21:10 22.12.2023
ԱՄՆ-ի բնակիչն իր կյանքի գնով փրկել է իր երկու տարեկան դստերը. հայտնում է Denver7-ը։
Դեկտեմբերի 7-ին Կոլորադոյի Դենվեր քաղաքից Ալոնսո Գարսիան իր փոքրիկ դստեր՝ Լիզաբեթի հետ մանկասայլակով դուրս է եկել զբոսնելու։ Փողոցն անցնելիս նա տեսել է մեծ արագությամբ դեպի իրենց ընթացող մեքենա։ Տղամարդուն հաջողվել է հրել մանկասայլակը և փրկել դստեր կյանքը, սակայն վրաերթի է ենթարկվել:
Գարսիան ստացել է լուրջ վնասվածքներ: Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մնացել է մոտ մեկ օր։
«Նա պարզապես լաց էր լինում և հարցնում, թե որտեղ է Լիզը: Նա անընդհատ հարցնում էր՝ նա լավ է, նա վնասվածքներ ստացել է»,- պատմում է նրա քույրը՝ Կառլա Ալանիսը։
Տղամարդը դուրս է գրվել դեկտեմբերի 8-ին։ Ալանիսը ենթադրել է, որ Գարսիան ապաքինվում է տանը, բայց երբ մեկուկես օր անց այցելել է եղբորը, նրան գտել է անգիտակից վիճակում: Կինն անմիջապես շտապօգնություն է կանչել և եղբորը փորձել վերակենդանացում անել: Չնայած Ալանիսի հույսին, բժիշկներն ասել են, որ չեն կարող փրկել տղամարդուն:
Գարսիայի ընտանիքը ներկայումս սպասում է դիահերձման արդյունքներին՝ պարզելու, թե արդյոք նրա կյանքը հնարավոր էր փրկել: Տղամարդուն վրաերթի ենթարկած վարորդին մեղադրանք է առաջադրվել:
17:14 08.08.2025
Հայտնի է «Բարսելոնայի» նոր ավագը17:00 08.08.2025
Մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա էր վարում․ իրականացվել է վարչարարությունՀամացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա վարում։ Երևանի պարեկներն ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ ...
16:48 08.08.2025
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ Մուլլային։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և ավիացիոն ոլորտներին վերաբերող […] ...
16:40 08.08.2025
«Աթլետիկն» իր երկրպագուների պահվածքի պատճառով տուգանվել էԲիլբաոյի «Աթլետիկն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) Կարգապահական կոմիտեն ակումբին տուգանել է 9000 եվրոյով: Տուգանքի պատճառը բասկյան թիմի երկրպագուների` կատալոնական «Բարսելոնայի» դեմ Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի 38-րդ տուրի (0-3) տնային խաղի ընթացքում բազմիցս հնչեցրած վիրավորական վանկարկումներն են: Կարգապահական կոմիտեի հաղորդագրության համաձայն «Աթլետիկի» երկրպագուների վանկարկումներում եղել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին ուղղված ատելության […] ...
16:29 08.08.2025
Իսրայելը զորքեր է կուտակում Գազայի սահմանին՝ հնարավոր ռազմական գործողության համարԻսրայելի պաշտպանության ուժերը զորքեր և ռազմական տեխնիկա են կուտակում Գազայի հատվածի հետ սահմանի մոտ՝ անկլավում ռազմական գործողությունը ընդլայնելու հնարավոր ծրագրերի համար, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Անանուն ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ռազմական ստորաբաժանումների շարժը և դրանց կենտրոնացումը պաղեստինյան անկլավի հետ սահմանի մոտ, ինչը վկայում է, որ իսրայելական ուժերը պատրաստվում […] ...
16:20 08.08.2025
Մեղրաձորի բնակչի բակում կանեփի թփեր են հայտնաբերվել․ Հրազդանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մեղրաձոր գյուղի բնակիչ 67-ամյա տղամարդը բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 26 թուփ։ Հանգամանքները պարզվում են։ ...
16:13 08.08.2025
Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդներըFrance Football-ը հրապարակել է Լև Յաշինի անվան մրցանակի 10 հավակնորդների անունները: Տարվա լավագույն դարպասապահի մրցանակին հավակնում են՝ Ալիսոն Բեկերը – «Լիվերպուլ» Յասին Բունուն – «Ալ-Հիլալ» Լուկա Շևալյեն – «Լիլ» Տիբո Կուրտուան – «Ռեալ Մադրիդ» Ջանլուիջի Դոնարուման – ՊՍԺ Էմիլիանո Մարտինեսը – «Ասթոն Վիլա» Յան Օբլակը – «Աթլետիկո Մադրիդ» Դավիդ Ռայան – «Արսենալ» Մաթս Սելսը – […] ...