16:44 05.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը խորհրդարանի մարտի 5-ի նիստի ժամանակ նշեց՝ Սահմանադրությունը, նաև Ընտրական օրենսգիրքը ԿԸՀ-ին հնարավորություն են տալիս օրենսդրության բարելավման նպատակով դիմել կառավարությանը կամ ԱԺ-ին՝ առաջարկությամբ: Հովակիմյանն ընդգծեց, որ ԿԸՀ-ն այս հնարավորությունից երբեք չի օգտվել, ապա հետաքրքրվեց՝ առաջիկայում հնարավո՞ր է, որ ԿԸՀ-ն կոնկրետ անցած իր փորձի հիման վրա որոշակի առաջարկություններ ներկայացնի:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հետընտրական շրջանում կազմակերպված միջոցառումներով նպատակ են ունեցել վերհանել խնդիրները, նկատեց՝ կան հարցադրումներ, առանձին ինստիտուտներ զգում են բարեփոխման անհրաժեշտություն:
«Հանձնաժողովը քաղաքական ուղղվածություն ունենալ չի կարող, այն հարցերը, որոնք վերաբերում են ընտրակարգին, բացառապես քաղաքական ուժերի գնահատանքով պետք է փոփոխության ենթարկվեն, բայց կան տեխնիկական խնդիրներ, որոնց վերաբերյալ առաջարկություններ ձևակերպվել են՝ դիտորդների ինստիտուտի, նախընտրական քարոզչության սահմանման հետ կապված, քվեարկության օրը և նախորդող օրը քարոզչության արգելքի հետ կախված՝ դա պահելը նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ, այսօր տեխնոլոգիաները զարգանում են, էլեկտրոնային լրատվության միջոցները մեծ ազդեցություն են ունենում, նաև սանկցիաները, որոնք կան վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում և Քրեական օրենսգրքում, այստեղ ևս կան անհամաչափության մոդելներ: Այս ամբողջը փորձում ենք ամփոփել՝ առաջարկությունների տեսքով, երբ պատրաստ լինի, դա կլինի բավական կարճ ժամկետներում, մենք կփորձենք իրացնել այդ իրավունքը, ներկայացնել առաջարկները»,- ասաց նա:
Հովակիմյանն արձագանքեց՝ ԸՕ-ն ամենաքաղաքականացված փաստաթուղթն է, դրա վերաբերյալ դժվար է առանց քաղաքական ենթատեքստի արտահայտվել:
«Առանց լռության օրվա ընտրություն Մոլդովայում տեսել եմ, հաստատ պետք չէ»,- նկատեց Հովակիմյանը:
10:26 13.06.2025
Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները չէին կարող իրականացվել առանց ԱՄՆ-ի իմացության և համակարգմանԻսրայելի կողմից Իրանի վրա հարվածները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների իմացության և համակարգման, որը կկրի տեղի ունեցածի պատասխանատվությունը: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարության մեջ: «Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության: Համապատասխանաբար, ԱՄՆ կառավարությունը, լինելով այս ռեժիմի հիմնական աջակիցը, նույնպես […] ...
10:21 13.06.2025
Իրաքը փակել է օդային տարածքըԻրաքի իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը և դադարեցրել թռիչքները՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների պատճառով, ուրբաթ առավոտյան Իրաքի «Շաֆաք Նյուզ» լրատվական գործակալությանը հայտնել է անվտանգության աղբյուրը։ Ավելի վաղ Axios-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին։ «Իրաքի օդային տարածքը փակ է, և թռիչքներն ամբողջությամբ […] ...
10:17 13.06.2025
Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդԹեհրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ, որոնցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։ «Իսրայելի ռեժիմի հարձակման հետևանքով մոտ 50 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են», -ուղիղ եթերում ասել է պետական լրատվական հաղորդավարը։ ...
10:11 13.06.2025
Խամենեին «գործողության ազատություն» է տալիս զինված ուժերին՝ Իսրայելի հարվածներին արձագանքելու համարԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ «գործողության ազատություն» է տալիս զինված ուժերին՝ Իսրայելի հարվածներին արձագանքելու համար։ «Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը բաց չի թողնի նրան ( Իսրայելին – խմբ.), եթե դա է Ամենակարողի կամքը», – Խամենեիի ուղերձն է մեջբերում իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։ Նա նաև հաստատել է, […] ...
10:03 13.06.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին ԻրանիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին, եթե Իրանը փորձի պատասխանել իր օբյեկտներին ուղղված հարվածներին։ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ հետևում է Իրանի հնարավոր հակահարվածներին, և որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Արթնացող առյուծ» […] ...
10:00 13.06.2025
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՉեխիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն՝ «GLOBSEC 2025» ֆորումին մասնակցելու նպատակով: Վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս հանդես կգա՝ «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։ ...