16:30 05.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության իր գործընկերների՝ կեղծ դիտորդական առաքելությունների հետ կապված մտահոգությանը, նկատեց՝ դա բավական թափանցիկ ակնարկ էր: Պատգամավորը նշեց՝ նախկինում իշխանությունները տոտալ ներգործության միջոցներ էին կիրառում՝ վարչական ռեսուրսը հասցնելով 100 տոկոսանոց ազդեցության, այս ընտրության ժամանակ վարչական ռեսուրսի կիրառում չնկատվեց, բայց դրա ազդեցությունը խիստ նկատելի էր:
«Կա պասիվ ներգործության մեթոդ և ակտիվ, եթե նախկին իշխանություններն ակտիվ ներգործության պայմանն էին կիրառում, ներկա իշխանությունների դեպքում կիրառվեց պասիվ ազդեցությունը: Եթե մարզպետը մասնակցում է որպես թեկնածու, մենք չենք կարողացել իրավագիտակցությունն այնքան բարձրացնել, որ կախված չզգան տվյալ պաշտոնյաներից: Բանակը, որ 100 տոկոսով քվեարկում էր ՀՀԿ-ին, հիմա քվեարկում էր ներկա իշխանությունների օգտին, և մտահոգություն կա, որ հաջորդ անգամ հաջորդ իշխանությունների օգտին կքվեարկեն»,- ասաց նա:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ցանկացած նման փորձի ուսումնասիրման ժամանակ առաջնային խնդիր է դրվում ակտիվ վարչական ռեսուրսների ինստիտուտը: Նրա խոսքերով՝ պասիվ վարչական ռեսուրսի ինստիտուտն իրավական առումով դժվար է պատկերացնել: ԿԸՀ նախագահը դժվարացավ հիշել փորձ, երբ արգելվել է գործող պաշտոնատար անձին կրկին առաջադրվել և ընտրվել:
Բոլոր թեկնածուների՝ հավասար հնարավորություններից օգտվելու մասին խոսելով՝ Մուկուչյանը նշեց, որ հնարավոր չէ կանոնակարգում մտցնել, որ մարդը, եթե ունի քաղաքական պաշտոն, չկարողանա կրկին առաջադրվել: Նա նաև ընդգծեց՝ հրահանգավորված քվեարկության դեպք չեն գրանցել, հակառակ դեպքում իրենց կողմից արձագանք կլիներ:
Բագրատյանի հայտարարությանը, թե զինծառայողներն ուղղորդված են քվեարկել, ԿԸՀ նախագահը հակադարձեց՝ եղբոր որդին ևս ծառայում է ԶՈւ-ում, ասել է, որ քվեարկել են ազատ:
10:53 13.06.2025
Ճապոնիան դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումըՃապոնիայի կառավարությունը դատապարտում է Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածը այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում իրանական միջուկային ծրագրի հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան: «Չափազանց ցավալի է, որ ռազմական միջոցներ են կիրառվել, մինչդեռ շարունակվում են իրանական միջուկային խնդրի խաղաղ կարգավորման դիվանագիտական ջանքերը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները», […] ...
10:47 13.06.2025
Սթարմերը մտահոգիչ է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածները մտահոգիչ են և կոչ է արել կողմերին նվազեցնել լարվածությունը: Նրա խոսքերը մեջբերել է The Daily Telegraph-ը: «Հարվածների մասին հաղորդագրությունները մտահոգիչ են, և մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել գործողությունները և նվազեցնել լարվածությունը։ Լարվածության սրումը տարածաշրջանում ոչ մեկին օգուտ չի բերի։ […] ...
10:40 13.06.2025
Հրդեհ Վաղարշապատ քաղաքումՀունիսի 12-ին, ժամը 23:44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Շահումյան փողոցում այրվում է գրասենյակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գրասենյակի բակում՝ փայտե շինությունում (15 քմ) գտնվող էլեկտրական վահանակում, այնուհետև […] ...
10:32 13.06.2025
Կոշտ պատասխան կտանք այս ահաբեկչական ռեժիմին․ Իրանի կառավարությունԻրանի իշխանությունները կոշտ պատասխան կտան Իսրայելի կողմից հարվածներին, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գիտնականներ և զինվորներ: Այս մասին ասվում է Իրանի կառավարության հայտարարության մեջ, հաղորդում է Tasnim գործակալությունը: «Այսօր մենք բոլորս՝ Իրանի ժողովուրդը, կառավարությունը և ղեկավարությունը, կարող ենք բարձրաձայն և վճռականորեն հայտարարել, որ սիոնիստները ահաբեկիչներ և ագրեսորներ են։ Մենք ունենք բոլոր իրավունքները […] ...
10:26 13.06.2025
Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները չէին կարող իրականացվել առանց ԱՄՆ-ի իմացության և համակարգմանԻսրայելի կողմից Իրանի վրա հարվածները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների իմացության և համակարգման, որը կկրի տեղի ունեցածի պատասխանատվությունը: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարության մեջ: «Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության: Համապատասխանաբար, ԱՄՆ կառավարությունը, լինելով այս ռեժիմի հիմնական աջակիցը, նույնպես […] ...
10:21 13.06.2025
Իրաքը փակել է օդային տարածքըԻրաքի իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը և դադարեցրել թռիչքները՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների պատճառով, ուրբաթ առավոտյան Իրաքի «Շաֆաք Նյուզ» լրատվական գործակալությանը հայտնել է անվտանգության աղբյուրը։ Ավելի վաղ Axios-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին։ «Իրաքի օդային տարածքը փակ է, և թռիչքներն ամբողջությամբ […] ...