Նյու Յորքի նորաձևության շաբաթ: Վիկտորյա Բեքհեմի նոր հավաքածուի ցուցադրությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

Նյու Յորքի նորաձևության շաբաթ: Վիկտորյա Բեքհեմի նոր հավաքածուի ցուցադրությունը

20:47 12.02.2018

Այս տարի Վիկտորյա Բեքհեմը նշում է նորաձևության ոլորտում իր գործունեության  10-ամյակը: Հենց 10 տարի առաջ էր, որ Վիկտորյան նորաձևության քննադատներին ներկայացրեց իր առաջին հավաքածուն և, ի զարմանս բոլորի, արժանացավ լավ գնահատականների: Սկզբում շատերն էին կասկածում Վիկտորյա Բեքհեմի` որպես դիզայներ, գործունեության և բրենդի վրա, սակայն այժմ այն  նորաձևության աշխարհում ճանաչված և սիրված բերնդներից մեկն է դարձել:

Նյու Յորքի նորաձևության շաբաթի շրջանակներում երեկ Վիկտորյա Բեքհեմը ներկայացրել է իր նոր հավաքածուն, որը դիզայների համար ամերիկայն նորաձևության շաբաթում վերջինը կլինի: Շատ դիզայներներ այդքան էլ ուշադրություն չեն դարձնում Նյու Յորքի նորաձևության շաբաթին, քանի որ կարծում են, որ այն կազմակերպչական առումով շատ ժամանակատար է, իսկ ներկայացուցչական առումով շատ անհարմար: Հայտնի է, որ ճանաչված դիզայներներ Alexander Wang-ը, Rodarte-ն, Proenza Schouler-ը և Altuzarra-ն հետագայի համար ևս հրաժարվել են մասնակցել Նյու Յորքի նորաձևության շաբաթին: Վիկտորյա Բեքհեմը նշել է, որ իր համար ավելի նախընտրելի է ավելի լուրջ  պատրաստվել Լոնդոնի նորաձևության շաբաթին:

Վիկտորյա Բեքհեմը ներկայացրել է 26 տեսակ զգեստային համադրություններ`ինչպես միշտ մինիմալիզմի մեջ: Ցուցադրությանը ներկա էին 70 հոգի, այդ թվում Լոնդոնից ժամանել էր դիզայների ամուսինը՝ Դեյվիդ Բեքհեմը երեխաների հետ:

Վիկտորյա Բեքհեմը բազմիցս նշել է, որ իր համար շատ կարևոր է իր ցուցադրությունների ժամանակ ընտանիքի անդամների ներկայությունը, ինչպես նաև ասել է, որ հենց իր ամուսինն ու երեխաներն են իր առաջին խորհրդատուներն ու  քննադատները.

«Մեր ընտանիքը կարծես շրջող կրկես լինի՝  մենք երգում ենք, պարում, լուսանկարվում, ֆուտբոլ ենք խաղում և զգեստներ ենք մոդելավորում: Մենք ամեն ինչ անում ենք միասին»,- ասել է Վիկտորյա Բեքհեմը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

20:15 08.05.2025

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

Կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...

SHANTNEWS

20:00 08.05.2025

SHANTNEWS

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

19:53 08.05.2025

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

19:46 08.05.2025

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնել

19:32 08.05.2025

Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնել

Ֆուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ: «Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է […] ...

Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառման

19:17 08.05.2025

Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառման

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Արդարադատության նախարարը Սինգապուր կգործուղվի մայիսի 26-30-ը: ...

BACK_TO_TOP