Առաջին երկու օրերին Մոսկվայում նախագահական ընտրություններին մասնակցել է ավելի քան 4 միլիոն մարդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+24.09 oC

Առաջին երկու օրերին Մոսկվայում նախագահական ընտրություններին մասնակցել է ավելի քան 4 միլիոն մարդ

23:07 16.03.2024

Մոսկվայում ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ օրվա ավարտին ընտրություններին մասնակցել է գրեթե 4,3 մլն մարդ։ Այս մասին հայտնում է Հանրային ընտրությունների դիտորդական շտաբի կայքը։

Նշվում է, որ նրանց մեծ մասը քվեարկել է էլեկտրոնային եղանակով՝ մոտ 3,2 մլն մարդ։ Մոտ 1,1 միլիոն մոսկվացիներ քվեարկել են թղթային քվեաթերթիկների միջոցով:

«Ժամը 20-ի դրությամբ ընդհանուր առմամբ տրվել է 4,286,496 քվեաթերթիկ, որից 4,286,496-ը՝ հեռավար, իսկ 1,098,034-ը՝ թղթային», – լրագրողներին ասել է Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլգա Կիրիլովան։

Մայրաքաղաքում ընտրատեղամասերը փակվել են Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ին, իսկ տեսակենտրոնի դիտորդները գիշերը կշարունակեն վերահսկել կարգուկանոնը:

Հանրային դիտորդական շտաբի ղեկավար Վադիմ Կովալյովը նշել է, որ ընդհանուր առմամբ քվեարկությունն ընթանում է հանգիստ։ Որոշ հատվածներում փոքր հերթեր են:

Ավելի վաղ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Բուլաեւը հայտնել էր, որ ՌԴ նախագահական ընտրությունների առաջին արդյունքները սպասվում են կիրակի օրը՝ մարտի 17-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ից հետո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 02.06.2025

SHANTNEWS

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

21:49 02.06.2025

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Հունիսի 2-ին, ժամը 21։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի կիսակառույց չբնակեցված շենքերից մեկի 10-րդ հարկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել […] ...

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Շեյխա Ալ Նովաիսին՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջային կազմակերպության քարտուղար ընտրվելու կապակցությամբ

21:37 02.06.2025

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Շեյխա Ալ Նովաիսին՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջային կազմակերպության քարտուղար ընտրվելու կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է ԱՄԷ-ի թեկնածու Շեյխա Ալ Նովաիսին՝ ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ X-ի իր միկրոբլոգում Արարատ Միրզոյանը գրել է. «Ես ակնկալում եմ մեր սերտ համագործակցությունը՝ Հայաստանի և ԱՄԷ-ի ժողովուրդների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդման, ինչպես նաև ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության հետ փոխգործակցության համար»: Warm congratulations to Shaikha Al […] ...

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները պատրաստվում են Եվրոպայի առաջնություններին

21:25 02.06.2025

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները պատրաստվում են Եվրոպայի առաջնություններին

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները պատրաստվում են Եվրոպայի առաջնություններին։ Հայաստանի երիտասարդական հավաքականն «Օլիմպավան» մարզական համալիրում Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ պատրաստվում է սեպտեմբերին Ալբանիայում կայանալիք աշխարհամասի առաջնությանը: Այս հավաքին մասնակցում է նաև պատանեկան հավաքականը, որն էլ պատրաստվում է հուլիսի 23-ից Մադրիդում մեկնարկող Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Աղջիկների թիմը ևս պատրաստվում է Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Արտաշես Ներսիսյանի գլխավորած […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:12 02.06.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տերյան փ. 68ա, 68/3 շենքեր, Կորյուն փ. 13, 13ա, 15, 15ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 11։00-17։00 Զ. Սարկավագ փ. 126-128/2, 131/1-131/2, 151-151/4 շենքեր և […] ...

Սիյարտոն հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ՝ Ստամբուլում կայացած բանակցությունների վերաբերյալ

21:00 02.06.2025

Սիյարտոն հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ՝ Ստամբուլում կայացած բանակցությունների վերաբերյալ

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ զանգահարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և շնորհակալություն հայտնել նրան Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլը նախաձեռնելու համար։ Երկուշաբթի օրը Ստամբուլում ավարտվեց Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպումը տևեց ավելի քան մեկ ժամ: «Ես վերահաստատեցի մեր դիրքորոշումը, որ Հունգարիան խաղաղության […] ...

BACK_TO_TOP