13:50 23.12.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին լրագրողները խնդրեցին մեկնաբանել՝ ի՞նչ դիմադրության մասին էր խոսում ՀՀ վարչապետը, երբ ասում էր, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Հարցին՝ արդյո՞ք աշխատանքի ընթացքում ինքը որևէ դիմադրության է հանդիպել, Պապիկյանը պատասխանեց.
«Չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչ ազդակներն են հասցրել նրան, որ վարչապետը նման հայտարարություն է արել, բայց մի բան ակնհայտ է՝ համակարգում կա ընդգծված բյուրոկրատական, թղթաբանական ծանր փուլ, որը հաղթահարելը ֆիզիկապես և նյարդերի համար բավական ծանր է: Ես չգիտեմ՝ ինչի համար է դա ստեղծվել, քանի որ խոստացել էինք՝ կադրային ջարդ չենք անելու, միջին օղակների կադրային ջարդ չենք արել: Ես հիմա էլ ջանք չեմ խնայում՝ հասնելու եմ նրան, որ բովանդակային առումով լինի այն, ինչ ակնկալել եմ ես, դա ստորին օղակի աշխատակիցները պետք է ապահովեն: Ես չեմ ասում՝ կբերես միայն սա, չասես հակառակը: Խոսքը բովանդակության, պրոդուկտ բերելու մասին է, ոչ թե, ինչպես սովորութային իրավունքով հիմնավորված է եղել, «գլխացավանքից ազատվելու համար առարկություններ չկան»: Նման պատասխանն ինձ մոտ նյարդային սթրես է առաջացնում»:
Պապիկյանը նկատեց՝ վարչապետը նման առարկությունների հետ չի առնչվում, սակայն նա իր հերթին առնչվում է այն գրությունների հետ, որ տարբեր նախարարություններից հասնում են նրան, կամ առնչվում է այն ընթացակարգերի հետ, որոնց բախվում են նախարարները: Նախարարի գնահատմամբ՝ կա գործընթաց, որը երկու-երեք անգամ արագանալու խնդիր ունի, մի մասը կարողացել են տեղորոշել ու հաճախ չեզոքացնել: Նա մասնավորեցրեց՝ խոսքը սուբյեկտներին չի վերաբերում, այլ համակարգին: Պապիկյանը նաև տեղեկացրեց՝ 2020 թ. աշխատավարձը բաշխվելու է ըստ աշխատանքի արդյունավետության, այսինքն՝ «լավ աշխատիր, ստացիր ավելի բարձր» սկզբունքով:
Ընդդիմադիրների քննադատությանը, թե դարձյալ փորձ է արվում անհաջողության մեղքը գցել միջին օղակի վրա, Պապիկյանն արձագանքեց, որ որևէ մեկը բարոյական իրավունք չունի մեղքը բարդել ղեկավարների վրա, քանի որ ձևավորված սովորույթը, համակարգը միանգամից կացնով քանդելը պետության շահերից չի բխում, իսկ հանգիստ ու կայուն փոփոխությունը ժամանակ է պահանջում:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...