ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն ՀՀ պետական սահմանի անցման կետերում ծառայության անցնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+26.09 oC

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն ՀՀ պետական սահմանի անցման կետերում ծառայության անցնելու համար

10:35 28.03.2024

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ենթասպայական պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար։

Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, հայերենի և օտար լեզվի (անգլերենի կամ ռուսերենի) իմացությամբ իգական սեռի և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ։

Տեղեկությունների համար դիմել ք․ Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ զանգահարել 015 57–97–74 հեռախոսահամարով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին

13:34 27.04.2024

Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին

Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյուլիքևխյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:57 27.04.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 2-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան՝ […] ...

Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ

12:50 27.04.2024

Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ

Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Աթենքի ակադեմիայի կողմից՝ ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպված՝ «Պատվահարկ՝ ի պատիվ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի» թեմայով հատուկ հիշատակի միջոցառման համատեքստում, հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է, որ Աթենքի Ակադեմիայի անունից անկեղծ հուզմունքով և ինքնին հասկանալի պարտքով հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ողբերգական զոհերին, ինչպես նաև […] ...

Գավառում Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ

12:11 27.04.2024

Գավառում Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ

Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ: Միջոցառմանը մասնակցում են Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները։ ...

Ամեն գիշեր Երևանի փողոցների մաքրման աշխատանքներ են իրականացվում․ քաղաքապետարան

12:07 27.04.2024

Ամեն գիշեր Երևանի փողոցների մաքրման աշխատանքներ են իրականացվում․ քաղաքապետարան

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը մայրաքաղաքում ամեն գիշեր փողոցների մաքրման աշխատանքներ է իրականացնում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Վերապատրաստվում են փրկարարական ծառայողները

10:43 27.04.2024

Վերապատրաստվում են փրկարարական ծառայողները

Ավստրիական Կարմիր Խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում ապրիլի 15-ից 26-ը ՆԳՆ փրկարար ծառայության սպաների համար կազմակերպվել և անց են կացվել դասընթացավարների վերապատրաստման դասընթացներ։ Վերապատրաստման դասընթացներն անցկացվել են «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի Լուսակերտի ուսումնական բազայում երկու փուլով՝ յուրաքանչյուրը 5 օր տևողությամբ, որին մասնակցել են Արմավիրի, Արարատի, […] ...

BACK_TO_TOP