Խաչատուր Սուքիասյանը չի բացառում իր՝ քաղաքական դաշտ գալը. Ժողովուրդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+11.09 oC

Խաչատուր Սուքիասյանը չի բացառում իր՝ քաղաքական դաշտ գալը. Ժողովուրդ

20:01 29.04.2018

Գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր ևս Հնարապետության հրապարակում է եղել և «Ժողովրդ»-ին տված հարցազրույցում ասել է, որ պայքարի հաջողության գլխավոր գրավականը երտասարդության համախոմբումն էր ու ոչ միայն.

«Սա նոր ոճ էր, նոր որակ էր, նոր միտք էր, նոր պատկերացում էր: Էնմարդիկ, որոնք էս գործողություն արել են, իրենց աշխարհայացքով սովետական ոչինչ չունեն: Եվ դրա համար շատ հետաքրքիր տեխնոլոգիա կիրառվեց և հաջողութոյւնը ստացվեց: Եվ էստեղ գլխավոր դերում Նիկոլ Փաշինյանն է, ով շատ տաղանդավոր մարդ է, շատ մեծ փորձ ունի, միշտ պայքարի մեջ է եղել  և Նիկո փաշինյանը չկոտրվող մեկն է, դրա համար էլ կարողացավ էս ամեն ինչը կառավարել և հաջողություն գրանցել: Հասրակությունը շատ արագ սկսեց գիտակցել, որ ինքն է տերը», – ասել է Խաչատուր Սուքիասյանը:

 Հարցին արդյո՞ք ՀՀԿ զիջում է դիրքերը, որն է պատճառը, գործարարը պատասխանել է.

«Կարծում եմ 20 տարվա կուսակցություն լինելը և տարբեր ժամանակներում տարբեր դժվարությունների մեջով անցնելը, և սխալներ գործելը, և ճիշտ քայլեր անելը բերեցին նրան, որ հմուտ քաղաքական գործիչները հասկացան, որ միակ քայլը, որպեսզի Հայաստանը թռիչքային զարգացում ապրի, դա իրենց այս դիքորոշումն է», – հավելել է գործարարը:

 Ըստ Խարատուր Սուքիասյանի՝ Նիկոլ Փաշինյանին վարկաբեկելու փորձեր հնարավոր է, որ ինչ-որ մարդկանց կողմից լինեն, բայց հանրությունը բավականին գիտակից է, երիտասարդները՝ կիրթ, ուստի պետք է ուրախանել:

 Ինչ վերաբերում է Խաչատուր սուրքիասյանին քաղաքականության մեջ տեսնելուն.

«Ես, ճիշտն ասած, այդպիսի որոշում չունեմ: Չեմ կարծում, չգիտեմ, միգուցե, բայց չեմ կարծում, որովհետև եթե էդպիսի ձգտում ունենայի, 2017 թվականին ինձ ոչինչ չէր խանգարում: բայց այս անգամ միգուցե, որովհետև այլ խանդավառություն կա, այլ տեսլական կա, այլ վստահություն կա», – ասել է Խաչատուր Սուքիասյանը, հավելելով, որ վաևչապետի պաշտոնին Նիկոլ Փաշինյանին միանշանակ տեսնում է:

«Իր մաքուր լինելը, Նիկոլի գնացեք կենցաղը նայեք, Նիկոլի ապրած ժամանակահատվածը նայեք, Նիկոլի տաղանդը նայեք, որպես լրագրող, երբ որ  18 տարեկանում սկսում էր, խնդրում եմ՝ հարգենք բոլորս էն մարդկանց, ովքեր արժեք են ներկայացնում: Ովքեր, որ հասարակությանը պիտանի են», – ասել է գործարարը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը

23:58 28.04.2024

Կայացել է ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը

Այսօր կայացել է արդեն ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացվող մրցմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Միջոցառմանը մասնակցել է շուրջ 2000 վազորդ: Վազքատարածությունը հաղթահարած մասնակիցները արժանացել են մեդալների: ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

23:48 28.04.2024

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Ապրիլի 28-ին՝ ժամը 14:27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ա. Ի.-ին (ծնված 1959 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Մատուռի մոտակայքում […] ...

ՇՄՆ պատվիրակությունը Կանադայի Օտտավա քաղաքում մասնակցում է պլաստիկ աղտոտման թեմայով նիստին

22:53 28.04.2024

ՇՄՆ պատվիրակությունը Կանադայի Օտտավա քաղաքում մասնակցում է պլաստիկ աղտոտման թեմայով նիստին

Կանադայի Օտտավա քաղաքում ընթանում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի կողմից նախաձեռնված պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու նպատակով ձևավորված միջկառավարական բանակցային կոմիտեի 4-րդ նիստը։ Շրջակա միջավայրի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արսեն Նիկոյանը և Ռազմավարական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մերի Հարությունյանը Օտտավա քաղաքում մասնակցում են պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք […] ...

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

22:06 28.04.2024

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

Ապրիլի 28-ին` ժամը 19:31-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին

21:33 28.04.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Հովնանյան» վարժարանի (Նյու Ջերսի, ԱՄՆ) սաներին։ Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծել է, որ վարժարանի շրջանավարտ սաների՝ ավանդույթ դարձած այցելությունները Հայաստան հնարավորություն է պատանիների համար սեփական աչքերով տեսնելու այն ամենը, ինչ սովորել են կրթօջախում Հայաստանի ու նրա պատմության մասին, հաղորդ […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

20:27 28.04.2024

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Վարչապետը կարևորել է նաև ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար […] ...

BACK_TO_TOP