18:32 10.02.2019
Երբ հայտարարվում է կառավարության օպտիմալացում, ապա պետք է ենթադրել այնպիսի քայլեր, որոնց իրականացման արդյունքում կառավարության աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա։ Այս մասին «Շանթ» հեռուստանկերության «Հեռանկար» հեռուստածրագրի եթերում ասաց նախկին վարչապետ ու նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
«Իմ խորը համոզմամբ՝ թե՛ կառավարության (հավաքական), թե՛ յուրաքանչյուր նախարարության գործունեության արդյունավետություն ասելով՝ մենք պետք է հասկանանք այդ ոլորտից հանրության հիմնական հատվածի սպասելիքները բավարարելու կարողություն։ Հետևաբար, մեծ իմաստով օպտիմալացում նշանակում է փորձել համակարգի մեջ ստեղծել այնպիսի կառուցվածք, որը կնպաստի որակյալ որոշումների կայացմանը», – ասաց Հարությունյանը։
Որակյալ որոշումները նշանակում են որակյալ արդյունքներ, անորակները՝ անորակ արդյունքներ, հետևաբար, ըստ Հարությունյանի, օպտիմալացումը պետք է սկսվեր նախարարութունների կառուցվածքից․ ոչ թե նախարարությունների քանակից, այլ նախարարությունների ներքին կառուցվածքներից։
«Օրինակ, տեսե՛ք, մենք ունենք 7 նախարարություն, որոնք տեղակայված են նույն շենքում, տարածքային առումով նույն շենքում։ Խնդրեմ, այդ 7 նախարարությունները կարող են ունենալ մեկ հաշվապահություն, մեկ ընդհանուր բաժին։ Այսինքն՝ կարելի էր ոչ ֆունկցիոնալ, ընդհանուր ֆունկցիաներ իրականացնող կառույցները կենտրոնացնել, և դա պակաս խնայողություն չէր լինի մեծ իմաստով՝ պահպանելով նախարարությունները», – նշեց Հարությունյանը։
Նրա պնդմամբ՝ սրանից չի հետևում, որ նախարարությունների քանակը պետք չէ կրճատել, հարցն այլ է՝ պետք է արդյունավետությունը դիտարկել։
«Հեռանկարի» ամբողջական տեսագրությունը հասանելի է ստորև․
08:05 30.05.2025
Հրդեհի ահազանգ Արմեն Տիգրանյան փողոցումՄայիսի 29-ին, ժամը 23:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմեն Տիգրանյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են […] ...
08:00 30.05.2025
Հայաստանի Մ21 հավաքականի կազմը առաջիկա հանդիպումների համարՀայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին մասնակցելու է հրավիրել 27 ֆուտբոլիստի: Հայաստանի Մ-21 հավաքականը մինչև հունիսի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում։ Հունիսի 3-ին և 6-ին թիմը կանցկացնի 2 ընկերական հանդիպում Կիպրոսի ընտրանու հետ։ Դարպասապահներ՝ Դոնովան Ջիվան Փարիսիան – «Նյու Ինգլանդ Ռևոլուշն» (ԱՄՆ) Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ Գոռ Մատինյան – «Ուրարտու» Հայկ […] ...
00:00 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 29.05.2025
Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբՄայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...
23:52 29.05.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […] ...
23:44 29.05.2025
Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում: Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը: Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր […] ...