23:30 31.08.2019
Շիրակի մարզի տնօրենների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունն առաջին անգամ տեղի է ունեցել գյուղական համայնքում: Արթիկի տարածաշրջանի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցը խորհրդակցության անցկացման վայրն էր:
Նոր ուսումնական տարին դպրոցները սկսում են մի շարք փոփոխություններով: Դրանք վերաբերում են դպրոցների ֆինանսավորման նոր հաշվարկներին, մանկավարժների աշխատավարձերի բարձրացմանը և համընդհանուր ներառականության ներդրմանը:
Շիրակի մարզի համար լավ նորությունն էլ այն է, որ նախորդ ուսումնական տարվա համեմատ, այս տարի ավելացել է առաջին դասարանցիների թիվը: Նախնական տվյալներով՝ մարզի դպրոցներ կհաճախեն 3100 առաջին դասարանցիներ:Հեռավոր Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանների համայնքների դպրոցների տնօրենները մարզկենտրոնից ավելի քան 20 կմ հեռու Նոր Կյանք գյուղ էին հասել: Դժգոհում էին, բայց խորհրդակցության անցկացման վայրը Գյումրիից գյուղական համայնք տեղափոխելը այլ բնակավայրերի հանդեպ ուշադրության կենտրոնացումն էր, և այն շարունակելի է լինելու, որի մասին հայտնեց Շիրակի մարզպետը:
Տիգրան Պետրոսյանը, խոսքն ուղղելով տնօրեններին, մատնանշեց դպրոցներում բարոյահոգեբանական մթնոլորտը, այդ թվում՝ մանկավարժական հանրույթներում տիրող ներքին խնդիրները: «Ցավոք, տարիներ շարունակ մտածել եք, թե ով պիտի լինի տնօրենը, փոխտնօրենը, ում և ոնց դարձնենք ուսուցիչ, ում և ոնց պահակ կամ ջեռուցում ապահովող, էս դարձել էր թիվ մեկ մոտեցումը դպրոցներում: Մենք էս մոտեցումից հրաժարվելու ենք, էս մոտեցումը փակուղի տանող մոտեցում է»,- խորհրդակցության մեկնարկին տնօրեններին է դիմել մարզպետը։
Մարզի մի քանի դպրոցների նկատմամբ հարուցված քրեական գործերը ևս հանրակրթության ոլորտում տիրող մթնոլորտի հետևանք են, որոնց անդրադառնալով՝ մարզպետը նաև շեշտեց, որ իրենք շարունակելու են չխառնվել դպրոցներում կադրերի ընտրության գործընթացներին:
Խորհրդակցության հնչած դիտողություններից ու կարծիքներից հետո անցում կատարվեց այս տարվա փոփոխություններին: Դպրոցների ֆինանսավորման նոր հաշվարկներ ու բանաձևեր են կիրառվելու 2020 թվականի հունվարի 1-ից, իսկ դրանց ծանոթանալ պետք է այսօրվանից:
«Նոր բանաձևով՝ ֆինանսական մեծ արտոնություններ են տրվում դպրոցներին, հաշվարկները բավականին բարդ են լինելու՝ հօգուտ դպրոցների»,- փոփոխությունների մասին է խոսել Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը։
Փոփոխություններ են լինելու կոնկրետ Շիրակի մարզի դպրոցների ջեռուցման նպատակով ֆինանսավորման մեջ: Հաշվի է առնվել նաև այն, որ մարզի 164 դպրոցներից 18-ը ջեռուցվում է հեղուկ վառելիքով:
Մարզի դպրոցների համար համընդհանուր ներառականության անցնելու գործընթացը ևս ֆինանսավորման կարգն ու հաշվարկն է փոխել։
«Էն ճանապարհածախսի 200 դրամները էլ չկան, սննդի գումարը մոտ 790 դրամ չկա, սրանք դուրս են գալիս: Եթե երեխան տեղափոխման խնդիր ունի դուք իրեն ձեր դպրոցի որոշմամբ տրամադրում եք որոշակի գումար, եթե երեխան ձեր դպրոցի կողքի շենքում է ապրում և իրեն գումար պետք չէ տեղափոխման համար, դուք գումար չեք տրամադրում»,- նոր կարգն է ներկայացրել Շիրակի մարզպետարանի կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը։
Խորհրդակցության վերջում եկավ տնօրենների համար ամենասպասված լուրը հայտնելու պահը: Խոսքը ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին էր: Հետաքրքրվեցին՝ արդյոք ֆինանսական հաշվարկներն արդեն կատարված են։
«Բոլորիդ նախահաշիվներում մենք արդեն հաշվարկները կատարել ենք, 10 տոկոսի չափով հաշվարկները կատարված ներկայացված է Ֆինանսների նախարարություն, և գումարները 10 տոկոսից էլ շատ կավելանան: Մարզի մանկավարժների միջին աշխատավարձը կազմում է 127 հազար դրամ, սա բոլոր մարզերի միջին աշխատավարձների համեմատ ավելի բարձր ցուցանիշ է»,- տեղեկացրել է Լիպարիտ Մարտիրոսյանը։
Ոստիկանության տարածաշրջանների անչափահասների հետ տարվող աշխատանքների բաժինների տեսուչներն էլ վերջում Շիրակի մարզի դատախազից հանձնարարականներ ստացան՝ հետևողական աշխատանք տանել ռիսկային խմբերի աշակերտների հետ, իսկ դպրոցների տնօրենները պետք է հետևեն բոլոր բացակայություններին։
10:18 13.05.2025
Շրջանառությունից հանվել է 1373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության բացահայտումըՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Քաջարանի բնակիչ 24 և 59 տարեկան տղամարդիկ պատրաստվում են իրացնելու նպատակով ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված թմրանյութ: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 25-ին` Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների և Սյունիքի մարզի պարեկների հետ համատեղ: Կապան-Քաջարան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին, թմրանյութը վերցնելիս, […] ...
10:12 13.05.2025
Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհըՀիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող 5.7կմ երկարությամբ ճանապարհը։ Շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարի, և մոտ 2կմ հատվածում արդեն տեղադրված է ասֆալտբետոնե ծածկ։ Կապալառու կազմակերպության կողմից ճանապարհի երթևեկամասում տեղադրվում է ավազակոպճային շերտ, որից հետո կտեղադրվի խճային հիմք՝ բիտումի տարածումով, այնուհետև՝ երկշերտ ասֆալտբետոնե ծածկ (խոշորահատիկ և մանրահատիկ)։ Շինարարի կողմից աշխատանքներ են տարվում նաև արհետստական […] ...
10:00 13.05.2025
Ռուբիոն ԵՄ և ուկրաինացի գործընկերների հետ քննարկել է կարգավորման հեռանկարներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԵՄ մի շարք երկրների և Ուկրաինայի արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել է ուկրաինական կարգավորման հեռանկարները։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ Ռուբիոն զրուցել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արտաքին քաղաքականության գերատեսչությունների […] ...
09:50 13.05.2025
Մադուրոն բարձր է գնահատել Ռուսաստան կատարած այցի արդյունքներըՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բարձր է գնահատել Ռուսաստան կատարած իր պաշտոնական այցի արդյունքները և երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով կնքված ռազմավարական գործընկերության և համագործակցության համաձայնագիրը։ «Ռուսաստանը և Վենեսուելան երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով ռազմավարական համագործակցության համաձայնագիր են ստորագրել»,- ասել է նախագահը Venezolana de Televisión հեռուստաալիքի «Մադուրո պլյուսով» հաղորդման ժամանակ։ Նա նշել է, որ այս համաձայնագիրը […] ...
09:45 13.05.2025
Իսրայելի պաշտպանության բանակն ասել է, որ հարվածել է Գազայի հիվանդանոցին՝ ՀԱՄԱՍ-ի զինյալներին սպանելու համարԻսրայելի պաշտպանության բանակը (IDF) հարվածներ է հասցրել Պաղեստինի արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհայիններին Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում։ Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին, որոնք գործում էին Խան Յունիսում գտնվող Նասեր բժշկական համալիրում տեղակայված հրամանատարության և կառավարման կենտրոնից։ Այս համալիրն օգտագործվել է ահաբեկիչների կողմից՝ […] ...
09:40 13.05.2025
ԱՄԷ-ի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Թեհրանի միջուկային բանակցություններըԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահյանը Աբու Դաբիում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։ Նախարարները քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջընթացը։ Կողմերը նշել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև խորհրդակցությունների կարևորությունը՝ […] ...