ԱԱԽ նորանշանակ քարտուղարն ի՞նչ կարգավիճակ ունի զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ գործով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+16.09 oC

ԱԱԽ նորանշանակ քարտուղարն ի՞նչ կարգավիճակ ունի զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ գործով

15:39 19.05.2018

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով ապրիլին ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ձերբակալվել էր,  ապա ազատ արձակվել։ Իրավապահները ներկայումս չեն շտապում որեւէ պաշտոնական տեղեկատվություն տրամադրել ԱԱԽ քարտուղարի  դատավարական կարգավիճակի մասին մասին։

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման կասկածանքով՝ ապրիլի 13-ին ցուցարարների կողմից ԵՊՀ մուտք գործելու գործով։

Նշենք, որ այս մասին պաշտոնական հաղորդագրությամբ դեռևս ապրիլի 21-ին հանդես էր եկել Հատուկ քննչական ծառայությունը, սակայն ապրիլի 23-ին Արմեն Գրիգորյանը ևս մյուս ձերբակալված անձինք ազատ արձակվեցին:

Փաստինֆոն փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից եւ Հատուկ քննչական ծառայությունից տեղեկանալ, թե երբ եւ ինչ հիմքով է դադարեցվել Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, կամ ընդհանրապես դադարեցվել է, թե ոչ։ Սակայն իրավասու մարմինները որեւէ պաշտոնական պարզաբանում այդպես էլ չտրամադրեցին

Աղբյուր` Փաստինֆո

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արցախի հայաթափումից հետո անընդունելի է, որ Հայաստանի ղեկավարը մասնակցի այդ հայաթափման քավորի երդման արարողությանը. Հովսեփ Խուրշուդյան

22:28 02.05.2024

Արցախի հայաթափումից հետո անընդունելի է, որ Հայաստանի ղեկավարը մասնակցի այդ հայաթափման քավորի երդման արարողությանը. Հովսեփ Խուրշուդյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքական վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին: Անդրադարձ է եղել Տավուշում տեղի ունեցող զարգացումներին: Հովսեփ Խուրշուդյանը համզոված է, որ Ռուսաստանն է այդ իրադարձությունների հեղինակը, հոգևորականների մասնակցությունը ևս ինքնաբուխ չէ, դարձյալ հրահրվում է Ռուսաստանից: Պե՞տք է Հայաստանը առաջին դեմքի մակարդակով մասնակցի ԵԱՏՄ առաջիկա հավաքին և Պուտինի երդմնակալությանը: Այս հարցին Հովսեփ Խուրշուդյանը […] ...

Կարևորվել է ԱՄՆ հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

22:02 02.05.2024

Կարևորվել է ԱՄՆ հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում […] ...

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու քայլերը

21:51 02.05.2024

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու քայլերը

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու «դրական քայլերը»։ «Մենք ողջունում ենք քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը՝ լիովին հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը»,-նշված է Կիպրոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ ...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման ծրագրի ընթացքին

21:44 02.05.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման ծրագրի ընթացքին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում՝ հետևելու Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման ծրագրի ընթացքին։ Նախագծային, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև կոմիտեի պատասխանատուների հետ դիտարկվել են կատարված շինարարական աշխատանքները, քննարկվել ի հայտ եկած թերությունները։ Արձանագրվել են տեղակապման խնդիրներ, և անհրաժեշտություն է առաջացել կատարելու հանույթ։ Հանձնարարվել է սեղմ ժամկետում […] ...

ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

19:46 02.05.2024

ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Ապրիլի 30-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցել են ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները։ Հանդիպման նպատակը աշխատանքային գործընթացների քննարկումն էր։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, գործունեության […] ...

Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը

19:39 02.05.2024

Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան հմ. 5 հիմնական դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ և կրթություն կապի ամրապնդմանը: Ծրագրի առաջին փուլը տեղի կունենա մայիսի 2-ից 17-ը: Կմասնակցեն Հայաստանի տարբեր համայնքների, այդ թվում՝ […] ...

BACK_TO_TOP