Մարդիկ կարծում են, որ արդեն ավարտել եմ կարիերաս. Գեղարդ Մուսասին դժգոհ է Bellator-ից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+14.09 oC

Մարդիկ կարծում են, որ արդեն ավարտել եմ կարիերաս. Գեղարդ Մուսասին դժգոհ է Bellator-ից

19:40 19.04.2024

Խառը մենամարտերի միջին քաշային կարգում Bellator-ի նախկին չեմպիոն, Նիդերլանդները ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մուսասին խոսել է իր ապագայի մասին:

«Վերջին շրջանում ես մասամբ եմ մարզվում, քանի որ ոչ մի լուր չեմ ստանում PFL-ից և Bellator-ից: Մարդիկ կարծում են, որ արդեն ավարտել եմ կարիերաս, սակայն ես պայմանագիր ունեմ: Կազմակերպիչները ոչ մի պատասխանատվություն չեն զգում իմ հանդեպ: Մենք փորձել ենք կապ հաստատել նրանց հետ, բայց իմ ցանկացած քայլ անտեսվում է:

Նրանք «սառեցրել» են ինձ, երևի կարծում են, որ շատ են վճարում: Ես մենամարտեր չեմ ստանում, շատ մարտիկներ, որոնք նույնքան գումար են վաստակում, ստանում են այդ մենամարտերը։

Արդեն մեկ տարուց ավելի պատրաստվում և սպասում եմ, սակայն շուրջս լռություն է: Պայմանագրով դեռ 3 մենամարտ ունեմ ու պատրաստվում եմ բոլորն էլ անցկացնել: PFL-ում ընդհանրապես մենամարտ չեմ ունեցել, սա վատագույն լիգան է»,- 38-ամյա մարտիկի խոսքերը մեջբերում է MMA Junkie-ն:

Գեղարդ Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել էր 2023թ․ մայիսին և պարտվել բրիտանացի Ֆաբիան Էդվարդսին: Հայ մարտիկը հանդես է եկել նաև UFC-ում, որտեղ տարել է 11 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա մասնակցել է 60 մենամարտի, տարել 49 հաղթանակ, կրել 9 պարտություն ու գրանցել 2 ոչ-ոքի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵԱ-ի եզրափակիչը բոյկոտած վրացի բռնցքամարտիկը սկանդալային հայտարարություն է արել

23:59 02.05.2024

ԵԱ-ի եզրափակիչը բոյկոտած վրացի բռնցքամարտիկը սկանդալային հայտարարություն է արել

Վրացի բռնցքամարտիկ Լաշա Գուրուլին պատմել է, որ իրեն մեծ գումար են առաջարկել, որպեսզի Բելգրադում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչում հրաժարվի Ռուսաստանը ներկայացնող Թարխան Իդիգովի հետ մենամարտից: Սերբիայի մայրաքաղաքում Գուրուլին եզրափակիչում բոյկոտել էր երրորդ ռաունդը և մրցավարներին մեղադրել էր ոչ արդար գործողությունների մեջ: «Մենամարտի նախօրեին մեզ մեծ գումար առաջարկեցին: Նրանք չէին ուզում, որ ես ռինգ դուրս գամ: […] ...

Այժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն Բայրամյան

23:23 02.05.2024

Այժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն Բայրամյան

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է իր մարզավիճակի մասին։ «Այժմ ինձ համար առավել հարմար է խաղալ դաշտի կենտրոնում, քան եզրում։ Կենտրոնում ավելի լավ եմ խաղում, քանի որ գնդակին շատ եմ հպվում։ Կարծում եմ` տարիքի հետ կհաստատվեմ դաշտի կենտրոնում։ Այժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան, ինչը հրաշալի է»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «РБ Спорт»-ը։ […] ...

Կրիշտիանու Ռոնալդուի դուբլը «Ալ Նասրին» դուրս բերեց եզրափակիչ

22:50 02.05.2024

Կրիշտիանու Ռոնալդուի դուբլը «Ալ Նասրին» դուրս բերեց եզրափակիչ

«Ալ Նասրը» դուրս է եկել Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Մրցաշարի կիսաեզրափակչում երկրի փոխչեմպիոնը սեփասկան հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Դուբլի հեղինակ է դարձել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, մեկ գոլ էլ խփել է սենեգալցի Սադիո Մանեն։ Գավաթի խաղարկության եզրափակչում «Ալ Նասրը» մրցելու է Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլյալի» հետ, որն ավելի […] ...

Արման Ծառուկյանը տուգանվել է երկրպագուին հարվածելու համար

22:19 02.05.2024

Արման Ծառուկյանը տուգանվել է երկրպագուին հարվածելու համար

Նևադայի նահանգային մարզական հանձնաժողովը տուգանել է Արման Ծառուկյանին՝ ապրիլի 14-ին Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտից առաջ երկրպագուին հարվածելու համար: UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկը տուգանվել է 31.600 դոլարով: Ծառուկյանն օկտագոն գնալու ճանապարհին հարվածել էր երկրպագուներից մեկին, որը միջնամատ էր ցույց տվել նրան: Հիշեցնենք, որ հայ մարտիկը […] ...

Մայք Թայսոնը հայտնի բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտով համաշխարհային ռեկորդ կսահմանի

21:35 02.05.2024

Մայք Թայսոնը հայտնի բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտով համաշխարհային ռեկորդ կսահմանի

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտնի բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտով համաշխարհային ռեկորդ կսահմանի, հայտնում է The Ring-ը: 57-ամյա Թայսոնը կդառնա ամենաերկար պրոֆեսիոնալ մարզական կարիերա ունեցող բռնցքամարտիկը պատմության մեջ: «Երկաթյա Մայքը» պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշել է 1985 թվականի մարտին։ Փոլի դեմ մենամարտը նա կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշելուց 39 տարի անց։ Այսպիսով, ամերիկացին կգերազանցի իր […] ...

Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանին» ծաղրող պաստառը

20:35 02.05.2024

Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանին» ծաղրող պաստառը

«Ինտերի» չեմպիոնական շքերթի ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել: Երկրպագուներից մեկը Հենրիխ Մխիթարյանին պաստառ է տվել, որի վրա գրված է եղել «կոմպլեքսավորված միաստղայիններ»: Հայ կիսապաշտպանը միանգամից չի հասկացել գրածի իմաստը և պարզաբանում է հարցրել երկրպագուից: Վերջինս ասել է, որ նրանք արդեն այդպես են անվանում «Միլանին»: Կատակը հասկանալուց հետո Հենրիխը ժպտացել է, բայց վերադարձրել է պաստառը: «Ինտերը» […] ...

BACK_TO_TOP