Հայտնի են Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+14.09 oC

Հայտնի են Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները

17:27 19.04.2024

«Մարսելը» դարձավ Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի վերջին մասնակիցը:

Քառորդ եզրափակչում ֆրանսիական ակումբը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթահարեց Լիսաբոնի «Բենֆիկայի» արգելքը: Պատասխան խաղում «Մարսելը» տանը 1-0 հաշվով հաղթեց պորտուգալական թիմին: Դիմակայությունը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, քանի որ առաջին խաղում «Բենֆիկան» հաղթել էր 2-1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ էին Լիգա 1-ը ներկայացնող թիմի ֆուտբոլիստները:

«Մարսելը» կիսաեզրափակչում կմրցի Բերգամոյի «Ատալանտայի» հետ, որը քառորդ եզրափակչում հաղթահարել է անգլիական «Լիվերպուլի» արգելքը:

Մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն իտալական «Ռոման» և գերմանական «Բայերը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵԱ-ի եզրափակիչը բոյկոտած վրացի բռնցքամարտիկը սկանդալային հայտարարություն է արել

23:59 02.05.2024

ԵԱ-ի եզրափակիչը բոյկոտած վրացի բռնցքամարտիկը սկանդալային հայտարարություն է արել

Վրացի բռնցքամարտիկ Լաշա Գուրուլին պատմել է, որ իրեն մեծ գումար են առաջարկել, որպեսզի Բելգրադում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչում հրաժարվի Ռուսաստանը ներկայացնող Թարխան Իդիգովի հետ մենամարտից: Սերբիայի մայրաքաղաքում Գուրուլին եզրափակիչում բոյկոտել էր երրորդ ռաունդը և մրցավարներին մեղադրել էր ոչ արդար գործողությունների մեջ: «Մենամարտի նախօրեին մեզ մեծ գումար առաջարկեցին: Նրանք չէին ուզում, որ ես ռինգ դուրս գամ: […] ...

Այժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն Բայրամյան

23:23 02.05.2024

Այժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն Բայրամյան

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է իր մարզավիճակի մասին։ «Այժմ ինձ համար առավել հարմար է խաղալ դաշտի կենտրոնում, քան եզրում։ Կենտրոնում ավելի լավ եմ խաղում, քանի որ գնդակին շատ եմ հպվում։ Կարծում եմ` տարիքի հետ կհաստատվեմ դաշտի կենտրոնում։ Այժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան, ինչը հրաշալի է»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «РБ Спорт»-ը։ […] ...

Կրիշտիանու Ռոնալդուի դուբլը «Ալ Նասրին» դուրս բերեց եզրափակիչ

22:50 02.05.2024

Կրիշտիանու Ռոնալդուի դուբլը «Ալ Նասրին» դուրս բերեց եզրափակիչ

«Ալ Նասրը» դուրս է եկել Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Մրցաշարի կիսաեզրափակչում երկրի փոխչեմպիոնը սեփասկան հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Դուբլի հեղինակ է դարձել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, մեկ գոլ էլ խփել է սենեգալցի Սադիո Մանեն։ Գավաթի խաղարկության եզրափակչում «Ալ Նասրը» մրցելու է Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլյալի» հետ, որն ավելի […] ...

Արման Ծառուկյանը տուգանվել է երկրպագուին հարվածելու համար

22:19 02.05.2024

Արման Ծառուկյանը տուգանվել է երկրպագուին հարվածելու համար

Նևադայի նահանգային մարզական հանձնաժողովը տուգանել է Արման Ծառուկյանին՝ ապրիլի 14-ին Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտից առաջ երկրպագուին հարվածելու համար: UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկը տուգանվել է 31.600 դոլարով: Ծառուկյանն օկտագոն գնալու ճանապարհին հարվածել էր երկրպագուներից մեկին, որը միջնամատ էր ցույց տվել նրան: Հիշեցնենք, որ հայ մարտիկը […] ...

Մայք Թայսոնը հայտնի բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտով համաշխարհային ռեկորդ կսահմանի

21:35 02.05.2024

Մայք Թայսոնը հայտնի բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտով համաշխարհային ռեկորդ կսահմանի

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտնի բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտով համաշխարհային ռեկորդ կսահմանի, հայտնում է The Ring-ը: 57-ամյա Թայսոնը կդառնա ամենաերկար պրոֆեսիոնալ մարզական կարիերա ունեցող բռնցքամարտիկը պատմության մեջ: «Երկաթյա Մայքը» պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշել է 1985 թվականի մարտին։ Փոլի դեմ մենամարտը նա կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշելուց 39 տարի անց։ Այսպիսով, ամերիկացին կգերազանցի իր […] ...

Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանին» ծաղրող պաստառը

20:35 02.05.2024

Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանին» ծաղրող պաստառը

«Ինտերի» չեմպիոնական շքերթի ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել: Երկրպագուներից մեկը Հենրիխ Մխիթարյանին պաստառ է տվել, որի վրա գրված է եղել «կոմպլեքսավորված միաստղայիններ»: Հայ կիսապաշտպանը միանգամից չի հասկացել գրածի իմաստը և պարզաբանում է հարցրել երկրպագուից: Վերջինս ասել է, որ նրանք արդեն այդպես են անվանում «Միլանին»: Կատակը հասկանալուց հետո Հենրիխը ժպտացել է, բայց վերադարձրել է պաստառը: «Ինտերը» […] ...

BACK_TO_TOP