15:21 12.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով այն երեք սկզբունքները և պատկերացումները, որոնցով ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ գնալ խաղաղության։
Անդրադառնալով 3 սկզբունքներին՝ վարչապետը նշեց, որ դրանք այն մասին են, որ Խորհրդային միության փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը՝ Ալմա Աթայի հռչակագրով և 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած համաձայնություններով վերահաստատվել է՝ որպես սահմանների և փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք։
«Այդ համաձայնությունների բերումով ադմինիստրատիվ նախկին սահմանից, որը գոյություն է ունեցել Խորհրդային միության ժամանակ, ինչը որ գտնվում է դեպի այն կողմ՝ Ադրբեջան է, ինչն այս կողմ՝ Հայաստան է։ Հիմա դելիմիտացիայի գործընթացում մենք պետք է աշխատենք, որևէ ֆորմատով, այդ սահմանը վերարտադրելու վրա։ Եվ հիմա մենք պետք է ելնենք դե յուրե իրողությունից»,- ընդգծեց Փաշինյանը։
Խոսելով այն մասին, թե դելիմիտացիան որ փուլից և որտեղից պետք է սկսել, վարչապետը նկատեց, որ այդ հարցի շուրջ կան բազմաթիվ տեսակետներ։
«Նախկինում էլ չեմ բացառել և չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսել Տավուշի մարզից։ Եվ այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից և Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները և իրադրության կայունության ապահովման պահանջները, անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ»,-նշեց վարչապետը։
Վարչապետը հավելեց, որ բանակցային գործընթացում երբեմն եղել է տպավորություն, որ հնարավոր է որոշակի իրողությունները հաշվի առնելով, սահմանի գծի վերականգնումից հետո կամ դրան զուգընթաց, տարածքների որոշակի փոխանակումներ անել։
«Բայց տեսնում եմ, որ նման հնարավորությունները մեծ չեն կամ դա կարող է դեֆորմացնել գործընթացը և լրացուցիչ ռիսկեր բերել։ Այդ պատճառով, կարծում եմ, որ առաջիկայում մենք պետք է գործողություններ անենք հետևյալ տրամաբանությամբ՝ այնտեղ, որտեղ մեր կոմունիկացիաներն այս պայմանավորվածությունների վրա հիմնված դե յուրե սահմաններից դուրս են, այդ հատվածները վերակառուցենք, որպեսզի ՀՀ բոլոր կոմունիկացիաներն անցնեն ՀՀ դե յուրե տարածքով, որպեսզի մենք այդ ոլորտում խնդիրներ չունենանք»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ առաջիկայում նպատակ ունի այցելել Տավուշի մարզ և տեղում ծանոթանալ հնարավոր խնդիրներին։
Վարչապետն արձանագրեց նաև այն, որ ՀՀ անվտանգության ապահովման հարցում պետք է ևս մեկ կոմպոնենտ ավելացնել՝ լեգիտիմության կոմպոնենտը, և այդ տրամաբանությամբ պետք է գնալ լուծումների. ՀՀ դե յուրե սահմաններն արձանագրել, ճանաչել և դե ֆակտո գործողությունները տեղավորել դե յուրե սահմանների ներսում։
«Ես կարծում եմ, որ մենք էլ պետք է շահագրգռվածություն ցույց տանք, որպեսզի սահմանագծման և նույնիսկ սահմանազատման գործընթացները հնարավորինս շուտ մտնեն գործընթացի մեջ՝ զուգահեռ ապահովելով երեք կարևոր պայման. առաջինը՝ տեղի ունեցող գործընթացի իրավական հենքը, որպեսզի մենք իրավունքից և օրինականությունից դուրս որևէ բան չանենք, երկրորդը՝ ֆունկցիոնալ հարցերի լուծումը՝ մասնավորապես ենթակառուցվածքների բնականոն ապահովելը և երրորդն՝ անվտանգությունը, որովհետև պետք է ապահովվի նաև անվտանգությունը դելիմիտացված սահմանի երկայնքով, այդտեղ ապրող մարդկանց համար և այս առումով արդեն իսկ դելիմիտացված սահմանը պետք է, ըստ էության, դառնա երկաթյա երաշխիք այդ հատվածի հարատև կայունության համար»,-եզրափակեց Փաշինյանը։
23:59 13.06.2025
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումըՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...
23:55 13.06.2025
Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունըՀամաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին […] ...
23:51 13.06.2025
Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածությունՆաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։ «Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի […] ...
23:47 13.06.2025
Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ճանապարհից»Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին և Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ուղուց։ «Մենք խորհրդակցություններ էինք վարել մեր օմանցի գործընկերոջ (Բադր ալ-Բուսաիդի) հետ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, սակայն սիոնիստական ռեժիմի (Իսրայել) ագրեսիվ […] ...
23:45 13.06.2025
«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետՄադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […] ...
23:41 13.06.2025
Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնելՔրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25.000 դրամի փոխարեն կսահմանվի 50.000 դրամ […] ...