Ուզում ենք Հայաստանում փոփոխությունների ալիք բարձրացնել. Հայաստանում մեկնարկել է նախագծերի կառավարման առաջին տարեկան համագումարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+24.09 oC

Ուզում ենք Հայաստանում փոփոխությունների ալիք բարձրացնել. Հայաստանում մեկնարկել է նախագծերի կառավարման առաջին տարեկան համագումարը

12:56 02.11.2018

Երևանում այսօր մեկնարկել է նախագծերի կառավարման առաջին տարեկան համագումարը: Նախագծերի կառավարման ինստիտուտի գործունեությունն ուղղված է ստանդարտների և սկզբունքների, ընդհանուր ռեսուրսների, գիտական հետազոտությունների միջոցով մասնագետների կարիերայի աճի խթանմանը: Ինստիտուտը Հայաստանում հիմնադրվել է 2016թ․-ին: Համագումարին ողջույնի ուղերձ է հղել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Ուղերձում ասված է․

«Այս համագումարը երիտասարդ Հայաստանի նոր շնչառության ևս մեկ վկայություն է: Համոզված եմ, որ նմանատիպ միջոցառումներն ունենալու են իրենց գործնական շարունակությունը: Նման միջոցառումներն ապացուցում են, որ այսպիսիք շարունակաբար տեղի են ունենալու նաև Հայաստանի Հանրապետությունում: Մեր քաղաքացիներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան մասնակցել համաժողովների, ինչպես նաև դասընթացների, ու որակավորում ստանալ: Արագ ու շարունակական փոփոխությունների այս դարաշրջանում կարևոր է համահունչ քայլել ժամանակին: Պետք է ունակ լինել հարմարվելու նորամուծություններին ձեր գործունեության ոլորտում: Ժամանակակից աշխարհում հարկավոր է անընդհատ տեղեկացված լինել, չդադարել սովորել: Յուրաքանչյուր գիտելիքահեն միջոցառում հնարավորություն է ընձեռում մեկ աստիճան բարձրանալ մասնագիտական սանդղակում», – ասված է ուղերձում:

Համագումարի բացմանը ողջույնի խոսքով է հանդես եկել նաև «Նախագծերի կառավարման ինստիտուտի» հայաստանյան մասնաճյուղի նախագահ Թոմաս Մազեջյանը:

«Մենք ցանկանում ենք բարձրացնել իրազեկման մակարդակը կազմակերպություններում՝ նախագծերի կառավարման ոլորտում: Ուզում ենք Հայաստանում փոփոխությունների ալիք բարձրացնենք, քանի որ հավատում ենք մեր ժողովրդին,  հավատում ենք, որ պետք է մեր լուման ունենանք երկրի զարգացման գործում և հավատում ենք Հայաստանի լուսավոր ապագային»,- ասաց Մազեջյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը

10:39 26.04.2024

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ղազախական կողմի առաջարկով Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնի դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

23:19 25.04.2024

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

Ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղի է ունեցել ոգեկոչման հանդիսավոր արարողություն

23:05 25.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղի է ունեցել ոգեկոչման հանդիսավոր արարողություն

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, հայազգի քանդակործ Թորոս Ռաստ-Կլանի հեղինակած և Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղադրված «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի մոտ ապրիլի 24-ին տեղի ունեցավ ոգեկոչման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Օ-դը-Սեն դեպարտամենտի ղեկավարությունը, քաղաքապետեր, քաղաքային խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանն ընդգծեց 20-րդ դարում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության […] ...

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

22:57 25.04.2024

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր:  Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […] ...

Հռոմի «Հայոց ցեղասպանություն» այգում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը

22:54 25.04.2024

Հռոմի «Հայոց ցեղասպանություն» այգում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը

2024թ. ապրիլի 24-ին Իտալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունների և Հռոմի հայ համայնքի նախաձեռնությամբ Հռոմի «Հայոց ցեղասպանություն» այգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Իտալիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող խորհրդարանականներ, հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներ, Իտալիայում և ՊԳԿ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ, […] ...

Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր

22:40 25.04.2024

Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր

Ապրիլի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի պետքարտուղարության և արտաքին ծրագրերի ենթահանձնաժողովի մեծամասնական կուսակցության (դեմոկրատական) գործավար Ալեքս Քարնսին, աշխատակազմի փորձագետ Էնդրյու Պլատին և պետքարտուղարության օրենսդրական հարցերի բյուրոյի հատկացումների գծով ավագ խորհրդատու Փոլ Ռադեմախերին: Նախարարի տեղակալը, բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը, անդրադարձ է կատարել Հայաստան-ԱՄՆ երկկողմ […] ...

BACK_TO_TOP