16:41 13.02.2019
ԱԺ-ում լրագրողները ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ նախկինում կառավարությունը մինչ ԱԺ ներկայացնելը ծրագիրը բերում էր խորհրդարան, սակայն այսօր այդ ավանդույթը խախտվել է, և ԱԺ պատգամավորները միայն լիագումար նիստի ընթացքում հնարավորություն ունեն դիտողություններ ու առաջարկներ անել: Նման դժգոհություն էին հայտնել ընդդիմադիր պատգամավորները:
«Կառավարության ծրագիրը կառավարության ծրագիրն է, և պատասխանատուն կառավարությունն է, չի կարող լինել իրավիճակ, երբ ընդդիմությունը հնարավորություն ունենա փոխել կառավարության ծրագիրը, բայց պատասխանատուն լինի կառավարությունը, այդպիսի իրավիճակ չի կարող լինել, դա կառաջացնի խզում: Ծրագրի նկատմամբ հսկողությունն է, ոչ թե ծրագրի մեջ փոփոխություն կատարելը: Վերահսկողություն ասելով՝ նկատի ունենք ոչ թե ցանկացած ձևաչափով փոփոխություն, այլ վերահսկողությունը ենթադրում է, որ համաձայնել ենք մտքի հետ, որ իրավունքների գերակայության երկրում ենք մեզ տեսնում, դա նույնպես կարգավորումների շրջանակում իրականացվող գործընթաց է»:
Իսկ ծրագրում թվերի պակասը լրացնում են այլ փաստաթղթերը, որոնք կառավարությունը տարվա ընթացքում ներկայացնում է ԱԺ-ի քննարկմանը: Կառավարության անդամն այսպես արձագանքեց մտահոգությանը.
«Բացի կառավարության ծրագրից, կառավարությունը նաև այլ փաստաթղթեր է ներկայացնում ԱԺ, միջնաժամկետ ծախսերի ծրագիր, իրազեկվում է ԱԺ-ին և ներկայացվում յուրաքանչյուր տարվա համար նախագիծ, շատ էական կլինի պատգամավորների մասնակցությունը ծրագրին, որովհետև դրանից է կախված, թե որքանով կկարողանան դատողություն անել այս կամ այն ծրագրի արդյունավետության համար, դա արդյունավետությունը գնահատելու միակ ճանապարհն է»:
Հարցին, թե քաղաքացին, ի վերջո, ե՞րբ կտեսնի սոցիալական վիճակի բարելավում, նախարարը պատասխանեց.
«Սպասելը լավ բան չի, պետք է մասնակից լինել, այսինքն՝ եթե ակնկալում ենք, որ պասիվ կրավորական կեցվածքով մեզանից յուրաքանչյուրը, որպես ՀՀ քաղաքացի, պետք է սպասի, մնացածն ինքն իրեն տեղի կունենա, դժվար թե տեղի ունենա»:
Նա առաջարկեց աշխատել, ոչ թե սպասել նպաստառուների ցանկը համալրելու հույսով:
«Աշխատենք, միակ ճանապարհն աշխատելն է, սպասել, թե մեր փոխարեն ուրիշը կաշխատի, դատապարտված է: Թող գործազուրկներն օգտվեն աշխատանքի առաջարկվող հնարավորություններից այնպես, ինչպես այդ նույն գործազուրկներն օգտվում են այլ երկրներում, այստեղ կարծում են, որ այդ աշխատանքն ընդունելի չէ, բայց այլ երկրներում անում են»,- ասաց ֆինանսների նախարարը:
11:20 03.06.2025
Դեմբելեն՝ ՉԼ 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին մրցաշարի 15 խաղում 8 գոլ է խփել, կատարել 6 գոլային փոխանցում։ Դեմբելեի խաղընկեր Դեզիրե Դուեն էլ ճանաչվել է Չեմպիոնների լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ 19-ամյա վինգերը մրցաշարի եզրափակիչի հերոսն էր։ Նա Միլանի «Ինտերի» դեմ վճռորոշ խաղում դուբլ է […] ...
11:07 03.06.2025
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահի հետՃապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը՝ հիմնված երկուստեք հարգանքի եւ ժողովրդավարական արժեքների վրա: Նա նշել […] ...
10:57 03.06.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել ենՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են։ Կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են մետաղյա արգելափակոցների տեղադրման, ջրահեռացման համակարգերի բետոնացման և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:45 03.06.2025
Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համարԱղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար. դրանք տարածվում են ջրի, սննդի միջոցով, նաև` կենցաղակոնտակտային ճանապարհով: Այս մասին հայտնում է բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։ Լավ չլվացված մրգերն ու բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների […] ...
10:34 03.06.2025
Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։ ...
10:31 03.06.2025
Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունովԳերմանիայի ֆուտբոլի լիգան ներկայացրել է նոր Սուպերգավաթը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Սուպերգավաթն այսուհետև կկոչվի լեգենդար Ֆրանց Բեկենբաուերի անունով: Գավաթի տարբերանշանի վրա կլինի նրա նկարը: Գերմանիայի Սուպերգավաթը 2025 թվականին կվիճարկեն երկրի չեմպիոն «Բավարիան» և գավաթակիր «Շտուտգարտը»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Շտուտգարտում: ...