TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+24.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հակամրցակցային գործունեություն է ծավալել. ՔԿ

20:26 22.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում այսօր ստացվել և վարույթ է ընդունվել այլ տնտեսվարող սուբյեկտների՝ շուկա մուտք գործելուն խոչընդոտելու, շուկայից դուրս մղելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը։ Քրեական գործի տվյալներով՝ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 22.01.2008 թվականին տրված ՏԿՈւ 00223 և […]

̰
Նիկոլ Փաշինյանը կրկին ուղիղ եթերում է

20:04 22.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես խոստացել էր, ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմում է քաղաքացիներին։ Նա ներկայացնում է տնտեսական ռազմավարության մի քանի դրույթներ, որոնց մասին չի խոսել օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1385137551620474/

̰
Մեղրաշատի ղեկավարին աշնանացան ցորենի բաշխման չարաշահումների համար մեղադրանք է առաջադրվել

19:05 22.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Մեղրաշատ համայնքի վարչական շրջանի ղեկավարին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Շիրակի մարզի Մեղրաշատ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են […]

̰
Վարչապետը երեկոյան կներկայացնի իր տնտեսական ռազմավարության՝ հանրահավաքի ժամանակ չհնչած դրույթները

15:47 22.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է քաղաքացիներին՝ հայտնելով, որ այսօր երեկոյան կներկայացնի տնտեսական ռազմավարության մի քանի դրույթներ։ «Եթե հիշում եք՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում ասացի, որ ելույթիս տնտեսական մի հատված հետաձգում եմ և կներկայացնեմ առաջիկայում: Այսօր՝ ժամը 20։00-ին, իմ այս էջի ուղիղ եթերում կներկայացնեմ տնտեսական ռազմավարության մի քանի դրույթներ: Իսկ ստորև բերված պատկերը ձեռքի […]

̰
Կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխմանն ուղղված օրենքի նախագիծը ԱԺ-ն կքննարկի աշնանը

13:25 22.08.2018

Կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխմանն ուղղված օրենքի նախագիծը վերջնական տեսքի է բերվում: Նախագծի աշխատանքային տարբերակը քննարկվել է շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների հետ։ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակներում առաջարկվում են փոփոխություններ, որոնք, հաշվի առնելով ժողովրդագրության և քաղաքացիների սոցիալական բեռին առնչվող խնդիրները, համակարգը կդարձնեն առավել գրավիչ, ընդունելի և հնարավորություն կտան սոցիալական խնդիրները փոխկապակցել լուծումների հետ։ Այս […]

̰
Կան, այսպես կոչված, շոու բիզնեսի աստղեր, որոնք չեն ուզում իջնել բեմից. Թաթուլ Մանասերյանը` նախկին պաշտոնյաների մասին

20:22 21.08.2018

«Երկրորդ նախագահը, երբ խոսում է իր պաշտոնավարման տարիների մասին և իրեն է վերագրում այդ տնտեսական աճը, որը կար, բայց նախ` մեթոդաբանական առումով գունազարդված է, և այդ աճը ոչ մի ազդեցություն չի թողել ժողովրդի սոցիալական բարելավման վրա: Եվ չպետք է մոռանանք, թե երկրորդ նախագահի օրոք արտագաղթի ինչ տեմպեր գրանցվեցին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ […]

̰
Տարածաշրջանում հայկական դրամն այժմ շատ նախանձելի դիրքերում է. Թաթուլ Մանասերյան

17:56 21.08.2018

Այսօր տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի այսօրվա տնտեսական վիճակի մասին, մասնավորապես հիմնական տնտեսական գործընկերներ Ռուսաստանի և Իրանի հանդեպ կիրառվող ամերիկյան պատժամիջոցների՝ մեր երկրի տնտեսության վրա թողած կամ սպասվող ազդեցության մասին: Տնտեսագետը նշում է, որ պետք չէ խուճապի մատնվել և կարելի է ասել, որ յուրաքանչյուր աղետ կարող է նաև շանս լինել Հայաստանի […]

̰
Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն արդեն գերազանցել են 2017թ. տարեկան ցուցանիշը

13:56 21.08.2018

2018 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ, ըստ օպերատիվ տեղեկատվության, հանրապետությունից արտահանվել է 121 295 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 49 հազար տոննայով կամ 67.7%-ով և 444 տոննայով գերազանցում են 2017 թվականի արտահանման տարեկան ծավալները։ Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հարկ է […]

̰
Ջրային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են «Շենիկ» ՋՕԸ

11:34 21.08.2018

Արմավիրի մարզում հեղեղից վնասվել են դաշտերն ու ոռոգման ջրանցքի մի հատվածը. Ջրային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են «Շենիկ» ՋՕԸ:  Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանն իր ֆեյսբուքյան էջում: «Օգոստոսի 19-ի երեկոյան տեղացած երկարատև հորդառատ անձրևի հետևանքով Շենիկ ու Քարակերտ համայնքներում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել. Թալին-1 ջրանցքի՝ երկու գյուղերի սահմանակից հատվածում սարերից իջնող հեղեղաջրերն այնքան առատ էին, […]

̰
Հայաստանում տնտեսական ակտիվությունը վերջին ամիսներին կայուն աճ է ցուցաբերում

22:34 20.08.2018

Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2018 թ. հունվար-հուլիսին աճել է 9.3%-ով, հիմնականում ծառայությունների ոլորտի, շինարարության ոլորտի հաշվին: Հուլիսին տնտեսական ակտիվությունը տարեկան կտրվածքով աճել է 11.1%-ով, իսկ միայն հուլիսին` 8%-ով: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Հայաստանում տնտեսական ակտիվության աճին 2018-ի հունվար-հուլիսին հիմնականում հանգեցրել են ծառայությունների ոլորտը` 18.7%, շինարարության ոլորտը` 10.4%, առևտրի ոլորտը՝ 8.9%, գյուղատնտեսության ոլորտը` 4.6%, արդյունաբերական […]

̰
Հեռանկարային է Միջին Արևելքի շուկան, ՀՀ ռազմական արտադրանքն այնտեղ ունի մրցունակություն․ հարցազրույց ՌԱՊԿ ղեկավարի հետ

19:30 20.08.2018

Հայկական սպառազինության նորագույն մշակումների, զենքի արտահանման հեռանկարային ուղղությունների և սեփական բանակին մատակարարումների ոլորտում վերջին երկու տարում զգալի փոփոխություններ են եղել։ Հայաստանի ռազմական արդյունաբերության ոլորտի աշխատանքները հունիսի վերջից ղեկավարում է Ավետիք Քերոբյանը, որ մինչ այդ պաշտպանության փոխնախարարի օգնականն էր։ ShantNews.am-ն այս բոլոր թեմաներով խոսել է պաշտոնյայի հետ։ – Պաշտպանության բանակի հրամանատարը վերջերս լրագրողներին տեղեկացրել է, որ […]

̰
ՊԵԿ-ը պետք է դառնա բիզնեսին աջակցող մարմին. Դավիթ Անանյան

19:05 20.08.2018

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպում է անցկացրել համակարգի շուրջ 500 աշխատակիցների հետ՝ թիրախավորելով երեք հիմնական նկատառումներ։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ լրատվականը: Կոմիտեի ղեկավարը նախ ամփոփել է անցած 7 ամիսների հարկային եկամուտների մասով համախառն մուտքերը, ապա ներկայացրել է պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորման ռազմավարությունը և բիզնեսի հանդեպ ՊԵԿ-ի սկզբունքային մոտեցումները: Ամփոփելով […]

̰
Կառավարությունը մեղավոր չէ մրգի և բանջարեղենի գնաճի մեջ. գյուղատնտես

16:35 20.08.2018

Գյուղատնտես Արարատ Մորիկյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ներկայացրել է շուկայում մրգերի և բանջարեղենի գնաճի հնարավոր պատճառները: Ըստ գյուղատնտեսի՝ գնաճը պայմանավորված է  մի քանի գործոնով: Նրա խոսքով՝ գնաճի առաջին պատճառը այն է, որ ձմեռը սակավաջուր էր, ձյուն չկար. այդ իսկ պատճառով գարնանն արդեն Արմավիրի, Արարատի և այլ մարզերում կառավարությունը հայտարարություն էր տարածել, որպեսզի գյուղացիները բանջարաբոստանային կուլտուրաներ շատ […]

̰
Ջրի ծավալը մեծ է եղել, սելավատարը չի գործել. Արմավիրի մարզպետը՝ հորդառատ անձրևի պատճառած վնասների մասին

16:15 20.08.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հորդառատ անձրևի հետևանքով Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում ստեղծված արտակարգ իրավիճակին: Նա նշել է, որ խնդրին, իրավիճակին տեղեկացել է անմիջապես՝ առաջին իսկ վայրկյաններից. իրեն զեկուցել են, լուսանկարներ, տեսանյութեր ուղարկել: Մարզպետի հանձնարարությամբ փոխմարզպետը և գյուղատնտեսության վարչության պետն անմիջապես այցելել են անձրևից վնասված համայնքներ: Առաջինը այցի են գնացել […]

̰
Կառավարությունից վստահեցրել են՝ շուտով կլուծվի Արարատի մարզի Այգեստան և Հնաբերդ համայնքների ոռոգման ջրի խնդիրը

15:16 20.08.2018

Այսօր Արարատի մարզի Այգեստան և Հնաբերդ համայնքների բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի առջև: Գյուղացիները կառավարությունից պահանջում էին լուծել իրենց ոռոգման ջրի հարցը: Նրանց խոսքերով՝ արդեն տևական ժամանակ է՝ իրենք ոռոգման ջուր չունեն, ինչի հետևանքով բանջարեղենն ու մրգատու ծառերի բերքը չորացել է: Կառավարությունից գյուղացիներից 2-ին հրավիրել են հարցը քննարկելու ու վստահեցրել՝ ոռոգման ջրի հարցը […]

̰
Մեզ պետք է այնպիսի տնտեսական աճ, որի ամեն տոկոսը մարդիկ զգան իրենց կյանքում. Նիկոլ Փաշինյան

15:09 20.08.2018

Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում շարունակաբար աճում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ԱՎԾ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ ենք ունեցել՝ 11.1 տոկոս, հունիսի՝ նույնպես բարձր 9.6 տոկոսի ֆոնին: 2018-ի յոթ ամսվա ՏԱՑ-ը, ըստ այդմ, նույնպես աճել է՝ հասնելով 9.3 տոկոսի, հունիսի 8.9 տոկոսի ֆոնին: Ինչպես […]

̰
Որպես հայկական ռազմական արտադրանքի հեռանկարային շուկա դիտում ենք Միջին Արևելքը. Քերոբյան

14:56 20.08.2018

Հայաստանի ռազմական արդյունաբերության արտադրանքը այլ շուկաներ արտահանելու համար ՀՀ ՊՆ-ն փորձում է ապահովել հայկական ընկերությունների ներկայացվածությունը տարածաշրջանի ռազմական ցուցահանդեսներին։ Մասնավորապես, նախատեսվում է 2019 թվականի փետրվարին մասնակցել ու արտադրանքը ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպվող IDEX ցուցահանդեսին։ Այս մասին ShantNews.am-ի հետ հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի ղեկավար Ավետիք Քերոբյանը։ «Եվրոպական որոշ երկրներ արտահանվում […]

̰
Հորդառատ անձրևի հետևանքով Արմավիրի մի շարք համայնքներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել

08:18 20.08.2018

Ժամեր առաջ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում. տևական անձրևի հոսքը նշված համայնքներով անցնող ջրատարը չի կարողացել ապահովել, որի հետևանքով ջուրն ամբողջությամբ դուրս է եկել ջրատարից և, ողողելով մշակովի հողատարածքները, խաղողի այգիները, լցվել է բնակելի տների նկուղները և անասնագոմերը: Ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար մարզպետ Գագիկ […]

̰
Երկաթուղու շուրջ կրքերը չեն հանդարտվել․ պահանջում են ՊԵԿ նախագահի հրաժարականը․ «Հրապարակ»

09:43 18.08.2018

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մենք 2 օր առաջ գրել էինք, որ Պետեկամուտների կոմիտեն հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և խուզարկություն կատարել՝ արդյունքում առգրավելով որոշ փաստաթղթեր և անգամ՝ համակարգիչներ։ Տեղեկացել էինք, որ ՀԿԵ-ի հետ կապված ՊԵԿ-ը քրգործ է հարուցել՝ 9,7 մլն դրամի ԱԱՀ չվճարելու մասով, իսկ 16-ի երեկոյան ժամը 22։00-ին մտել է խուզարկության, որը […]

̰
Հայաստանի ՀՆԱ-ն 2-րդ եռամսյակում 21,7% աճ է գրանցել

21:30 17.08.2018

Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2018թ.-ի ապրիլ-հունիս ամիսներին առաջին եռամսյակի համեմատ գրանցել է 21,7% աճ, իսկ ընդհանուր առմամբ 2018-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված աճը կազմել է 7,2%: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից: Նախնական ցուցանիշների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 2,5 տրլն դրամ կամ մոտ 5,1 մլրդ […]

̰
Հայաստանում կա միայն իշխանության մենաշնորհ. Նիկոլ Փաշինյան

19:55 17.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հավաստիացրեց՝ տնտեսությունում լրջագույն հաջողություններ ենք ունենալու: Նա նշեց՝ տնտեսական աճի այն մոդելը, որ կա, ձեռնտու չէ, ուստի ցանկանում են՝ այդ մոդելը փոխվի, որովհետև հասկանում են՝ շարունակում ենք մնալ հին մոդելի մեջ, երբ տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապես չեն զգում: Վարչապետը խոստացավ՝ ՀՀ բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական […]

̰
Ծրագիր՝ ուղղված կաթնամթերքի ոլորտի արդյունավետության բարձրացմանը

13:18 17.08.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետներ Չեն Ֆանին և Զոլտան Հրացկուն։ Փորձագետները ներկայացրել են «Կաթնամթերքի մատակարարման և վերամշակման գործընթացների բարելավումը Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում կաթնամթերքի արժեշղթայի զարգացմանը՝ ամբողջությամբ վերլուծելով […]

̰
Հաջորդ տարվանից Հայաստանն անցում կկատարի միայն տեղական արտադրության սերմացուների մշակմանը

21:40 15.08.2018

Գյուղնախարար Արթուր Խաչատրյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում եղել է Գյումրիի սելեկցիոն կայանում, որտեղ այս տարի  արդեն չորս տեսակի աշնանացան ցորենի ու երկու տեսակի գարնանացան գարու սերմեր են արտադրում: Նախարարը շրջայց է կատարել  սելեկցիոն կայանի լաբորատորիաներում ու ցանքատարածություններում, ծանոթացել բարձրորակ սերմատեսակների աճեցման տեխնոլոգիաներին, իսկ զտման կայաններում հետևել է սերմացու ցորենի և գարու տեսակավորման գործընթացին: […]

̰
Ալյուրը թանկացել է. «Հրապարակ»

08:37 15.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Հացի փոքր արտադրամաս ունեցող գործարարներից մեկը երեկ մեզ տեղեկացրեց, որ երեկվանից ալյուրը թանկացել է՝ 50 կիլոգրամի մեջ 1 դոլարով։ Եթե 50 կգ-անոց ալյուրի պարկը Բաղրամյանի ալրաղացը, որի սեփականատերը Լֆիկն է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, մի քանի օր առաջ վաճառում էր 21 դոլարով, այսօրվանից այն վաճառվելու է 22 դոլարով։ Եվ քանի որ […]

̰
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Դեյվիդ Բոհիգյանի հետ

18:50 14.08.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ՏԶՆ և ԱԳՆ նախարարությունների, ԱՄՆ դեսպանության, «Բիզնես Արմենիա»-ի […]

̰
ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6%

16:28 14.08.2018

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2018 թ. հուլիսին արձանագրվել է 1.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.6% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը որոշակիորեն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 2.3%: Միևնույն ժամանակ, բնականոն գնաճը հուլիսին փոքր-ինչ նվազել է՝ դեռևս […]

̰
Թուրքիան կդադարեցնի ԱՄՆ-ից էլեկտրական ապրանքների գնումը

14:42 14.08.2018

Թուրքիան կդադարեցնի ԱՄՆ-ից էլեկտրական ապրանքների գնումը, տեղեկացնում է ТАСС-ը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ից էլեկտրական ապրանքների գնումը բոյկոտելու իր որոշման մասին: «ԱՄՆ-ը տնտեսապես հարձակվում է ոչ միայն մեր, այլև Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Եվրոպայի, անգամ Կանադայի վրա: Նրանք iPhone ունեն, բայց չէ՞ որ կա նաև Samsung»,- ասել է Էրդողանը:      

̰
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել «Լիդիան Արմենիա»–ի տնօրենի հետ

20:14 13.08.2018

Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը հեռախոսազրույց է ունեցել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի հետ և խնդրել, որ մինչև աշխատանքային խմբի ուսումնասիրության ավարտն աշխատակիցները չազատվեն աշխատանքից: Ալոյանը խոստացել է մինչև վաղը հարցը քննարկել տնօրենների խորհրդի նիստում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS. am-ը հայտնել էր, Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման դեմ բողոքող Ամուլսարի շրջակա […]

̰
Շաքարավազը 1 տարում էժանացել է 17%-ով, բենզինը՝ նույնքան թանկացել. ԱՎԾ

18:24 13.08.2018

Միայն վերջին մեկ ամսում՝ 2018թ. հուլիսին, հունիսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.9% գնանկմամբ: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների գների՝ համապատասխանաբար 2.5% և 0.5% նվազում, իսկ ծառայությունների ոլորտում՝ սակագների 0.1% հավելաճ: Վերջին մեկ ամսում մրգի և բանջարեղենի ապրանքախմբերում […]

̰
Թուրքիայում լիրայի անկման համար հետապնդում են սոցցանցերում «խուճապ տարածող» օգտատերերին

17:48 13.08.2018

Թուրքիայի ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել սոցցանցերի  հարյուրավոր օգտատերերի դեմ, որոնց մեղադրում է «դոլարի փոխարժեքի բարձրացմանը հրահրող» գրառումներ անելու մեջ։ Սոցցանցերի օգտատերերի նկատմամբ այսպիսի հետապնդումները սովորական են Թուրքիայում։ Նմանատիպ մի գործ էլ հարուցել է ֆինանսական հանցագործությունները հետաքննող խորհուրդը։ Այն օգտատերերին մեղադրում է «կեղծ լուրեր» տարածելու և դրանով իսկ տնտեսական շուկայում մանիպուլյացիաներ իրականացնելու մեջ։ Սակայն լիրայի անկումը […]

̰
BACK_TO_TOP