00:46 18.01.2019
Թբիլիսիի՝ ժամանակին հայ ազնվականության ներկայացուցիչներով բնակեցված Սոլոլակի թաղամասում տեղակայված Ալեքսանդր Մանթաշևի (Մանթաշյանց) կառուցած առանձնատան վաճառվել-չվաճառվելու հարցը կասկածի տակ է դրվել, դարձել է վերջին շաբաթվա քննարկման թեմա: Այդ մասին գրել է «Ալիք մեդիա-ն։
Օրեր առաջ «Թբիլիսիի հայերի միությունը» սոցցանցերում հրապարակել էր բաց նամակ՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով փրկել առանձնատունը, որը առևտրի ենթակա է դարձել։ Միությունն առաջարկում է առանձնատունը վերածել կամ ՀՀ դեսպանության շենքի, կամ էլ այստեղ տեղակայել հայ-վրացական տնտեսական հարաբերությունների կենտրոն:
Ի՞նչ արժե առանձնատունը, ո՞վ է շենքի սեփականատերը. հարցերի պատասխաններն «Ալիք մեդիա»-ն փորձեց գտնել շենքի սեփականատիրոջ՝ Մայա Լևիի ներկայացուցչի՝ Մորիս Կրիխելիի միջոցով: Նրա խոսքերով՝ սեփականատերերը փոշմանել են: Տարածքն այլևս ո՛չ վաճառվում է, ո՛չ էլ վարձակալության տրվում: Հիմնադիրները որոշել են՝ տարածքն իրենք էլ օգտագործեն:
«Թբիլիսիի հայերի միության» հիմնադիր Միքայել Թաթևոսովը նշում է, որ Վրաստանում հայկական ժառանգության այլ հարցերի հետ մեկտեղ, կոնկրետ այս շենքի հարցով կազմակերպությունը զբաղվում է արդեն մոտ 12 տարի: Թաթևոսովի խոսքերով՝ Թբիլիսիի քաղաքապետարանի հետ համաձայնության են եկել նաև շենքի մուտքին հուշատախտակ փակցնելու վերաբերյալ: Ասում է՝ հուշատախտակը արդեն 5 տարի է, ինչ պատրաստ է, հարկավոր է համաձայնության գալ շենքի սեփականատերերի հետ ևս: Վերջիններն ի դեպ, դեմ են եղել հուշատախտակ տեղադրելուն՝ բացատրելով, որ այդ դեպքում թուրք, ադրբեջանցի, իրանցի ներդրողները դժվարությամբ կաշխատեն իրենց հետ:
«Մենք բանակցություններ ենք վարել առաջին սեփականատիրոջ հետ այն ժամանակ, երբ նախկին արվեստի տունը դարձավ Մեդեա Ձիձիգուրիի՝ հայտնի վրացի երգչուհու սեփականությունը: Նա այնտեղ հիմնեց մասնավոր երաժշտական ակադեմիա: Սակայն շուտով հիվանդացավ ու մահացավ, իսկ շենքի հաջորդ սեփականատերը շենքում ստեղծեց անկախ արհմիություն: Երկար տարիների ընթացքում շենքի որոշ հատվածները վարձակալվել են, այստեղ եղել է ռեստորան՝ «Ին վինո վերիտասը», կար ժամանակ, երբ տարածքը վարձակալում էր լեհերի միությունը, սակայն ստիպված էին վաճառել շենքը: Գինը մատչելի էր, մենք բանակցում էինք այն ժամանակվա ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ, արդեն պատրաստ էինք ձեռք բերել շենքը, սակայն Մանուկյանը լքեց պաշտոնը և գործարքը չստացվեց իրականացնել»,- ասում է Թաթևոսովը:
Այս շղթայի հաջորդ օղակում արդեն այժմյան սեփականատերերն են, որոնց հետ Թաթևոսովի խոսքով, երկար ժամանակ է բանակցություններ են վարում՝ նախ հուշատախտակ տեղադրելու, իսկ հետո՝ շենքը վաճառելու հարցերով:
«Նրանք չեն պատրաստվում շենքը վաճառել․ Թբիլիսիի կենտրոնում անշարժ գույք ունենալը լավ է: Մեր կազմակերպությունը սկզբունքայնորեն դեմ էր, որ շենքում վերանորոգում տեղի ունենար, իսկ ներդրողներից մեկն ուզում էր ձևափոխել այն՝ դարձնելով կազինո, մյուսը՝ բանկ, մյուսն էլ՝ հյուրանոց «Մանթաշև» անվամբ»,- սեփականատերերի մոտեցման մասին ասում է Թաթևոսովը:
Հուշատախտակի վերաբերյալ Վրաստանում ՀՀ դեսպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանից տեղեկացանք, որ քաղաքապետարանը թույլտվություն տվել է, և մոտ ապագայում կկայանա հուշատախտակի տեղադրման արարողությունը:
Հատկանշական է, որ շենքը Վրաստանի մշակույթի, հուշարձանների պաշտպանության և սպորտի նախարարի 2006 թվականի հրամանով ընդգրկված է Անշարժ հուշարձանների պետական ռեեստրում և կրում է մշակութային անշարժ հուշարձանի կարգավիճակ, ինչը սահմանափակում է շենքի տեսքը փոփոխելու հետ կապված սեփականատերերի գործողությունները:
Ինչ վերաբերում է շենքի գնին, Թաթևոսովը հրաժարվում է այն հրապարակելուց ՝ մեջբերելով նման մի պատմություն, երբ միջնորդների պատճառով գնի բարձրացրել էին:
Առանձնատունը
Քիքոձեի և Լերմոնտովի փողոցների անկյունում գտնվող հայ նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշևի առանձնատունը կառուցվել է 19-րդ դարում՝ ճարտարապետ Քրիստոֆոր Տեր-Սարգսյանի նախագծով՝ բարոկկո ոճով: Գլխավոր ճակատի 2 կողմից եզրային պատուհաններն ունեն երկաթյա ճաղերով պատշգամբներ, որոնց կենտրոնում պատկերված են նավթարդյունաբերողի կնոջ՝ Դարյայի բարձրաքանդակները:
Հոկտեմբերյան հեղաշրջումից, իսկ հետո 1921թ․ մենշևիկների կառավարության գալուց հետո բարեգործի ժառանգները հարկադրված լքել են տունը: Դատարկ մնացած շենքում 1922թ․-ից գործել է Վրաստանի արվեստի աշխատակիցների տունը: 1930-ականներից շենքում տեղավորվել է պարսկական հյուպատոսարանը, նաև՝ խորհրդային Վրաստանի կոմպոզիտորների միությունը: 1940-ականների վերջում երկհարկանի շենքի վերին հարկը վերածել են կինոթատրոնի, որոշ ժամանակ անց գաղափար է առաջացել բակի տարածքը վերածել ամառային կինոթատրոնի, ինչի արդյունքում ավերվել է դեպի բակ տանող աստիճանը: Հետագայում շենքում հիմնել են տարբեր կազմակերպություններ ու միություններ:
Ըստ արխիվագետ, թբիլիսահայ ճանաչված ճարտարագետ Սերգեյ Դարչինյանի՝ 1988թ․ շենքը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ: 1995 թվականից շենքը վերականգնել է գործառույթը: Որոշ չափով վերականգնվել է նաև շինությունը՝ ամրացվել է հիմքը: 2000-2005թթ․ շենքում գործում էր լեհական լուսավորական կենտրոն:
11:11 14.06.2025
Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-իԻսրայելում Իրանի պատասխան հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է առնվազն 70-ի, հաղորդում է Jerusalem Post-ը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր 63 վիրավորի մասին: Հաղորդվել էր նաև, որ երկու մարդ զոհվել է: «Առնվազն 70 մարդ վիրավորվել է, երկուսը՝ զոհվել», – ասվում է հրատարակության կայքում։ ...
11:04 14.06.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Իրանին դադարեցնել լարվածության սրումըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգությունների ֆոնին, կոչ է արել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել։ «Իսրայելը ռմբակոծում է իրանական միջուկային օբյեկտները։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվին։ Բավական է էսկալացիան։ Ժամանակն է դադարեցնել այն։ Խաղաղությունն ու դիվանագիտությունը պետք է գերակշռեն», – գրել է Գուտերեշը սոցիալական ցանցերում։ ...
10:49 14.06.2025
Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ <<Գառնու>> պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, ս.թ. հունիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում կդիտվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ և ջրի ճնշման տատանումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:35 14.06.2025
Թիկնիզյանը տեղափոխվում է նոր ակումբՀայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, թե երբ է կայանալու ֆուտբոլիստի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»։ «Ամեն ինչ համաձայնեցված է։ Մենք կմեկնենք Բելգրադ հունիսի 20-ին, բուժզննումը նախատեսված է հունիսի 21-ին։ Պայմանագիրը կլինի երեքամյա»,- ասել է Կլյուևը Sport Express-ի հետ զրույցում։ Ավարտված մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ […] ...
10:22 14.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր ՍթարմերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ ընդգծում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության […] ...
10:10 14.06.2025
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Մերձավոր ԱրևելքըԿանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորության դեպքում լքել Մերձավոր Արևելքը, հաղորդում է «Globe and Mail» թերթը ՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը։ «Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող կանադացիներին ապահովել իրենց ճանապարհորդական փաստաթղթերի վավերականությունը և լքել տարածաշրջանը», – գրում է հրատարակությունը։ ...