Մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի կճանաչվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+28.09 oC

Մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի կճանաչվեն

15:39 18.04.2024

Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի կճանաչվեն: Ինչպես նշել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, խոսքը վերաբերում է առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող, ուսուցանման ու գրագիտության հետ կապված անձանց զինվորական ծառայությունը ոչ պիտանի ճանաչելուն, ինչպես նաև ուրոլոգիական և նյարդաբանական համակարգի հիվանդությունների՝ առանց ախտանիշների հաստատված գիշերամիզություն հիվանդություն ունեցող պարտադիր ժամկետային զինծառողների զորացրման դեպքերին:

«Վերը նշված հիվանդությունների դրսևորման համապատասխան վիճակները առաջարկվում է ճանաչել սահմանափակում պիտանի զինվորական ծառայության համար, ինչպես նաև սահմանվում են զինվորական ծառայության սահմանափակումները, որոնց շրջանակում կիստաների առկայությամբ սահմանափակումները նախատեսվելու են զորամասի բժշկի կողմից, գիշերամիզություն հիվանդությամբ ծառայությունը շարունակվելու է օրվա հեշտացված կարգավիճակով, իսկ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող զինծառայողները չեն ընդգրկվում մարտական հերթապահության, արգելվում է տրանսպորտային միջոցներ և տեխնիկա վարելը, անձնակազմ ղեկավարելը»,- ասել է նախարարը:

Սուրեն Պապիկյանը պարզաբանել է՝ գիշերամիզությամբ այսօր էլ զորակոչվում են բանակ, խնդիրը հետագայում ծառայությունից ազատվելու մասին է: «Վիճակագրական տվյալները մեզ ցույց են տալիս, որ նկատվում է վերոնշյալ հիվանդություններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա: Խոսքն անգամների մասին է: Խորհրդակցել ենք նաև Առողջապահության նախարարության հետ, և խոսքն այնպիսի հիվանդությունների մասին է, որոնք ծառայության ընթացքում որևէ կերպ չեն կարող վնասել մարդու առողջությունը», -ասել է Սուրեն Պապիկյանը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հարցն ունի և՛ քաղաքական, և՛ մասնագիտական հիմնավորման խնդիր. «Երբ մենք վիճակագրությունները նայում ենք՝ տեսնում ենք, որ անկանոնությունները շատ են: Այս թեման ուսումնասիրելիս՝ մենք մի քանի պրոբլեմների հետ ենք բախվել, որովհետև շատ դեպքերում առաջնորդվում ենք լավատեսության կանխավարկածով, որ եթե խոսքը վերաբերում է հայրենիքին, հայրենասիրությանը և այլն, այդտեղ պետք չի շատ մեղավորության կանխավարկածով առաջնորդվել: Բայց երբ թեմաների մեջ խորանում ենք՝ տեսնում ենք, որ կան բազմաթիվ պրոբլեմներ, բազմաթիվ սողանքներ, և նաև մեր պրակտիկան է թույլ տալիս եզրակացնել, որ այդ սողանցքները լայնորեն օգտագործվում են: Վերջին շրջանում մեր իրավապահ համակարգում եթե չասեմ բազմաթիվ, գոնե մի քանի այդպիսի աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային համակարգի, առողջապահության համակարգի աշխատակիցների ներգրավմամբ ուղղակի սխեմաներ են գործում:

Պետական վերահսկողական ծառայության ստուգումների արդյունքում ընդհանրապես մենք մի զարմանալի փաստ հայտնաբերեցինք, որ ես անկեղծ ասեմ՝ այդպիսի բան իմ մտքով չէր էլ անցել, որ այդպիսին է պրակտիկան ընդհանարապես, երբ, օրինակ, որ զորակոչիկի, մարդու ուղեղում կիստա կա, դա արձանագրվում է, բայց հնարավոր չէ նույնականացնել այն հետազոտության տվյալը, որին հղում է արվում, հենց այդ մարդու հետազոտության տվյա՞լն է, թե՞ քսերոքսով բոլորի գործերի մեջ դնում ենք ու այդպես ազատում ենք: Այսինքն՝ այդ կարգի խորը խնդիրներ և պրոբլեմներ կան: Ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ում մտքով կանցնի՝ լինել երկրի, կառավարության անդամ կամ վարչապետ կամ մտքովդ անցնի, որ երկրի պետության, ազգի էլիտար երկու մասնագիտություն ներկայացուցիչների միջև այդպիսի լայն համագործակցություն կա ընդդեմ պետության: Ո՞ւմ մտքով կարող է այդպիսի բան անցնել: Շատ էական է, որ այս ահազանգերը, այս իրավիճակները, մենք այդ համակարգերից չենք ստացել, համակարգերը չեն մեզ կարմիր դրոշ ծածանել, որ ժողովուրդ, այստեղ պրոբլեմ կա, կարգավորեք: Մենք լրիվ ուրիշ դեպքերով, ուրիշ տեղերով գնալով ենք հասկացել, որ այստեղ խնդիր կա: Բայց պետական համակարգի ամբողջ աշխատանքի իմաստը դրա մեջ է, որ այն առաջնային օղակների մարդիկ, ովքեր առնչվում են նման դեպքերի հետ, պետք է կառավարությանը, պետությանն ասեն՝ հարգելի կառավարություն, այսպիսի պրոբլեմ կա, վերադասության կարգով այդ ժամանակ պետք է զեկուցեն:

Հիմա ես ուզում եմ տալ հարց, որը հռետորական է և հռետորական չէ՝ իսկ ինչի՞ առողջապահության առաջնային օղակը չի զեկուցել մինչև նախարար, ինչի պաշտպանության առաջանային, զորահավաքային առաջնային օղակը չի զեկուցել մինչև նախարար: Ինչի՞: Համակարգն այդտեղ է համակարգ, որ վերադասության կարգով զեկուցում են, ասում են՝ պրոբլեմ կա: Ես չեմ հիշում մի դեպք, որ մեզ առաջնային օղակներից այդպիսի զեկույցներ եկած լինեն, չկա այդպիսի դեպք ուղղակի: Այստեղ է խորը համակարգային, պետական համակարգի ճգնաժամը երևում: Մեր նախարարներն էլ պետք է հետևություններ անեն սրանից: Այս ամեն ինչով, ովքեր զբաղվել են մինչև հիմա, ինձ թվում է՝ էլ չպետք է զբաղվեն: Ով զբաղվել է վերջին 5 տարում և չի զեկուցել, որ այսպիսի պրոբլեմ կա, ինչքան էլ տգեղ հնչի, խնդիր եմ դնում, չեմ ասում՝ 1 օրվա ընթացքում, ամսվա ընթացքում, ընդհանրապես թող այդտեղ չաշխատի, թեմայի հետ թող առնչություն չունենա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աթենքի կենտրոնում աշխատանքային պայմանների բարելավման պահանջով հանրահավաք է անցկացվել

15:44 01.05.2024

Աթենքի կենտրոնում աշխատանքային պայմանների բարելավման պահանջով հանրահավաք է անցկացվել

Հունաստանի Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիայի, Հասարակական հատվածի արհմիության Գերագույն խորհրդի և Կոմունիստական ​​կուսակցությանը մոտ կանգնած Համահելլենական մարտական ​​ճակատի (PAME) ակտիվիստները զանգվածային երթեր և հանրահավաք են անցկացրել Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակում, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Հանրահավաքն անցկացվել է աշխատանքային պայմանների բարելավման կարգախոսներով, սակայն ցուցարարները կրել են նաև պաղեստինյան դրոշներ և պահանջել ազատություն Պաղեստինին։շ Նրանք համերաշխություն են հայտնել […] ...

Բլինքենը դիմել է Իսրայելում ցուցարարներին և վստահեցրել, որ Գազայում պատանդները ազատ կարձակվեն

15:03 01.05.2024

Բլինքենը դիմել է Իսրայելում ցուցարարներին և վստահեցրել, որ Գազայում պատանդները ազատ կարձակվեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով այցով ժամանել է Իսրայել, զրուցել է մի խումբ ցուցարարների հետ, ովքեր պահանջում են շուտափույթ ազատ արձակել Գազայում պատանդներին։ Բլինքենը նրանց վստահեցրել է, որ Վաշինգտոնը բոլոր ջանքերը կգործադրի առևանգվածներին տուն վերադարձնելու համար, գրում է The Jerusalem Post-ը։ Ըստ տեղեկությունների՝ պաղեստինյան անկլավում պահվող պատանդներին աջակցող ինքնաբուխ ցույց է տեղի ունենում Թել Ավիվում […] ...

17-ամյա տղան դպրոցում դանակով հարձակվել է մարդկանց վրա

14:40 01.05.2024

17-ամյա տղան դպրոցում դանակով հարձակվել է մարդկանց վրա

Մեծ Բրիտանիայում 17-ամյա դեռահասը ձերբակալվել է Շեֆիլդում սպանության փորձ կատարելու կասկածանքով այն բանից հետո, երբ դպրոցում մի քանի մարդկանց վրա հարձակվել է «սուր առարկայով»։ Այս մասին ասվում է Հարավային Յորքշիրի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։ «Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել ժամը 08:50-ի սահմաններում, դպրոցում սուր առարկայի հետ կապված միջադեպի մասին հաղորդում ստանալուց հետո: Տուժել են երկու […] ...

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցույցերի մասնակիցների դեմ

14:12 01.05.2024

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցույցերի մասնակիցների դեմ

Ստամբուլի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ, ովքեր փորձել են ճեղքել Սարաչհանե թաղամասի անվտանգության շղթան դեպի կենտրոնական Թաքսիմ հրապարակ։ Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան, հաղորդում է NTV-ն։ Ավելի վաղ Halk TV հեռուստաալիքը հայտնել էր, որ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար բերման են ենթարկվել մի քանի տասնյակ մարդիկ։ Ոստիկանությունը բարձրախոսներով հորդորել է ցուցարարներին չխախտել […] ...

Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը

14:01 01.05.2024

Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը

Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը։ «Երևանցիներն ու քաղաքի հյուրերը մինչև գիշեր վայելել են սիրված ստեղծագործություններ»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից: ...

Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

13:44 01.05.2024

Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 2-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP