TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+14.09 oC

դատավարություն

Բրազիլացի մարդակեր մոլագարն իր զոհերի մսից կարկանդակներ է պատրաստել ու վաճառել

15:46 18.12.2018

Բրազիլացի Խորխե Բելտրաո Նեգրոմոնտե դա Սիլվեյրան իրականություն է դարձրել Սուինի Թոդի լեգենդը: Նա կնոջ և սիրուհու հետ գայթակղել է տարբեր կանանց: Իր զոհերին Խորխեն տուն է հրավիրել, հետո սպանել նրանց, իսկ մարդկային մսից պատրաստել կարկանդակներ ու վաճառել տեղացիներին: Այս մասին գրել է Daily Mail պարբերականը: Պրոֆեսորը, նրա կինը՝ Իզաբել Պիրեսը, և սիրուհին՝ Բրունա Կրիստինա Օլիվեյրան, […]

̰
Ի՞նչ ասել է՝ կոշտ մոտեցում է պետք. «Սասնա Ծռեր»-ի ներկայացուցչի պարզաբանումը

22:45 06.12.2018

Ինչպես հայտնի է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչները պարբերաբար խոսում են այն մասին, որ իրենք, ընդհանուր առմամբ, համաձայն են ներկայիս իշխանության վարած քաղաքականության հետ, բայց որոշ հարցերում ավելի կոշտ մոտեցումներ կորդեգրեին՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանից, թե ի՞նչ ասել է՝ կոշտ մոտեցում, […]

̰
Էդմոն Մարուքյանը չունի տարրական իրավական գիտակցություն. Գարեգին Չուգասզյան

15:20 06.12.2018

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանն անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն ու որակումներ տվել։ «Լուսավոր Հայաստան» կոչվող կուսակցությունն իր ընկերներին փողոցում մենակ թողեց հեղափոխության ժամանակ, իսկ հիմա փորձում են իրենց ներկայացնել որպես հեղափոխության ջատագովներ: Իրենք միշտ տատանվող ուժ են եղել»,- ասել է Գարեգին Չուգասզյանը: Լրագրողների այն նկատառմանը, թե «Լուսավոր Հայաստան» […]

̰
Կուսակցությունների ներկայացուցիչները քննարկել են, թե ինչպես են դատական համակարգից վերացնելու կոռուպցիան

14:17 05.12.2018

Կոռուպցիայի և դրա դեմ պայքարին նվիրված քննարկման ժամանակ մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկել են՝ ինչպես է պետք հաղթահարել դատական կոռուպցիան։ «ԲԴԽ-ում դատավորները պետք է ընտրվեն ժողովրդի կողմից, սա կբարձրացնի դատական իշխանության նկատմամբ վստահությունը: Այսօր դատական գործերը հատուկ ծրագրով են բաշխվում դատավորների կողմից, բայց գիտենք, որ այդ մեխանիզմը ևս շրջանցելու հնարավորություն կա, դրան պետք է անդրադարձ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը կշարունակվի վաղը

18:26 03.12.2018

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վաղը՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 11։00-ին կշարունակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Այսօրվա նիստից հետո Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստի ժամանակ դատախազությունը ներկայացրեց իր առարկությունները: «Բոլոր ներկաներն իրենց առարկությունները ներկայացրին, դատախազության առարկությունների քննարկման փուլն ավարտվեց: Դատախազության առարկությունը վերաբերում էր հետևյալին. նրանք ենթադրում […]

̰
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվեց

18:48 27.11.2018

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ ընթացող` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց: Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ժամկետ է տրվել, որպեսզի դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստեն: Ալումյանը նշեց, որ նման միջնորդության մեկ հիմք կա, դրա հետ կապված մի […]

̰
Տուն-տունիկ է. մեծ շնաձկներին թողած՝ հալածում են փոքր դերակատարներին. Վարուժան Ավետիսյան

17:15 27.11.2018

«Մենք չենք ընդունում, որ մեծ շնաձկներին թողած՝ իրավապահ մարմինները հալածում են փոքր դերակատարություն ունեցող անձանց»,- այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասել է կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը: Ըստ Ավետիսյանի՝ բնավ չարդարացնելով հանցավոր ռեժիմում փոքր դերակատարություն ունեցող մարդկանց արարքը, պետք է հասկանալ, որ ներման չափանիշներ պետք է լինեն, և պետք է անցնենք առաջ: Ավետիսյանի […]

̰
ԵՄ խորհուրդը վերահաստատել է իրենց կառույցի շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին

20:17 26.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Յուտա Էդթհոֆերի գլխավորած ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Արդարադատության նախարարության կողմից դատաիրավական ոլորտում իրականացվող  մի շարք բարեփոխումներին: Յուտա Էդթհոֆերի խոսքով՝ Հայաստանը ներկայում […]

̰
Ադրբեջանում կալանավորված Կարեն Ղազարյանի մեղադրանքը խստացվել է. փաստաբան

19:50 26.11.2018

Ադրբեջանում նոյեմբերի 27-ին կշարունակվի ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը: Փաստաբան Արա Ղազարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այս գործով արդեն դիմել են ՄԻԵԴ, ՄԻԵԴ-ի միջոցով սպասում են քրեական գործի նյութերին, սակայն դրանք Ադրբեջանը չի ուղարկում, փաստացի, Ադրբեջանն արդեն ՄԻԵԴ հրահանգը չի կատարում: «Միայն լրատվամիջոցներից իմացանք, որ գործը մտել է դատական փուլ, բայց ինչո՞ւ […]

̰
Ախալքալաքում ընթանում է Աշոտ Ռաիսյանի գործով դատավարությունը

13:20 26.11.2018

Ախալքալաքի շրջանային դատարանում այսօր վերսկսվում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ակտիվիստներ Աշոտ Ռաիսյանի և Միշա Աղաբաբյանի կողմից վարչական իրավախախտումների գործով դատավարությունը: Դատարանն այսօր պետք է որոշի պատժաչափը: Նախապես դատական լսումները նշանակվել էին նոյեմբերի 5-ին, բայց հետաձգվել էին մինչև նոյեմբերի 26-ը: Ախալքալաքի վրացական միացյալ ընդդիմության՝ «Ուժը միասնության մեջ է» շարժման ախալքալաքյան շտաբի ղեկավար Աշոտ Ռաիսյանի ու ակտիվիստ […]

̰
Քանի օտարերկրացի է պահվում թուրքական բանտերում

09:42 22.11.2018

Թուրքիայի արդարադատության նախարարության պատիժների և ձերբակալությունների հարցերով զբաղվող գլխավոր վարչությունը տվյալներ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովին՝ երկրում բանտարկյալների թվի մասին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ դրա՝ Թուրքիայում այժմ 258.660 բանտարկյալ կա։ Նրանցից 199.861-ի նկատմամբ արդեն կայացված է դատավճիռ, իսկ 58.799-ի դատավարությունը դեռ շարունակվում է։  Բանտարկյալներից 245.433-ը տղամարդիկ են […]

̰
Ադրբեջանում սկսել են անհայտ պայմաններում այնտեղ հայտնված Կարեն Ղազարյանի դատավարությունը

16:58 20.11.2018

Գյանջայի դատարանում այսօր սկսվել է Կարեն Ղազարյանի դատավարությունը։ Ղազարյանը ՀՀ Տավուշ մարզի բնակիչ է, որն անհայտ պայմաններում այս տարվա հուլիսին հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Նրան այնտեղ ներկայացնում են որպես ՀՀ ԶՈւ դիվերսանտ, թեև Ղազարյանը ԶՈւ զինծառայող չէ։ Այսօր դատարանը լսել է վկաներից մեկի ցուցմունքը, ինչից հետո դատավարությունը հետաձգվել է մեկ շաբաթով։ […]

̰
Գերեզմանի անարգման գործով ցուցմունք է տվել Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանը

15:44 07.11.2018

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը: Հերթական նիստում որպես վկա հարցաքննվել է Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանը: Հիշեցնենք, որ Հակոբյանների ընտանեկան գերեզմանոցը որպես ազատ տարածք վաճառվել էր, որտեղ էլ հուղարկավորվել էր Կարեն Շահբազյանի մայրը՝ Կիմա Բոջուկյանը: Նախկին դատախազի հարցաքննությունը տևել է 3 ժամ: Կարեն Շահբազյանը դատարանին նոր մանրամասներ […]

̰
Իզմիրում կայացել է ԱՄՆ հոգևորականի գործով դատական նիստը

19:01 02.11.2018

Նոյեմբերի 1-ին Իզմիրում տեղի է ունեցել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործով դատական հերթական նիստը: Այս մասին հայտնում է Enmenihaber.am-ը: Հաղորդվում է, որ դատավարությունը կայացել է այդ երկրի ծանր հանցագործությունների դատարանում: Նիստն ընթացել է առանց Բրանսոնի, քանի որ ավելի վաղ՝ Թուրքիայի դատարանի որոշմամբ նա ազատ էր արձակվել ու վերադարձել ԱՄՆ: Միևնույն ժամանակ, սակայն, նրա վրայից չեն […]

̰
Քննարկվել են երեխայի լավագույն շահի պաշտպանությանը նվիրված մի շարք հարցեր

13:02 29.10.2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հոկտեմբերի 29-ին մասնակցել է «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ  բռնության վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպված կարողությունների զարգացման սեմինարի բացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից: Սուրեն Քրմոյանը նշել է, որ Սահմանադրությամբ և օրենքներով մանրամասն կարգավորված են երեխայի իրավունքները, […]

̰
Եթե իսկապես նոր Հայաստան է ստեղծվում, սա կլինի վերջին համաներումը. Ավետիք Իշխանյան

13:38 17.10.2018

«Եթե խոսում ենք անարդար դատավարությունների մասին, ապա ասեմ, որ Հայաստանում մոտ 3000 դատապարտյալ կա, եթե ամեն մեկի գործը առանձին-առանձին վերանայվի, անկախ այն բանից՝ նա իսկապե՞ս կատարել է այդ հանցանքը, թե՞ ոչ, եթե առաջնորդվենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներով, ապա համոզված եմ՝ նրանց մեծ մասի դեպքում այդ բոլոր գործերը խախտված են»,- ամենամասշտաբային համաներմանը նվիրված քննարկման ժամանակ […]

̰
Գյումրիում այսօր շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը

15:40 16.10.2018

Այսօր Գյումրիում շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը։ Դատարանը ստացել է նաև «Հավերժ հիշատակ»  ընկերության նախկին տնօրեն Կոստիկ Ավետիսյանի մեղադրանքով քրեական գործի նյութերը, որոնք միացվեցին ընթացող դատաքննությանը: Միացյալ 2 քրեական գործերով կա արդեն 5 ամբաստանյալ։ Նշենք, որ Կոստիկ Ավետիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով, այն է՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ […]

̰
Ես շատ կուզենամ այս համաներմամբ շտկվեն նախորդ բոլոր սխալները. Ավետիք Իշխանյան

13:45 16.10.2018

ShantNews.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը խոսել է համաներման անհրաժեշտության մասին:  Համաներման անհրաժեշտության մասին Համաներման կարիք կար կամ չկար, գնահատական տալու համար նախ պետք է գնահատական տանք ՀՀ դատաիրավական համակարգին: Ես նկատի ունեմ դատավարությունը, դատավարությունից հետո պատիժը, որից հետո՝ վաղաժամկետ դուրս գալու հնարավորությունը: Եթե մենք այդ տեսանկյունից դիտարկենք, ապա ՀՀ-ում միշտ էլ համաներման կարիք է […]

̰
Գյումրիում գերեզմանի անարգման գործի դատավարությունը նոր ընթացք է ստանում

21:39 27.09.2018

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը: Հիշեցնենք՝ այս գործով կա 4 ամբաստանյալ: Նրանցից 1-ը` Մկրտիչ Մելքոնյանը, մեղադրվում է Գյումրիի թիվ 2 գերեզմանատանը Հակոբյանների ընտանեկան գերեզմանոցի տարածքը վաճառելու և 1600 դոլար գումար ստանալու մեջ: Մյուս 3-ը՝ գերեզմանափորներն ու գերեզմանոցի աշխատակիցը, մեղադրվում են հանգուցյալ Հենրիկ Հակոբյանի դին անարգելու մեջ: Դատավարությունը վկաների […]

̰
Հայտնի է ՄԻԵԴ-ում Մարտի 1-ին վերաբերող առաջին գործերի քննության օրը

14:34 17.09.2018

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՄԻԵԴ-ում արդեն պաշտոնապես հրապարակված Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի և Գասպարին ընդդեմ Հայաստանի գործերով վճիռների հրապարակման օրվա մասին: Փաստաբանը տեղեկացնում է, որ սրանք առաջին գործերն են, որոնք վերաբերում են 2008թ․ Մարտի 1-ի դեպքերին: Ներկայացնենք փաստաբանի գրառումն ամբողջությամբ. «14/09/2018թ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն պաշտոնապես […]

̰
ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման վերաբերյալ

09:28 15.09.2018

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարութություն է տարածել` անդրադառնալով ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը: «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի՝ զանգվածային լրատվության միջոցներով լայն տարածում ստացած հեռախոսային խոսակցության, ինչպե՛ս (1) գաղտնալսման և հրապարակման փաստի, այնպես էլ՝ (2) դրա բովանդակության […]

̰
Մեր բարձրաձայնումները մերկապարանոց չէին. ՇՊՀ նախկին դասախոսի հայցը քննվում է դատարանում

23:59 14.09.2018

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվել է  Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Հովհաննես Խորիկյանի հայցը: Վերջինս պահանջում է չեղյալ համարել իրեն աշխատանքից ազատելու որոշումը: Հիշեցնենք` մարտի 15-ին համալսարանի նախկին ռեկտորը որոշում էր ընդունել պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանին և նույն ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու մասին: Հիմնավորումն այն էր, […]

̰
Վանի նախկին քաղաքապետի նկատմամբ կայացված վճիռը զայրացրել է Փայլանին

20:10 11.09.2018

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է 8 տարվա ազատազրկման դատապարտված Վանի հայամետ նախկին քաղաքապետ Բեքիր Քայայի գործին, Twitter-ի իր միկրոբլոգում նա, մասնավորապես, գրել է. «Իրավական պետություն չդարձանք, բայց նույնիսկ օրենքի երկիր չենք: Անգամ ցեղապետություններում նման դատավարություն չի լինում: Ամո՛թ»: Ինչպես ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր, Ծիծեռնակաբերդ այցելած Վանի նախկին քաղաքապետը […]

̰
Ինչո՞ւ է Շանթ Հարությունյանը հրաժարվում դիմում գրել

15:31 06.09.2018

 «Ձերբակալման պահից հասարակական գործիչները, իրավապաշտպաններն ահազանգում էին, որ Շանթ  Հարությունյանի գործը քաղաքական բնույթ է  կրում, և նա քաղաքական բանտարկյալ է: Բոլորին հայտնի է, որ Շանթ Հարությունյանի  և նրա ընկերների նկատմամբ քրեական գործ հարուցվեց, երբ նրանք «Արժեքների հեղափոխություն» էին անում: Երթը չկայացավ, քանի որ տեղի ունեցավ բախում ոստիկանների և քաղաքացիական հագուստով ոստիկանների միջև: Շանթ Հարությունյանը սադրանքի […]

̰
Արագության գերազանցման պատճառով Բեքհեմը կարող է զրկվել վարորդական իրավունքից

23:47 25.08.2018

Բրիտանացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը դատարանի առջև կկանգնի արագության գերազանցման համար։ Եթե մարզիկի մեղքն ապացուցվի, նրան կզրկեն վարորդական իրավունքից, նրա դեմ նաև խոշոր տուգանք կսահմանվի։ Խախտումն արձանագրվել է Լոնդոնի կենտրոնում հունվարի 23-ին, հայտնում է Daily Mail-ը։ Ֆուտբոլիստի Bentley-ն ընթացել է մոտ 95 կմ/ժամ արագությամբ այն հատվածով, որտեղ թույլատրելի արագությունը կազմում է 65 կմ/ժամ։ Օգոստոսի 17-ին Բեքհեմը […]

̰
Գյումրիում շարունակվել է գերեզմանի պղծման գործով դատավարությունը

12:08 22.08.2018

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը։ Հիշեցնենք` քրեական այս գործով կա 4 ամբաստանյալ, նրանցից մեկը՝ Մկրտիչ Մելքոնյանը, մեղադրվում է Հակոբյանների ընտանեկան գերեզմանը վաճառելու մեջ։ Իսկ մյուս 3-ը մեղադրվում են Հենրիկ Հակոբյանի դին թիվ 2 գերեզմանատնից հանելու և մասնատված վիճակում անհայտ ուղղությամբ տեղափոխելու համար։ Դատավարությունը վկաների քննության փուլում է: Հերթական դատական […]

̰
Անցումային արդարադատության նպատակն անցյալի ու ներկայի հաշտեցումն է. Արա Ղազարյան

12:35 20.08.2018

Փաստաբան Արա Ղազարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում, խոսելով անցումային արդարադատության մասին, այն նկարագրեց իբրև «ժամանակավոր կառուցողական գործողությունների ամբողջություն»: Այդ գործողություններն, ըստ փաստաբանի, իրականացվելու են կրկին ժամանակավոր մարմինների կողմից. դրանք կարող են լինել արտադատական, կիսադատական կամ դատական մարմիններ, որոնց նպատակն է մտնել պատմության թատերաբեմ, կատարել որոշակի առաքելություն, նպատակին հասնելուց հետո արդեն դուրս գալ, այսինքն՝ ապահովել […]

̰
Բաքվում խաբեբաները գունավոր տպիչով թղթադրամներ են տպել

22:30 14.08.2018

Բաքվի դատարանում ընթանում է գունավոր տպիչով մանաթներ տպագրած 3 խաբեբաների գործով դատավարությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրանց հաջողվել է տպագրել մի քանի հազար կեղծ մանաթ։ «Մենք բոլորս փողի կարիք ունենք»,– նշել է կասկածյալներից մեկը։

̰
Քոչարյանի կողմնակիցները Փաշինյանից պահանջում են թույլ չտալ ինքնակոչ ցույցերով ազդել դատարանի որոշման վրա

17:57 14.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրի մոտ այսօր հավաքվել են մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով արդար և անկողմնակալ դատավարություն: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց՝ իրենց պահանջն է, որ վարչապետը կոչով հանդես գա, թույլ չտա, որ մարդիկ ինքնակոչ ցույցերով խոչընդոտեն արդարադատությանը, առավել ևս՝ փորձեն ազդել դատարանի որոշման վրա: «Եթե մի խումբ՝ խուժանական ամբոխ խանգարում է, որ Դուք իրականացնեք Ձեր […]

̰
Ինչի՞ հասավ Փաշինյանը իշխանության երեք ամիսների ընթացքում. «Վզգլյադ»

16:38 09.08.2018

Նիկոլ Փաշինյանի վարչապետության երեք ամիսը լրանալու կապակցությամբ ծավալուն հոդված է հրապարակել ռուսական «Վզգլյադ» թերթը: Հոդվածում նախևառաջ նշվում է, որ ռուս հոռետես գործիչների կանխատեսումները չարդարացան: Փաշինյանը դուրս չբերեց Հայաստանը ԵԱՏՄ կազմից, ՆԱՏՕ-ի դուռը չթակեց և ձեռք չտվեց ՌԴ 102-րդ ռազմաբազային, թեև հարուցեց Լավրովի դժգոհությունը: Այնուհետ հոդվածում մեծ վերլուծություն է այն մասին, թե ինչու Փաշինյանին հաջողվեց գալ […]

̰
BACK_TO_TOP