Երրորդ ռաունդում Օլիվեյրային առավելություն տված մրցավարը հայ է. Արման Ծառուկյանի ուշագրավ բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+14.09 oC

Երրորդ ռաունդում Օլիվեյրային առավելություն տված մրցավարը հայ է. Արման Ծառուկյանի ուշագրավ բացահայտումը

17:50 19.04.2024

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ հաղթանակի, ռուսաստանցի Իսլամ Մախաչևի դեմ հնարավոր ռևանշ մենամարտի մասին:

«Օլիվեյրայի դեմ մենամարտի առաջին ռաունդում բարդ իրավիճակում հայտնվեցի: Բայց ես գիտեի, որ դուրս եմ գալու այդ իրավիճակից, քանի որ շատ էի մարզվել դրա համար: Իմ երկրպագուների, ընտանիքիս համար սարսափելի րոպեներ էին: Հայրս հետո զանգել ու ասել էր՝ «Այդ պահին քիչ էր մնում մահանայի»։ Ես էլ ասել էի՝ «Պետք չէր անհանգստանալ, ամեն ինչ իմ վերահսկողության տակ էր»:

Ես նոր եմ դիտել մենամարտի երրորդ ռաունդը: Զարմացած եմ, թե ինչու է մրցավարներից մեկն այդ ռաունդում առավելությունը տվել Օլիվեյրային։ Ինչո՞ւ ոչ ոք այդ մրցավարին հարցեր չի տալիս: Նա կարող էր փչացնել իմ կարիերան: Պատկերացրեք, որ այդ մրցավարը հայ է։ Սա խելագարություն է, նա հայկական ազգանուն ունի։ Եթե ​​նա բրազիլացի լիներ, կհասկանայի, թե ինչու է առավելությունը տվել Օլիվեյրային, բայց այս պարագայում անհասկանալի է։ Ես ուզում եմ լսել նրա մեկնաբանությունն այս կապակցությամբ: Պատրաստվում եմ գրել նրան և խոսել: Ունեմ ընկեր, որը ճանաչում է նրան»,- հայտնել է 27-ամյա մարտիկը The MMA Hour-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Ծառուկյանը Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում թեթև քաշային կարգի նախկին չեմպիոնին հաղթել էր միավորների առավելությամբ: Մենամարտից հետո հայ մարտիկը մարտահրավեր էր նետել թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևին, որն ընդունել էր այն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵԱ-ի եզրափակիչը բոյկոտած վրացի բռնցքամարտիկը սկանդալային հայտարարություն է արել

23:59 02.05.2024

ԵԱ-ի եզրափակիչը բոյկոտած վրացի բռնցքամարտիկը սկանդալային հայտարարություն է արել

Վրացի բռնցքամարտիկ Լաշա Գուրուլին պատմել է, որ իրեն մեծ գումար են առաջարկել, որպեսզի Բելգրադում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչում հրաժարվի Ռուսաստանը ներկայացնող Թարխան Իդիգովի հետ մենամարտից: Սերբիայի մայրաքաղաքում Գուրուլին եզրափակիչում բոյկոտել էր երրորդ ռաունդը և մրցավարներին մեղադրել էր ոչ արդար գործողությունների մեջ: «Մենամարտի նախօրեին մեզ մեծ գումար առաջարկեցին: Նրանք չէին ուզում, որ ես ռինգ դուրս գամ: […] ...

Այժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն Բայրամյան

23:23 02.05.2024

Այժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն Բայրամյան

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է իր մարզավիճակի մասին։ «Այժմ ինձ համար առավել հարմար է խաղալ դաշտի կենտրոնում, քան եզրում։ Կենտրոնում ավելի լավ եմ խաղում, քանի որ գնդակին շատ եմ հպվում։ Կարծում եմ` տարիքի հետ կհաստատվեմ դաշտի կենտրոնում։ Այժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան, ինչը հրաշալի է»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «РБ Спорт»-ը։ […] ...

Կրիշտիանու Ռոնալդուի դուբլը «Ալ Նասրին» դուրս բերեց եզրափակիչ

22:50 02.05.2024

Կրիշտիանու Ռոնալդուի դուբլը «Ալ Նասրին» դուրս բերեց եզրափակիչ

«Ալ Նասրը» դուրս է եկել Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Մրցաշարի կիսաեզրափակչում երկրի փոխչեմպիոնը սեփասկան հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Դուբլի հեղինակ է դարձել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, մեկ գոլ էլ խփել է սենեգալցի Սադիո Մանեն։ Գավաթի խաղարկության եզրափակչում «Ալ Նասրը» մրցելու է Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլյալի» հետ, որն ավելի […] ...

Արման Ծառուկյանը տուգանվել է երկրպագուին հարվածելու համար

22:19 02.05.2024

Արման Ծառուկյանը տուգանվել է երկրպագուին հարվածելու համար

Նևադայի նահանգային մարզական հանձնաժողովը տուգանել է Արման Ծառուկյանին՝ ապրիլի 14-ին Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտից առաջ երկրպագուին հարվածելու համար: UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկը տուգանվել է 31.600 դոլարով: Ծառուկյանն օկտագոն գնալու ճանապարհին հարվածել էր երկրպագուներից մեկին, որը միջնամատ էր ցույց տվել նրան: Հիշեցնենք, որ հայ մարտիկը […] ...

Մայք Թայսոնը հայտնի բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտով համաշխարհային ռեկորդ կսահմանի

21:35 02.05.2024

Մայք Թայսոնը հայտնի բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտով համաշխարհային ռեկորդ կսահմանի

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտնի բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտով համաշխարհային ռեկորդ կսահմանի, հայտնում է The Ring-ը: 57-ամյա Թայսոնը կդառնա ամենաերկար պրոֆեսիոնալ մարզական կարիերա ունեցող բռնցքամարտիկը պատմության մեջ: «Երկաթյա Մայքը» պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշել է 1985 թվականի մարտին։ Փոլի դեմ մենամարտը նա կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշելուց 39 տարի անց։ Այսպիսով, ամերիկացին կգերազանցի իր […] ...

Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանին» ծաղրող պաստառը

20:35 02.05.2024

Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանին» ծաղրող պաստառը

«Ինտերի» չեմպիոնական շքերթի ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել: Երկրպագուներից մեկը Հենրիխ Մխիթարյանին պաստառ է տվել, որի վրա գրված է եղել «կոմպլեքսավորված միաստղայիններ»: Հայ կիսապաշտպանը միանգամից չի հասկացել գրածի իմաստը և պարզաբանում է հարցրել երկրպագուից: Վերջինս ասել է, որ նրանք արդեն այդպես են անվանում «Միլանին»: Կատակը հասկանալուց հետո Հենրիխը ժպտացել է, բայց վերադարձրել է պաստառը: «Ինտերը» […] ...

BACK_TO_TOP