դեպք՝  նախորդ տարվա 517 դեպքի դիմաց:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերը հաշվետու տարում աճել են 1836-ով կամ 186,4%-ով (2023 թվականին՝ 2821 դեպք, 2022 թվականին՝ 985):

2023 թվականին Երևան քաղաքում արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 266 դեպք (2022 թվականին՝ 225 դեպք), կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 209 դեպք (2022 թվականին՝ 102 դեպք):

Երևան քաղաքի դատախազության կողմից նախորդ տարվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնվել  117 քրեական վարույթ՝ 150 անձի վերաբերյալ (2022 թվականին դատարան է հանձնվել 100 քրեական գործ (վարույթ)՝ 103 անձի վերաբերյալ):

Նշված բոլոր գործերն ընդունվել են վարույթ, դրանցից 25 քրեական գործով 25 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, 2 քրեական գործի վարույթ կարճվել է, 90 քրեական վարույթով դատաքննությունը շարունակվում է:

Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված աշխատանքներին, Երևան քաղաքի դատախազն առանձնացրել է դատախազների հաղորդումների հիման վրա նախաձեռնված մի շարք քրեական վարույթներ, որոնք վերաբերել են՝

Նորագավիթ 1-ին փողոցի օտարման ոչ ենթակա հողերը սեփականության իրավունքով մի շարք անձանց փոխանցելուն.

Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոցի հ.2 հասցեում գտնվող հողամասերի զավթմանը.

Եղվարդի խճուղի 22 և նույն թաղամասի Անաստաս Միկոյան փողոցի 64-րդ հասցեներում տեղակայված օտարման ոչ ենթակա այգին սեփականության իրավունքով ֆիզիկական անձին փոխանցելուն.

«Ուսանողական» այգու տարածքը իրավական նորմերին հակառակ օտարելուն.

Աբովյան պուրակում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառելուն.

Ավտոմոբիլների լցավորման կայանը տարիներ շարունակ ապօրինի գործելուն.

Երևանի «Մանկական այգու» տարածքում ինքնակամ կառուցված շինություններն օրենքի խախտմամբ սեփականաշնորհելուն.

Երևանի Խորենացի փողոցում գտնվող հողատարածքն օրենքի խախտմամբ օտարելուն և այլն:

Հանրապետության գլխավոր դատախազը հանձնարարել է 2024 թվականին ևս ուշադրության կենտրոնում պահել կոռուպցիոն գործերի քննությունն ու պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

23:59 13.06.2025

Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...

Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը

23:55 13.06.2025

Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին […] ...

Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածություն

23:51 13.06.2025

Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածություն

Նաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։ «Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի […] ...

Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ​​ճանապարհից»

23:47 13.06.2025

Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ​​ճանապարհից»

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին և Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ​​ուղուց։ «Մենք խորհրդակցություններ էինք վարել մեր օմանցի գործընկերոջ (Բադր ալ-Բուսաիդի) հետ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, սակայն սիոնիստական ​​ռեժիմի (Իսրայել) ագրեսիվ […] ...

«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետ

23:45 13.06.2025

«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետ

Մադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […] ...

Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնել

23:41 13.06.2025

Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնել

Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25.000 դրամի փոխարեն կսահմանվի 50.000 դրամ […] ...

BACK_TO_TOP