ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն Թուրքիային կոչ են անում ազատ արձակել ցմահ դատապարտված լրագրողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+25.09 oC

ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն Թուրքիային կոչ են անում ազատ արձակել ցմահ դատապարտված լրագրողներին

15:57 17.02.2018

Թուրքիան պետք է չեղյալ համարի վեց լրագրողների ցմահ բանտարկության դատավճիռը: Այդ մասին նշված է ՄԱԿ և ԵԱՀԿ փորձագետների տարածած հայտարարության մեջ:

«Այս դաժան դատավճիռները անընդունելի հարձակում են Թուրքիայում արտահայտվելու ազատության և ԶԼՄ-ների վրա»,-ըստ Reuters-ի՝ նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ստամբուլի 26–րդ դատարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք Ալթան եղբայրներին ու 4 լրագրողի մեղավոր է ճանաչել 2016–ի ձախողված ռազմական հեղաշրջման փորձի մասին իմանալու և չհայտնելու, ինչպես նաև փորձի մասնակիցներին աջակցելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունաստանի խորհրդարանի պատգամավորը Կոմոտինիում բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառմանը

20:53 29.04.2024

Հունաստանի խորհրդարանի պատգամավորը Կոմոտինիում բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառմանը

Հունաստանի Կոմոտինի քաղաքի երաժշտական ​​դպրոցի դահլիճում կայացել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում, որին ներկա են գտնվել մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ գյուղտնտեսության զարգացման և պարենի փոխնախարար Ստավրոս Քելեցիսը: Այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։ «Միջոցառման հիմնական բանախոսն է եղել Հունաստանի խորհրդարանի «Նոր Դեմոկրատիա» կուսակցության պատգամավոր, Պանտեոնի անվան համալսարանի միջազգային իրավունքի և արտաքին […] ...

Ֆրանսիան մտադիր է մեծացնել Aster հրթիռների արտադրությունը

20:47 29.04.2024

Ֆրանսիան մտադիր է մեծացնել Aster հրթիռների արտադրությունը

Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավար Սեբաստիան Լեկորնուն ասել է, որ երկրի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին պետք է առաջնահերթություն տրվի «Աստեր» զենիթահրթիռային հրթիռների արտադրության համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մինչ այս՝ Լեկորնուն ասել էր, որ Փարիզը Ուկրաինային հրթիռներ և հարյուրավոր զրահատեխնիկա կմատակարարի մինչև 2024 թվականը և 2025 թվականի սկիզբը։ Նա նշել է, որ զրահամեքենաները (VAB) առանցքային […] ...

Փարիզում ցրվել է պաղեստինամետ ուսանողների բողոքի ցույցը

20:37 29.04.2024

Փարիզում ցրվել է պաղեստինամետ ուսանողների բողոքի ցույցը

Փարիզում ոստիկանությունը Սորբոնի համալսարանի մոտ ցրել է ուսանողների հերթական բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Պաղեստինի, հայտնում է RT-ն։ Հաղորդվում է, որ բողոքի ակցիային մասնակցել են մի քանի տասնյակ ուսանողներ։ Նրանք վանկարկել են պաղեստինամետ կարգախոսներ և փողոցի լայնությամբ պարզել պաղեստինյան հսկայական դրոշը։ Ավելի ուշ ամբոխի մեջ սկսել են հնչել հակաֆաշիստական ​​կարգախոսներ։ Այնուհետեւ ցուցարարները նստացույց են արել համալսարանի […] ...

Մենք պետք է կարողանանք զսպել Թուրքիային. Հունաստանի ՊՆ նախարար

20:24 29.04.2024

Մենք պետք է կարողանանք զսպել Թուրքիային. Հունաստանի ՊՆ նախարար

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հունական Սալիոնիկ քաղաքում կազմակերպված «Beyond 2024» ցուցահանդեսի շրջանակներում խոսել է թուրքական ռազմարդյունաբերության մասին, հայտնում է Ermenihaber-ը։ Նա, ուշադրություն հրավիրելով Թուրքիայի ռազարդյունաբերության ձեռբերումների վրա, ընդգծել է թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) զսպելու համար հակաօդային և հակադրոնային պաշտպանական համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին: «Օրինակ՝ նայեք մեր հարևան Թուրքիայի նավաշինության, դրոնային ծրագրին: Մենք պետք […] ...

Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը նշել են իրենց ամուսնության 13-ամյակը

20:15 29.04.2024

Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը նշել են իրենց ամուսնության 13-ամյակը

Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը Մեծ Բրիտանիայում նշել են իրենց ամուսնության 13-րդ տարեդարձը։ Այս մասին հայտնում է «7Days» հրատարակությունը։ Ուելսի արքայազնը ու արքայադուստրը ամուսնացել են 2011 թվականի ապրիլին։ Հաղորդվում է, որ տոնակատարությունը տեղի է ունեցել ընտանեկան շրջապատում՝ հաշվի առնելով արքայադուստր Քեյթ Միդլթոնի առողջական վիճակը։ Թագավորական ընտանիքի նախկին սպասավոր պարոն Գրանդ Հարոլդը «7Days»-ին պատմել է, որ […] ...

Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը որպես միջնորդ հանդես չի գա

15:41 29.04.2024

Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը որպես միջնորդ հանդես չի գա

Ղազախստանի իշխանությունները Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելիս, բանակցություններում որպես միջնորդ չեն հանդես գալու։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։ «Մենք ծրագրում ենք նման բանակցություններ Ալմաթիում, մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես […] ...

BACK_TO_TOP