15:11 13.02.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, խորհրդարանում Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ելույթ ունենալով, նշեց.
«Մենք քննարկում ենք մի ծրագիր, որի միակ, թերևս, տրամաբանական դրսևորումը իրադարձությունների լավագույն զարգացման արդյունքում պետք է լինի հայաստանցու, քաղաքացու, ժողովրդի կյանքի որակի բարելավումը: Ցանկացած նկարագրի պարագայում տեսանելիորեն համոզիչ բովանդակություն պիտի լինի, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, որ մեզ պատվիրակել է որևէ կերպ քվեարկել այս փաստաթղթին, պիտի տեսնի՝ ինչ ժամանակային կտրվածքով, արժանահավատ գործողությունների շարադասության ու իրագործման պայմաններում ինչ կոնկրետ հասույթ կարող է ունենալ Հայաստանում ապրելիս աշխատելիս կամ չաշխատելիս»:
Ուրիխանյանը հայտնեց՝ իրենք ցանկանում են, որ այս ծրագիրը հաջողի, որ կյանքը Հայաստանում լավանա, իսկ հարցին՝ հավատո՞ւմ են, թե՞ ոչ և թե ինչ վերաբերմունք կդրսևորեն իրենց սահմանադրական գործառույթով, դա, ըստ պատգամավորի, արդեն ուղղակիորեն կախված է նրանից, թե իրենց գլխավերևում ինչ պատասխանատվություն կառաջացնի ՀՀ ժողովուրդը՝ այդ ծրագրի իրականանալու կամ չիրականանալու պարագայում, հետևաբար իրենք ունեն լիարժեք իրավունք՝ բերելու իրենց առաջարկները, դիտողությունները, վարանումներն ու կասկածները և հնչեցնել այստեղ իրենց թե´ հարցադրումներով, թե´ ելույթներով:
«Բա մինչև էդ ինչո՞ւ չէիք ասում» նորաձև արտահայտությանը Ուրիխանյանն արձագանքեց.
«Այս ամբիոնից մեխել եմ բոլոր իշխանությունների, հատկապես՝ նախորդ փտած համակարգը իրականացնող ու տնօրինող իշխանությունների ու կառավարության ճակատին ժողովրդիս հուզող բոլոր խնդիրներն ու պրոբլեմները, այնքան ժամանակ, որքան ժողովուրդս ունի խնդիր, ճիշտ այդքան ժամանակ այդ պրոբլեմները հնչեցվելու են մեր կողմից»:
Ուրիխանյանը արձագանքեց նաև ՀՀ վարչապետի՝ տնտեսական հեղափոխության իրականացման ճանապարհի մասին ասած արտահայտությանը, թե պետք է ՀԴՄ կտրոն պահանջեն, որ շատ խնդիրներ լուծվեն:
«Երեկ ինձ չափազանց անդուր էր լսել, որ եթե տատիկը չպահանջի ՀԴՄ կտրոն, նրա թոշակը չի ավելանա, դա ճիշտ մոտեցում չէ, որովհետև նրանք տվել են իրենց մեկ անգամ ապրած կյանքը այդ պետությանը, և պետությունը պետք է ունենա գործառույթ՝ ապահովելու նրանց, ովքեր չեն կարողանում լիարժեք ապրել իրենց աշխատավարձով»,- ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:
11:20 03.06.2025
Դեմբելեն՝ ՉԼ 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին մրցաշարի 15 խաղում 8 գոլ է խփել, կատարել 6 գոլային փոխանցում։ Դեմբելեի խաղընկեր Դեզիրե Դուեն էլ ճանաչվել է Չեմպիոնների լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ 19-ամյա վինգերը մրցաշարի եզրափակիչի հերոսն էր։ Նա Միլանի «Ինտերի» դեմ վճռորոշ խաղում դուբլ է […] ...
11:07 03.06.2025
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահի հետՃապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը՝ հիմնված երկուստեք հարգանքի եւ ժողովրդավարական արժեքների վրա: Նա նշել […] ...
10:57 03.06.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել ենՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են։ Կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են մետաղյա արգելափակոցների տեղադրման, ջրահեռացման համակարգերի բետոնացման և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:45 03.06.2025
Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համարԱղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար. դրանք տարածվում են ջրի, սննդի միջոցով, նաև` կենցաղակոնտակտային ճանապարհով: Այս մասին հայտնում է բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։ Լավ չլվացված մրգերն ու բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների […] ...
10:34 03.06.2025
Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։ ...
10:31 03.06.2025
Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունովԳերմանիայի ֆուտբոլի լիգան ներկայացրել է նոր Սուպերգավաթը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Սուպերգավաթն այսուհետև կկոչվի լեգենդար Ֆրանց Բեկենբաուերի անունով: Գավաթի տարբերանշանի վրա կլինի նրա նկարը: Գերմանիայի Սուպերգավաթը 2025 թվականին կվիճարկեն երկրի չեմպիոն «Բավարիան» և գավաթակիր «Շտուտգարտը»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Շտուտգարտում: ...