16:56 12.03.2024
ԵՄ խորհուրդը դեռեւս 2022 թվականին հայկական կողմի հայցի հիման վրա կայացրեց աննախադեպ հրատապ որոշում` երկու ամիս ժամկետով Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ: Վերջինս տեղակայվեց Հայաստանի արեւելյան սահմանի երկայնքով 2022 թվականի հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը: 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը երկրորդ որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման նոր քաղաքացիական առաքելություն` վերջինիս մանդատի մեկնարկից երկու տարի ժամկետով: Ավելին, 2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ խորհուրդը որոշեց ընդլայնել քաղաքացիական առաքելության կազմը, ինչը հնարավորություն տվեց մեծացնել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով առաքելության մշտադիտարկման կարողությունները: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 12-ի նիստում: Օրակարգում ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն էր:
«Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը: Հայկական կողմը մեծապես կարեւորում է ինչպես սույն, այնպես էլ Եվրոպական միության հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները»,- նշել է Պարույր Հովհաննիսյանը` տեղեկացնելով, որ ԵՄ-ն մեկնարկ է տվել քաղաքացիական առաքելություններին 2003 թվականից ի վեր եվրոպական, աֆրիկյան, ասիական մի շարք երկրներում` գործարկելով 37 քաղաքացիական եւ ռազմական առաքելություններ:
Ներկայում գործում է 21 առաքելություն` 12 քաղաքացիական եւ 9-ը` ռազմական:
«Կարելի է նկատել, որ քաղաքացիական առաքելությունը նպաստել է միջադեպերի նվազեցմանը. ԵՄ համապատասխան հաստատությունները, անդամ երկրներն առավել տեղեկացված են իրավիճակի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ դիտորդների ներկայությունն առավել դրական հոգեբանական մթնոլորտ են ստեղծում բնակչության համար»,- ընդգծել է արտաքին գործերի նախարարի տեղակալը:
Ըստ հիմնական զեկուցողի` քաղաքացիական առաքելության սահուն գործունեությունը կարեւորվում է ոչ միայն Հայաստանի արեւելյան սահմաններին կայունության ապահովման, այլեւ ԵՄ-Հայաստան քաղաքական հարաբերությունների մերձեցման արագընթաց գործընթացների տեսանկյունից:
Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների քանակի, գործառույթների, դերակատարության վերաբերյալ` կարեւորելով անվտանգության ոլորտում բազմավեկտոր քաղաքականության շարունակականությունը:
Քննարկված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Այն առաջարկվել է ընդգրկել հերթական նիստերի օրակարգի նախագծում:
23:59 13.06.2025
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումըՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...
23:55 13.06.2025
Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունըՀամաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին […] ...
23:51 13.06.2025
Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածությունՆաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։ «Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի […] ...
23:47 13.06.2025
Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ճանապարհից»Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին և Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ուղուց։ «Մենք խորհրդակցություններ էինք վարել մեր օմանցի գործընկերոջ (Բադր ալ-Բուսաիդի) հետ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, սակայն սիոնիստական ռեժիմի (Իսրայել) ագրեսիվ […] ...
23:45 13.06.2025
«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետՄադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […] ...
23:41 13.06.2025
Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնելՔրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25.000 դրամի փոխարեն կսահմանվի 50.000 դրամ […] ...