Այսօր մենք ավելի ինքնիշխան ենք, ավելի անկախ ենք, քան երբևէ. ՀՀ վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+30.09 oC

Այսօր մենք ավելի ինքնիշխան ենք, ավելի անկախ ենք, քան երբևէ. ՀՀ վարչապետ

11:49 28.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայ ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտությունը չկա, որովհետև երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվա առիթով հղած իր ուղերձում:

«Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը կապված է մեր հազարամյա պատմության մի հիրավի շրջադարձային իրադարձության՝ Առաջին Հանրապետության հիմնադրման հետ: Սարդարապատի հերոսամարտով առարկայացած Առաջին Հանրապետությունը երկար կյանք չունեցավ: Նրա գոյությունը տևեց ընդամենը 2 տարի, մի քանի ամիս: Բայց Առաջին Հանրապետությունը մեզ 4.5 դար պետականազուրակ եղած ազգից կրկին վերածվեց պետականակերտ ժողովրդի և մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց մի պետական համակարգ՝ հանրապետություն, որտեղ իշխանության տերը ՀՀ ժողովուրդն է: Եվ նա է, որ ընտրությունների միջոցով որոշում է, թե ով և ինչպես պետք է կառավարի պետությունը»,–ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ Առաջին Հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը, որովհետև դրա ժամանակը չունեցավ: Վարչապետը հավելեց՝ իսկ Խորհրդային Միության գոյության գրեթե ողջ ընթացքում Առաջին Հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձավ:

«Կայսրությունը դրանով նպատակ էր հետպանդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել Առաջին Հանրապետությունը: 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, որ 70–ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում, անկախ և ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են: Բայց հիմա արդեն Երրորդ Հանրապետության պատմության հետահայաց վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից և ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն: Պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզնում: Այս է պատճառը, ու համոզված եմ, մեր պետության և մեր ինքնության հարատևությունն ապահովելու համար առաջին հերթին հենց սա պետք է հաղթահարենք: Ինչի արդյունքում կկարողանանք արձանագրել ու մարսել մի քանի առանցքային իրողություն»,–ասաց վարչապետը:

Փաշինյանը թվարկեց այդ իրողությունները. իրողություն թիվ մեկ՝ մեր ինքնությունը մեր պետությունն է:

«Մեր պետությունն է մեր ինքնությունը, որովհետև բոլոր այն հատկանիշները, որ պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել, ձևավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ, այսինքն՝ պետականության գոյության պայմաններում»,–նշեց նա:

Իրողություն թիվ երկու՝ 29 հազար 743 քառ. կմ միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է:

«Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտությունը չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության: 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով, մեր նահատակների կյանքի գնով՝ մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել: Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ»,–շեշտեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ երրորդ իրողությունը հետևայլն է. վերջին 4.5 դարերի պատմությունը, պատմական Հայաստանը հիմնական ուղերձ են հղում՝ «մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձ»:

Վարչապետը վստահեցրեց, որ ՀՀ ժողովրդի ընտրությամբ ձևավորված կառավարությունն ըմբռնել ու իրագործում է պատմական այս ուղերձը:

Ըստ նրա՝ չորրորդ իրողությունը հետևյալն է՝ արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է:

«Մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը: Եվ այդ անվտանգության երաշխավորման գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, հարևանների և ոչ թե հեռավորների հետ խաղաղություն հաստատելը և այս հենքի վրա բալանասավորված և բալանասավորման արտաքին քաղաքականություն վարելն ու նրա ստեղծած հնարավորությունները»,–նշեց Փաշինյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 29.05.2025

SHANTNEWS

Աշտարակցի տղամարդու տան խուզարկությամբ 34 գրամից ավելի մարիխուանա և կանեփի 197 բույս է հայտնաբերվել

17:53 29.05.2025

Աշտարակցի տղամարդու տան խուզարկությամբ 34 գրամից ավելի մարիխուանա և կանեփի 197 բույս է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Կոշ գյուղի 49-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց։ Նա մայիսի 26-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 49-ամյա տղամարդու տանը կից օժանդակ շինությունում և այգում հայտնաբերվել է 34 գրամից ավելի մարիխուանա տեսակի թմրամիջոց և կանեփի 197 […] ...

Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի առևտրի և ինտեգրացիայի նախարարի հետ

17:49 29.05.2025

Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի առևտրի և ինտեգրացիայի նախարարի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աստանա միջազգային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևի հետ։ Շնորհակալություն հայտնելով AIF-ի կազմակերպման և ջերմ ընդունելության համար՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնման, առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։ «Հայաստանը Ղազախստանի Հանրապետությունը համարում է տարածաշրջանում հուսալի և խոստումնալից գործընկեր: Մենք համոզված ենք, […] ...

Մոդրիչը կարող է դառնալ Մեսսիի խաղընկերը

17:42 29.05.2025

Մոդրիչը կարող է դառնալ Մեսսիի խաղընկերը

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 2 առաջարկ է ստացել, հայտնում է Footmercato-ն: 39-ամյա ֆուտբոլիստին պայմանագիր են առաջարկել «Ինտեր Մայամին» և «Ալ Նասրը»: Խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող նաև մեկ այլ թիմ՝ «Ալ Էթիֆաքը»: Մոդրիչը հանգամանորեն զրուցել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ «Ալ Նասր» տեղափոխության մասին, բայց ֆուտբոլիստի ընտանիքը նախընտրում է տեղափոխվել ԱՄՆ: Այդպիսով՝ Մոդրիչը […] ...

Պուտինի և Թրամփի նոր զրույցի պլաններ դեռևս չկան. Պեսկով

17:36 29.05.2025

Պուտինի և Թրամփի նոր զրույցի պլաններ դեռևս չկան. Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նոր զրույց դեռ չի նախատեսվում։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Դեռևս նման պլաններ չկան», – ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք երկու առաջնորդների միջև նոր խոսակցություն է նախատեսվում՝ հաշվի առնելով Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի […] ...

Քննարկվել է Ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը

17:27 29.05.2025

Քննարկվել է Ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը: Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող Gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ֆիզիկական ենթակառուցվածքների աշխատանքների ուղղությամբ նախատեսվող գործողությունները՝ ըստ ժամանակացույցի: Մասնավորապես, դրանք վերաբերում են ջրապահովմանը, գազի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքներին: Ներկայացվել են […] ...

BACK_TO_TOP