15:38 13.02.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասել է, որ լուրջ նախագծերի հիմնավորումների բաժիններում ընդամենը մի քանի նախադասություն է լինում, ինչը խոչընդոտում է հանրային քննարկումների իրականացմանը:
«Լիարժեք համաձայն եմ ձեզ հետ և դա այն է, ինչը պայմանականորեն կարող ենք անվանել օրենսդրական աշխատանքի որակ: Դա բոլոր դեպքերում երկու մասից է բաղկացած՝ կառավարության մասը և ԱԺ մասը: Երբ մենք ասում ենք, որ մեր կառավարման համակարգում որակի պրոբլեմ կա, նաև դա նկատի ունենք: Մենք քաղաքական քննարկումներ ենք ունենում, ժամերով վիճում ենք, բերում փաստարկներ, բայց վերջում մամուլում կարդացել ենք, որ քննարկումներ չեն եղել, բացում, տեսնում ենք, որ մեջը գրված է մեկ տող»,- համաձայնել է վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ աշխատանքի որակը պետք է բարձրացնել նաև խորհրդարանի հետ համագործակցելով:
«Համաձայն եմ, բայց ընդհանուր առմամբ սա մի թեմա է, որը պետք է շատ լրջորեն քննարկել, որովհետև դուք ասում եք, որ կառավարության ծրագրի տակ նորմալ հիմնավորում գրած չի, իսկ կարո՞ղ է դա կապ ունի էն խնդրի հետ, թե գրողը ինչքան աշխատավարձ է ստանում, կարո՞ղ է պարզվի, որ էդ աշխատավարձով հնարավոր է ընդունել նրան, ով ֆիզիկապես ի վիճակի չէ ավելին անել, որովհետև դա իր մասնագիտական որակավորումների հետ ընդհանրապես կապ չունի»,- ասել է վարչապետը՝ հավելելով, թե, օրինակ, «Փարոս» համակարգի այն աշխատակիցը, որը նշանակում է նպաստը, ստանում է 70 հազար դրամ, ի՞նչ որակի աշխատանք պետք է նրանից ակնկալել:
11:20 03.06.2025
Դեմբելեն՝ ՉԼ 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ11:07 03.06.2025
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահի հետՃապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը՝ հիմնված երկուստեք հարգանքի եւ ժողովրդավարական արժեքների վրա: Նա նշել […] ...
10:57 03.06.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել ենՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են։ Կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են մետաղյա արգելափակոցների տեղադրման, ջրահեռացման համակարգերի բետոնացման և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:45 03.06.2025
Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համարԱղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար. դրանք տարածվում են ջրի, սննդի միջոցով, նաև` կենցաղակոնտակտային ճանապարհով: Այս մասին հայտնում է բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։ Լավ չլվացված մրգերն ու բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների […] ...
10:34 03.06.2025
Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։ ...
10:31 03.06.2025
Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունովԳերմանիայի ֆուտբոլի լիգան ներկայացրել է նոր Սուպերգավաթը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Սուպերգավաթն այսուհետև կկոչվի լեգենդար Ֆրանց Բեկենբաուերի անունով: Գավաթի տարբերանշանի վրա կլինի նրա նկարը: Գերմանիայի Սուպերգավաթը 2025 թվականին կվիճարկեն երկրի չեմպիոն «Բավարիան» և գավաթակիր «Շտուտգարտը»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Շտուտգարտում: ...
10:15 03.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․79 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․91 դրամ: ...