Կառավարությունը նախագիծն ընդունի՝ վնաս պատճառելով ՀՀ-ի՞ն, ինչ է, թե ընդդիմությունը չբողոքի՞. Վահագն Հովակիմյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+24.09 oC

Կառավարությունը նախագիծն ընդունի՝ վնաս պատճառելով ՀՀ-ի՞ն, ինչ է, թե ընդդիմությունը չբողոքի՞. Վահագն Հովակիմյան

17:10 05.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, պատասխանելով SHANTNEWS.am-ի դիտարկմանը, թե ընդդիմադիրներն իրենց մեղադրում են նախկին իշխանության ավանդույթները շարունակելու մեջ, ասել է, թե իրենք ելնում են հանգամանքից, թե որքանով է այս կամ այն օրինագիծը բխում ՀՀ շահերից: Խոսքը ընդդիմության կողմից ԱԺ օրակարգ բերված նախագծերի մասին է, որոնց կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել:

«Նման բան ասողները խեղաթյուրում են իրականությունը, նախկինում իշխանությունը ընդդիմության բոլոր առաջարկներին բացասական եզրակացություն էր տալիս, նույնիսկ լավ առաջարկներին դրական եզրակացություն չէր տալիս: Ի՞նչ է նշանակում կառավարության բացասական եզրակացություն. նշանակում է, որ տվյալ օրինագծի ընդունմամբ տվյալ բնագավառի վրա բացասական ազդեցություն է ունենալու: Օրինագծի ընդունումը վնաս է պատճառում ՀՀ-ին, հիմա ի՞նչ, ընդունի՝ վնաս պատճառելով ՀՀ-ի՞ն, ինչ է, թե ընդդիմությունը չբողոքի՞»,- ասել է Հովակիմյանը:

Խոսքը մասնավորապես դատապարտյալների նկատմամբ նախնական կալանքի մեկ օրը մեկուկես օրվա հաշվակցելու եղանակի մասին է: Հովակիմյանը համոզմունք է հայտնել, թե, իր խոսքերով ասած, «եթե ընդունվի, ընթացք տրվի, արդարադատության համակարգը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու»:

«Ես կասեմ, որ կառավարության եզրակացությունը անցած տարվանից, երբ շրջանառվում էր, ես նույնիսկ պատգամավոր էլ չէի, ասում էի` չի կարելի»,- ասել է նա:

Նրա գնահատմամբ՝ պետք է դիտարկել, թե նախագծի բովանդակությունը ինչ խնդիր էլ լուծում:

«Եթե դրական արդյունք է տալու, կարելի է, եթե չէ, ի՞նչ կապ ունի` դիմությո՞ւնն է, թե՞ ընդդիմությունը»,- նշել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոշտ պատասխան կտանք այս ահաբեկչական ռեժիմին․ Իրանի կառավարություն

10:32 13.06.2025

Կոշտ պատասխան կտանք այս ահաբեկչական ռեժիմին․ Իրանի կառավարություն

Իրանի իշխանությունները կոշտ պատասխան կտան Իսրայելի կողմից հարվածներին, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գիտնականներ և զինվորներ: Այս մասին ասվում է Իրանի կառավարության հայտարարության մեջ, հաղորդում է Tasnim գործակալությունը: «Այսօր մենք բոլորս՝ Իրանի ժողովուրդը, կառավարությունը և ղեկավարությունը, կարող ենք բարձրաձայն և վճռականորեն հայտարարել, որ սիոնիստները ահաբեկիչներ և ագրեսորներ են։ Մենք ունենք բոլոր իրավունքները […] ...

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները չէին կարող իրականացվել առանց ԱՄՆ-ի իմացության և համակարգման

10:26 13.06.2025

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները չէին կարող իրականացվել առանց ԱՄՆ-ի իմացության և համակարգման

Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների իմացության և համակարգման, որը կկրի տեղի ունեցածի պատասխանատվությունը: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարության մեջ: «Իրանի դեմ սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ գործողությունները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության: Համապատասխանաբար, ԱՄՆ կառավարությունը, լինելով այս ռեժիմի հիմնական աջակիցը, նույնպես […] ...

Իրաքը փակել է օդային տարածքը

10:21 13.06.2025

Իրաքը փակել է օդային տարածքը

Իրաքի իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը և դադարեցրել թռիչքները՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների պատճառով, ուրբաթ առավոտյան Իրաքի «Շաֆաք Նյուզ» լրատվական գործակալությանը հայտնել է անվտանգության աղբյուրը։ Ավելի վաղ Axios-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին։ «Իրաքի օդային տարածքը փակ է, և թռիչքներն ամբողջությամբ […] ...

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ

10:17 13.06.2025

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ

Թեհրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ, որոնցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են, հաղորդում է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։ «Իսրայելի ռեժիմի հարձակման հետևանքով մոտ 50 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են», -ուղիղ եթերում ասել է պետական ​​լրատվական հաղորդավարը։ ...

Խամենեին «գործողության ազատություն» է տալիս զինված ուժերին՝ Իսրայելի հարվածներին արձագանքելու համար

10:11 13.06.2025

Խամենեին «գործողության ազատություն» է տալիս զինված ուժերին՝ Իսրայելի հարվածներին արձագանքելու համար

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ «գործողության ազատություն» է տալիս զինված ուժերին՝ Իսրայելի հարվածներին արձագանքելու համար։ «Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը բաց չի թողնի նրան ( Իսրայելին – խմբ.), եթե դա է Ամենակարողի կամքը», – Խամենեիի ուղերձն է մեջբերում իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։ Նա նաև հաստատել է, […] ...

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին Իրանից

10:03 13.06.2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին Իրանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին, եթե Իրանը փորձի պատասխանել իր օբյեկտներին ուղղված հարվածներին։ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ հետևում է Իրանի հնարավոր հակահարվածներին, և որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Արթնացող առյուծ» […] ...

BACK_TO_TOP