16:36 29.05.2025
Կառավարության հավանությանն է արժանացել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Հայկ Սարգսյանը, օրինագծով նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները, նրանց համար լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդում ընդունելու կապակցությամբ։
«Ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություն ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգը փոխարինել իրենց կարիքներին համահունչ հիպոթեքային վարկավորմամբ սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունքով՝ ամբողջապես պետական բյուջեի միջոցների հաշվին։ Հաշվի առնելով նաև կարգավորման հարաբերությունների կարևորումը՝ առաջարկում եմ հավանություն տալ օրենքի նախագծին և դրա քննարկումը Ազգային ժողովի կողմից համարել անհետաձգելի»,-ասել է փոխնախարարը։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծով առաջարկվող փոփոխությունները և ընդգծել, որ նախագծով երդման արարողության հետ կապված՝ 2 օրով է սահմանվելու արձակուրդի իրավունք:
«Իսկ ծառայության ընթացքում ամեն 6 ամիսը մեկ բոլոր ժամկետային զինծառայողները պարտադիր կարգով ստանում են արձակուրդի հնարավորություն, որպեսզի չստացվի, որ ծառայողների մի մասը, որոնք կարողանում են հասնել այդ խնդրի լուծմանը, օգտվեն, մյուսները չօգտվեն: Այսինքն՝ բոլոր ժամկետային զինծառայողները 6 ամիսը մեկ գնում են արձակուրդ: Արձակուրդի չափերը կախված են ծառայության բնույթից»,- ասել է վարչապետը:
Նախարարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել. «Գործող օրենսդրությամբ շարքային կազմը 10 օրով է արձակուրդ գնում, սերժանտական կազմը՝ 15 օրով 24 ամսվա ընթացքում: Առաջարկով՝ մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները 24 ամսվա մեջ կունենան 30 օր արձակուրդ, իսկ ոչ մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները՝ 21 օր արձակուրդ»:
Հայկ Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ նոր մեխանիզմի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած ու սպայական պաշտոնի նշանակված սպաները կարող են բնակարան ձեռք բերել իրենց ցանկությամբ՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզում․
«Կապ չունի՝ բնակարանը Երևանում ձեռք կբերվի, թե մարզերում, մենք բոլորին նույն սահմանաչափն ենք տալիս։ Այս պահի դրությամբ կադաստրի միջինացված արժեքը նախատեսել ենք 80 քառակուսի մետր մակերեսի համար՝ շուրջ 35 միլիոն դրամի շրջանակներում»:
09:40 30.05.2025
Բեսենթ. ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները փակուղի են մտել09:35 30.05.2025
Kyodo. Պուտինի հանդիպումը Աբեի այրու հետ կարող է ազդանշան լինել09:35 30.05.2025
Kyodo. Պուտինի հանդիպումը Աբեի այրու հետ կարող է ազդանշան լինելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի այրու՝ Ակիե Աբեի հանդիպումը կարող է լինել երկու երկրների միջև «հարաբերությունների բարելավման ազդանշան»։ Այս գնահատականը տվել է ճապոնական Kyodo գործակալությունը։ Ճապոնիայի կաբինետի քարտուղար Յոշիմասա Հայաշին նախկինում նշել էր, որ Ճապոնիայի կառավարությունը չի շփվել Ակիե Աբեի հետ նրա Ռուսաստան կատարած այցի վերաբերյալ և չի մեկնաբանի Պուտինի […] ...
09:30 30.05.2025
Կիմ Չեն Ընը Կենտրոնական ռազմական հանձնաժողովի ընդլայնված նիստ է անցկացրելՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը անցկացրել է Կորեայի աշխատավորական կուսակցության (ԿԺԿ) ութերորդ գումարման Կենտրոնական ռազմական հանձնաժողովի (ԿՌՀ) ութերորդ ընդլայնված նիստը, որտեղ քննարկվել են բանակի և նրա կարգապահության նկատմամբ վերահսկողության ամուր համակարգի ստեղծումը, ինչպես նաև կարևոր ռազմաքաղաքական օբյեկտների շինարարությունը, հաղորդում է ԿԺԴՀ կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Հանդիպմանը, որպես դիտորդներ, մասնակցել են հանձնաժողովի անդամներ, Պաշտպանության նախարարության […] ...
09:25 30.05.2025
Ճապոնիայի կառավարությունը հրաժարվել է մեկնաբանել Աբեի այրու և Պուտինի հանդիպումըՃապոնիայի կառավարությունը կապ չի հաստատել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի այրու՝ Ակիե Աբեի հետ՝ նրա Ռուսաստան կատարած այցի վերաբերյալ, և չի մեկնաբանել նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։ «Մենք տեղյակ ենք, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ մայիսի 29-ին նախկին հանգուցյալ վարչապետ Աբեի […] ...
09:20 30.05.2025
Հութիները հայտարարել են, որ կրկին հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրաԵմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիները հայտարարել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա նոր հարձակման մասին։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է ապստամբների կողմից ձևավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիայի Telegram ալիքում։ Տեքստի համաձայն՝ հարվածը հասցվել է հիպերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով։ Օդանավակայանի գործունեությունը որոշ ժամանակով խափանվել է։ Հութիները վստահեցրել են, որ կշարունակեն «կատարել իրենց կրոնական, բարոյական […] ...
09:10 30.05.2025
Պակիստանի բանակը հայտնել է, որ չորս զինվոր է զոհվել ահաբեկիչների դեմ մարտերումԱֆղանստանի հետ սահմանին ահաբեկչական հարձակումը հետ մղելիս զոհվել է չորս պակիստանցի զինծառայող, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է, որ մի խումբ ահաբեկիչներ փորձել են հարձակվել Հյուսիսային Վազիրիստան գործակալության Շավալ շրջանում (Խայբեր-Պախտունխվա նահանգ) գտնվող անվտանգության անցակետի վրա։ «Լարված փոխհրաձգության ընթացքում 24-ամյա լեյտենանտ Դանիյալ Իսմայիլը զոհվել է իր երեք զինվորների հետ», – հայտնել է մամուլի ծառայությունը։ […] ...
09:00 30.05.2025
Քելլոգ. ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն ՍտամբուլումԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն Ստամբուլում, որտեղ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Այս մասին հինգշաբթի օրը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ «Երբ մենք հաջորդ շաբաթ ժամանենք Ստամբուլ, կնստենք բանակցությունների սեղանի շուրջ և կքննարկենք, թե ինչպիսին պետք է լինի այն։ […] ...