17:31 10.02.2019
Գյուղատնտեսությունը մեկն է այն երկու ոլորտներից, որոնք, ըստ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի, չպետք է լուծարվեր որպես նախարարություն։ Մյուս այդպիսի ոլորտը մշակույթն է։ Այս մասին նա ասաց «Շանթ» հեռուստանկերության «Հեռանկար» հեռուստածրագրի եթերում։
Նրա խոսքով՝ Էկոնոմիկայի նախարարությունը զբաղվում էր արդյունաբերության, սպասարկման, առևտրի և այլ տնտեսական ոլորտներով, ու դրան հիմա գումարվեց նաև գյուղատնտեսության ճյուղը։ Մինչդեռ, ըստ Հարությունյանի, պետք էր ունենալ իրոք կայացած տնտեսական զարգացման նախարարություն։ Իսկ գյուղատնտեսութունը, ըստ Հարությունյանի, առանձնահատուկ է, ինչի համար էլ այն մինչ այս չէր ներառվել այդ նախարարության մեջ։
«Դրա համար եմ ասում՝ կառավարության կազմ, կառուցվածք, նախարարությունների թվաքանակի կրճատելը չի կարող լինել ինքնանպատակ։ Դա պետք է պայմանավորված լինի (այն բանով, թե) որ ոլորտում երկարաժամկետ կտրվածքով պետությունը առանձնահատուկ կարգավորումների, քաղաքական կարգավորումների կարիք է զգում», – ասաց Հարությունյանը։
Մեկ այլ տեղ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, այդ թվում ճանապարհատրանսպորտային ոլորտի միավորման հարցում Հարությունյանը խնդիր չի տեսնում, որովհետև այդ ոլորտներում քաղաքական պատասխանատվությունները կապված են իրար հետ։ Նույնը, ըստ Հարությունյանի, վերաբերում է բարձր տեխնոլոգիաների, կապի ու ռազմարդյունաբերության ոլորտների միավորմանը։
«Հեռանկարի» ամբողջական տեսագրությունը հասանելի է ստորև․
08:30 30.05.2025
Սաուդյան Արաբիայի թագավորը նամակ է ստացել Պուտինից08:18 30.05.2025
Մարուցիո Սարին կարող է վերադառնալ «Լացիո»Մարուցիո Սարին կարող է վերադառնալ «Լացիո»: Հռոմեական ակումբը 2 տարվա պայմանագիր է առաջարկել 66-ամյա մասնագետին: Եթե իտալացին ընդունի առաջարկը, ապա տարեկան կստանա 2,8 միլիոն եվրո: «Լացիոյի» ներկայիս մարզիչն է Մարկո Բարոնին, որի հետ թիմը չի նվաճել է եվրագավաթի ուղեգիր: Եթե Ա սերիայի վերջին տուրում թիմը հաղթեր «Լեչեին», կխաղար Կոնֆերենցիաների լիգայում: Սարիի թեկնածությունը դիտարկում է նաև […] ...
08:12 30.05.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:05 30.05.2025
Հրդեհի ահազանգ Արմեն Տիգրանյան փողոցումՄայիսի 29-ին, ժամը 23:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմեն Տիգրանյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են […] ...
08:00 30.05.2025
Հայաստանի Մ21 հավաքականի կազմը առաջիկա հանդիպումների համարՀայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին մասնակցելու է հրավիրել 27 ֆուտբոլիստի: Հայաստանի Մ-21 հավաքականը մինչև հունիսի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում։ Հունիսի 3-ին և 6-ին թիմը կանցկացնի 2 ընկերական հանդիպում Կիպրոսի ընտրանու հետ։ Դարպասապահներ՝ Դոնովան Ջիվան Փարիսիան – «Նյու Ինգլանդ Ռևոլուշն» (ԱՄՆ) Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ Գոռ Մատինյան – «Ուրարտու» Հայկ […] ...
00:00 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 29.05.2025
Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբՄայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...