Ավստրիայում գազի կայանում պայթյունի և Հյուսիսային ծովով անցնող նավթատարի փակման հետևանքով գազը թանկացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+33.09 oC

Ավստրիայում գազի կայանում պայթյունի և Հյուսիսային ծովով անցնող նավթատարի փակման հետևանքով գազը թանկացել է

09:01 13.12.2017

Ավստրիայում Ռուսաստանից բնական գազի տարանցման կայանում պայթյուն է տեղի ունեցել: CNN-ի փոխանցմամբ՝ զոհվել է 1, վիրավորվել 18 մարդ: Այրման ջերմությունն այնքան բարձր է եղել, որ վարչական շենքերի մոտ կայանած մեքենաների մետաղը հալվել է:

Պայթյունը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության հետևանքով: Ավստրիան փակել է կայանը և դադարեցրել բնական գազի տարանցումը դեպի Հարավային Եվրոպա:

Ռուսաստանից ավստրիական Բաումգարտեն քաղաք գազը հասնում է Գերմանիայից և Սլովակիայից: Ավստրիայից գազատար խողովակների ցանցի միջոցով վառելիքը մատակարարվում է եվրոպական մյուս երկրներին՝ օրական 114 միլիոն մ3: Վթարի հետևանքով գազի մատակարարումը նվազել է մինչև 14 միլիոն մ3: Արդյունքում նավթի և բնական գազի գինն աճել է: Իտալիան, որը գազի 30%-ը ստանում է Ավստրիայի գազատարի միջոցով, արտակարգ իրավիճակ է հայտարարել: Առանց գազի են մնացել նաև Հունգարիան և Սլովենիան:

Միևնույն ժամանակ նման խնդիր է առաջացել նաև մայրցամաքի մեկ այլ հատվածում: Հյուսիսային ծովում գազի արտահոսքի պատճառով INEOS ընկերությունը փակել է ծովով անցնող նավթատար խողովակը: Արդյունքում փակվել են նաև նավթ և գազ արտադրող մի քանի կայաններ: Աշխատանքները կարող են մի քանի շաբաթ պահանջել:

ԵՄ-ում էներգետիկ անվտանգությունը ցավոտ հարցերից է, քանի որ տարածաշրջանը իր բնական գազի մեկ երրորդը ստանում է Ռուսաստանից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովին

17:45 14.08.2025

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովին

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովին։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է կանաչ քաղաքաշինության, շենքերի էներգաարդյունավետության, խելացի քաղաքների կառավարման, «BIM» տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ Կորեայի փորձը, և քննարկվել են վերջինիս տեղայնացման վերաբերյալ հարցեր։ Պատվիրակության այցը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի, Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի […] ...

2025 թ․ ամառային զորակոչից տարկետում է տրվել ԲՏՃՄ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու

17:37 14.08.2025

2025 թ․ ամառային զորակոչից տարկետում է տրվել ԲՏՃՄ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված էր Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տրամադրելու հարցը։ Նիստի արդյունքում ընդունված որոշմամբ տարկետում է տրվել վերոնշյալ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու, որոնցից բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով […] ...

ՔԿ-ն արձագանքել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների պաշտպանների կողմից կատարված հրապարակումներին

17:30 14.08.2025

ՔԿ-ն արձագանքել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների պաշտպանների կողմից կատարված հրապարակումներին

Քննչական կոմիտեն արձագանքել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների պաշտպանների կողմից կատարված հրապարակումներին. «Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փաստի կապակցությամբ նախաձեռնված և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկված քրեական վարույթով մեղադրյալների պաշտպանները, չսպասելով օրենքով սահմանված ընթացակարգի շրջանակներում Դատարանի կողմից սահմանված հերթականությամբ […] ...

Չեխիայի դեսպանի հետ քննարկվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի առանցքային կետերն ու արդյունքները

17:24 14.08.2025

Չեխիայի դեսպանի հետ քննարկվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի առանցքային կետերն ու արդյունքները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի առանցքային կետերն ու արդյունքները։ Կոստանյանը ընդգծել է, որ Սևան քաղաքում տեղադրվել են աղբի տեսակավորման համար նախատեսված նոր աղբամաններ, ինչը կոշտ կենցաղային թափոնների […] ...

Ծառուկյան-Տոպուրիա մենամարտը կլինի դժոխային․ Օլիվեյրա

17:17 14.08.2025

Ծառուկյան-Տոպուրիա մենամարտը կլինի դժոխային․ Օլիվեյրա

UFC-ի նախկին չեմպիոն Չառլզ Օլիվեյրան կարծիք է հայտնել Արման Ծառուկյանի ու Իլյա Տոպուրիայի միջև հնարավոր մենամարտի մասին, հայտնում է MMA Junkie-ն: «Դա մենամարտ կլինի լավ գրեմփլերի և ուժեղ հարվածով մարտիկի միջև: Կարծում եմ՝ Արմանը շատ վտանգավոր ու հզոր է, բայց Տոպուրիան հաղթելու համեմատաբար մեծ շանսեր ունի: Ամեն դեպքում, դա կլինի դժոխային մենամարտ»,- ասել է բրազիլացին: […] ...

Տավուշում քննարկվել են երիտասարդության զարգացմանն առնչվող հարցեր

17:12 14.08.2025

Տավուշում քննարկվել են երիտասարդության զարգացմանն առնչվող հարցեր

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ օրերս Իջևանում անցկացվել է երիտասարդական ֆորում, որի հիմնական նպատակն էր ներկայացնել երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև ստեղծել քննարկումների հարթակ՝ երիտասարդների կարիքներն ու առաջարկները լսելու համար։ Միջոցառմանը մասնակցել են Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովի […] ...

BACK_TO_TOP