Կապահովվեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+21.09 oC

Կապահովվեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքները

17:07 29.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հավանություն է տրվել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՀ օրենքների և հարակից օրենքների նախագծերին: Նախագծերով ներկայացվել են մի շարք կարգավորումներ, որոնց միջոցով կերաշխավորվի միջազգային պայմանագրերի նախատեսված նորմերի կիրարկումը ՀՀ-ում, կհստակեցվի տարբեր մարմինների միջև գործառույթների բաշխումը, ինչպես նաև օրենսդրորեն կամրագրվեն տարբեր մարմինների և կազմակերպությունների կողմից ներկայացված դիտարկումներն ու առաջարկությունները: Մասնավորապես, նախագծերի փաթեթով ամրագրվել է փաստացի խնամակալ և հոգաբարձուի վերաբերյալ դրույթը, որը ժամանակավոր այլընտրանքային խնամքի ձև է՝ ուղղված երեխային լրացուցիչ տրավմայի չենթարկելուն այն դեպքերում, երբ կա մերձավոր ազգական, ով պատրաստակամ է ստանձնել երեխայի խնամքը հրատապ դեպքերում, երբ երեխան մնում է առանց ծնողական խնամքի, սակայն այլընտրանքային խնամքի կազմակերպման ֆորմալ գործընթացը դեռևս իրականացված չէ։ Ամրագրվել է երեխայի լավագույն շահերի պարտադիր ապահովումը նրան վերաբերող հարցերում, ներառյալ՝ որդեգրման ու խնամատարության դեպքում, և նախատեսվել են դրա կառուցակարգերը։ Հստակեցվել են երեխայի պաշտպանության համակարգում խնամակալության և հոգաբարձության մարմինների՝ համայնքի ղեկավարների, տարածքային կառավարման մարմինների և լիազոր մարմնի լիազորությունները և երեխայի պաշտպանության ընթացակարգերը: Նախատեսվել է ստեղծել երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդներ մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից երեխայի պաշտպանության գործառույթների իրականացմանն աջակցելու համար։ Սահմանվել է բռնության կամ դրա ռիսկի դեպքում պարտադիր ահազանգման պարտականությունը, ինչը հետագա կարգավորումներ սահմանելու հնարավորություն կընձեռի։ Սահմանվել են նաև որդեգրման դեպքում համադրման ընդհանուր դրույթներ, երկու փուլեր և այլ կարգավորումներ՝ Կառավարության որոշմամբ դրանք հետագայում առավել մանրամասնելու նպատակով։

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախագծերի փաթեթը մշակվել է համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում մեծացնելու համար: Ըստ կարգավորումների՝ երեխաների իրավունքների պաշտպանությունն իրականացվելու է երեխաների պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով: Համայնքներում երեխաների պաշտպանության հիմնական պատասխանատվությունն այս պահին կրում են խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովները, որոնց գործունեությունը տեղական և միջազգային տարբեր զեկույցներում որակվում է «ոչ մասնագիտական» և «ոչ արդյունավետ», որովհետև այնտեղ իրականում ներգրավված չեն մասնագիտական որակավորում ունեցող անձինք:

«Օրինագծերով վերահաստատվում և ամրապնդվում է պետության դերը՝ որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, ինչը կիրականացվի համայնքների պատվիրակմամբ պատվիրակված լիազորության վերահսկողության միջոցով: Ուժեղացվել են համայնքներում երեխայի պաշտպանության իրականացման հիմքերը համայնքներում վարձատրվող մասնագիտական գործառույթի, մոնիթորինգի և վերահսկողության համակարգի ներդրման միջոցով»,- ասել է նախարարը:

Փաթեթով սահմանվել է նաև «բուլինգ» հասկացությունը և ամրագրվել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող և կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ: Հանվել է տարիքային սահմանափակումը երեխայի կարծիքը հաշվի առնելու համար: Փոփոխություններ ենք իրականացնել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջներում, այժմ 55-ը դարձնում ենք 65: Սահմանվել է նաև ալիմենտի վճարման՝ անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը: Երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի դառնալու պարտադիր պայման:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է՝ այս փաթեթով ևս մեկ անգամ արձանագրվում է ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ: «Սա շատ կարևոր արձանագրում է: Դա առանձնահատուկ հարաբերություն է, և այդ առանձնահատուկ հարաբերության մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, և երեխայի իրավունքն այդ առանձնահատկություններից մեկն է», – ասել է վարչապետը և հավելել, որ այս գործընթացի իրականացումն էլ հարթ չի լինելու՝ լինելու են մարտահրավերներ, որոնք պետք է ընթացիկ աշխատանքներով կարգավորել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քելլոգ. ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն Ստամբուլում

09:00 30.05.2025

Քելլոգ. ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն Ստամբուլում

ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն Ստամբուլում, որտեղ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Այս մասին հինգշաբթի օրը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ «Երբ մենք հաջորդ շաբաթ ժամանենք Ստամբուլ, կնստենք բանակցությունների սեղանի շուրջ և կքննարկենք, թե ինչպիսին պետք է լինի այն։ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 30.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

«Ցրվենա Զվեզդան» 1,3 միլիոն եվրո է առաջարկել Թիկնիզյանի տրանսֆերի համար

08:45 30.05.2025

«Ցրվենա Զվեզդան» 1,3 միլիոն եվրո է առաջարկել Թիկնիզյանի տրանսֆերի համար

«Զրվենա Զվեզդան» ու «Լոկոմոտիվը» բանակցել են Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ, գրում է «РБ Спорт»-ը: Սերբական թիմը 1,3 միլիոն եվրո է առաջարկել Հայաստանի հավաքականի ձախ պաշտպանի տեղափոխության համար: Առաջարկում նախատեսված է եղել նաև 700 000 եվրոյի պարգևավճար, որի վճարման դեպքում տրանսֆերի գինը կհասներ 2 միլիոն եվրո: «Լոկոմոտիվը» ցանկանում է 2 միլիոն եվրո առանց բոնուսների ստանալ, այդ […] ...

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կմեկնի Կալինինգրադ

08:40 30.05.2025

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կմեկնի Կալինինգրադ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հունիսի 6-ին կմեկնի Կալինինգրադ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իր աղբյուրը։ «Շուտով՝ հունիսի 6-ին, նա կմեկնի Կալինինգրադ», -ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) նախկինում հայտնել էր, որ Գրոսսին հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա և Ռուսաստան՝ հակամարտության ընթացքում միջուկային անվտանգության հարցերը քննարկելու համար։ ...

Սաուդյան Արաբիայի թագավորը նամակ է ստացել Պուտինից

08:30 30.05.2025

Սաուդյան Արաբիայի թագավորը նամակ է ստացել Պուտինից

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը նամակ է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, որը նվիրված է երկու երկրների միջև հարաբերություններին, հաղորդում է Սաուդյան Արաբիայի պետական ​​SPA լրատվական գործակալությունը։ «Երկու սուրբ մզկիթների պահապան՝ թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը, գրավոր ուղերձ է ստացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից՝ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ», […] ...

Մարուցիո Սարին կարող է վերադառնալ «Լացիո»

08:18 30.05.2025

Մարուցիո Սարին կարող է վերադառնալ «Լացիո»

Մարուցիո Սարին կարող է վերադառնալ «Լացիո»: Հռոմեական ակումբը 2 տարվա պայմանագիր է առաջարկել 66-ամյա մասնագետին: Եթե իտալացին ընդունի առաջարկը, ապա տարեկան կստանա 2,8 միլիոն եվրո: «Լացիոյի» ներկայիս մարզիչն է Մարկո Բարոնին, որի հետ թիմը չի նվաճել է եվրագավաթի ուղեգիր: Եթե Ա սերիայի վերջին տուրում թիմը հաղթեր «Լեչեին», կխաղար Կոնֆերենցիաների լիգայում: Սարիի թեկնածությունը դիտարկում է նաև […] ...

BACK_TO_TOP