21:08 15.12.2023
Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել Ջ.Կ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և կախարդի քարը» գրքի առաջին օրինակը, որը 26 տարի դրված է եղել աստիճանների տակ պահարանում։ Այս մասին հայտնում է Derbyshire Times-ը։
Գիրքը վաճառվել է դեկտեմբերի 11-ին Դերբիշիրի Hansons Auctioneers-ում 55,1 հազար ֆունտ ստեռլինգով: Երկար տարիներ այն պահել է շրջանի 58-ամյա մի բնակչուհի, ով այն գնել է 1997 թվականին՝ իր ընտանիքի հետ ճանապարհորդության կապակցությամբ: Խանութում մանկական գիրքը զեղչի զամբյուղում է եղել և վաճառվել է ընդամենը 10 ֆունտ ստեռլինգով։
«Ես գիրք գնեցի Հարի Փոթերի մասին, երբ ոչ ոք իսկապես չգիտեր նրա կամ նրա հեղինակի մասին: Մենք ճանապարհորդում էինք Շոտլանդիայի լեռնաշխարհում։ Ճանապարհի վերջում մի հեռավոր թերակղզում սրճարան կար՝ գրախանութով»,- պատմել է կինը։
Նա նաև նշել է, որ իրեն հաջողվել է սակարկել գիրքը ութ ֆունտ ստեռլինգով, քանի որ այն չունի լրացուցիչ թղթե ծածկ:
Ճամփորդության ընթացքում բրիտանուհին ամեն երեկո հեքիաթ է կարդում երեխաների համար։ Ավելի ուշ գիրքը դրվել է պահարանում, որտեղ այն պահվում էր մինչև վերջերս։ Նշվում է, որ գիրքը գտնվել է գերազանց վիճակում։
HHansons Auctioneers աճուրդի տան գրքի մասնագետն ասել է, որ սա Ջ.Կ. Ռոուլինգի Հարի Փոթերի առաջին վեպի շատ հազվադեպ առաջին կոշտ կազմով հրատարակությունն է։ Ընդհանուր առմամբ տպագրվել է 500 գիրք, որոնցից 300-ը բաժանվել է գրադարաններին, վաճառքի է հանվել միայն 200-ը, այս մատենաշարից հավաքողներին այս պահին հայտնի է ընդամենը 19 գիրք։ Դրանք աճուրդներում վաճառվել են 17,5 հազարից մինչև 69 հազար ֆունտ ստերլինգ գումարներով:
17:17 08.08.2025
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվել էՀայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Վարդան Հարությունյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը։ «Դատարանի որոշումը դեռ չենք ստացել, ստացել ենք միայն քաղվածքը, որտեղ նշվում է, որ պարոն Հարությունյանը պետք է 2 ամսով կալանավորվի։ Գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը, նախաքննական մարմինը […] ...
17:14 08.08.2025
Հայտնի է «Բարսելոնայի» նոր ավագը«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է, որ թիմի դարպասապահ, գերմանացի Մարկ-Անդրե տեր Շտեգենը զրկվել է ավագի թևկապից։ Թիմի նոր ավագն է դարձել ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։ «Բարսելոնան հայտարարում է, որ ֆուտբոլիստ Մարկ-Անդրե տեր Շտեգենի դեմ հարուցված կարգապահական վարույթից հետո, և մինչև այս հարցի վերջնական լուծումը, ակումբը մարզական ղեկավարության և մարզչական շտաբի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել […] ...
17:11 08.08.2025
ՆԳ նախարարը աղետից տուժած բնակիչների հետ քննարկել է փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացներըՀուլիսի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Լոռու մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ալավերդիում նախարար Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային ու գույքային պայմաններին, տեխնիկական ու մասնագիտական սարքավորումների հագեցվածությանը։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության համար, հատկապես ընգծել անցած […] ...
17:00 08.08.2025
Մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա էր վարում․ իրականացվել է վարչարարությունՀամացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա վարում։ Երևանի պարեկներն ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ ...
16:48 08.08.2025
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ Մուլլային։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և ավիացիոն ոլորտներին վերաբերող […] ...
16:40 08.08.2025
«Աթլետիկն» իր երկրպագուների պահվածքի պատճառով տուգանվել էԲիլբաոյի «Աթլետիկն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) Կարգապահական կոմիտեն ակումբին տուգանել է 9000 եվրոյով: Տուգանքի պատճառը բասկյան թիմի երկրպագուների` կատալոնական «Բարսելոնայի» դեմ Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի 38-րդ տուրի (0-3) տնային խաղի ընթացքում բազմիցս հնչեցրած վիրավորական վանկարկումներն են: Կարգապահական կոմիտեի հաղորդագրության համաձայն «Աթլետիկի» երկրպագուների վանկարկումներում եղել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին ուղղված ատելության […] ...