Երկրագնդի վրա նոր օվկիանոս է առաջանալու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+24.09 oC

Երկրագնդի վրա նոր օվկիանոս է առաջանալու

15:43 19.07.2020

Գիտնականները պնդում են, որ Երկրագնդի վրա նոր օվկիանոս է առաջանալու: Հետազոտողները հիմա մեծ ուշադրությամբ ուսումնասիրում են Աֆրիկյան մայրցամաքի եթովպական այն հատվածը, որը գտնվում է երեք տեկտոնական սալերի միացման մասում:

Այդ տեկտոնական սալերը քիչ-քիչ հեռանում են միմյանցից: 2005 թվականին սալերի միացման հատվածում առաջացավ ճեղքվածք, որի երկարությունը հիմա հասնում է 56 կիլոմետրի: Սա ամբողջ աշխարհում եզակի վայր է:

Գիտնականների խոսքերով՝ այս երևույթը տեղի է ունենում Երկրագնդի խորքերից մագմայի բարձրացման հետևանքով առաջացած ճնշման պատճառով:

Մասնագետների հաշվարկներով՝ Աֆրիկան երկու մասին կբաժանվի 5-ից 10 միլիոն տարի հետո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «Գործակալների մասին» օրինագիծն անհամատեղելի է ԵՄ–ի հետ. պետդեպ

11:57 26.04.2024

Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «Գործակալների մասին» օրինագիծն անհամատեղելի է ԵՄ–ի հետ. պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին օրենքի» վերաբերյալ հարցին։ Այս անգամ հարցի նախապատմությունը Եվրախորհրդարանի կողմից ապրիլի 25-ին ընդունված բանաձևն էր, որը կոչ է անում Եվրամիությանն ու արևմտյան գործընկերներին վերանայել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը և պատժամիջոցներ կիրառել «Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և […] ...

Սանկտ Պետերբուրգում ոստիկանը կրակել և սպանել է տղամարդուն, որն ատրճանակով վիրավորել է իր գործընկերոջը

11:45 26.04.2024

Սանկտ Պետերբուրգում ոստիկանը կրակել և սպանել է տղամարդուն, որն ատրճանակով վիրավորել է իր գործընկերոջը

Սանկտ Պետերբուրգում ոստիկանն իր ծառայողական զենքն օգտագործել է տղամարդու դեմ, որն իրեն շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու ժամանակ ատրճանակով ծանր վիրավորել է մեկ այլ ոստիկանի։ Հարձակվողը մահացել է ստացած վերքից, հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ քաղաքի և Լենինգրադի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Ինչպես պարզաբանել է ոստիկանությունը, ապրիլի 26-ին՝ ժամը 05:45-ի սահմաններում, շտապօգնության բրիգադը մեկնել է Անգլիսկի […] ...

Բլինքենը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը և Չինաստանը առաջընթաց կգրանցեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում

11:27 26.04.2024

Բլինքենը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը և Չինաստանը առաջընթաց կգրանցեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս է հայտնել, որ Վաշինգտոնն ու Պեկինը երկկողմ հարաբերությունների շրջանակներում կկարողանան առաջընթացի հասնել որոշ պայմանավորվածությունների շուրջ։ «Հուսով եմ, որ մենք կարող ենք որոշակի առաջընթաց գրանցել այն հարցերում, որոնց շուրջ մեր ղեկավարները որոշել են, որ մենք պետք է համագործակցենք, ինչպես նաև կհստակեցնենք մեր տարաձայնությունները, մեր մտադրությունները և մեր դիրքորոշումները շատ պարզ կդարձնենք […] ...

Խան Յունիսի զանգվածային գերեզմանում հայտնաբերված դիակների մոտ օրգանների հեռացման հետքեր են եղել. WAFA

11:16 26.04.2024

Խան Յունիսի զանգվածային գերեզմանում հայտնաբերված դիակների մոտ օրգանների հեռացման հետքեր են եղել. WAFA

Բժշկական և փրկարարական ծառայությունների աշխատակիցները, ովքեր մասնակցել են Գազայի հատվածի Խան-Յունիս քաղաքի «Նասեր» բժշկական համալիրի տարածքում հայտնաբերված զանգվածային հուղարկավորությունից խաղաղ բնակիչների դիերի դուրսբերմանը, հայտնել են. հայտնաբերել են մահացածների ներքին օրգանների հեռացման նշաններ. այս մասին տեղեկություն է հաղորդում պաղեստինյան WAFA գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝՝ ձեռքերը կապած, որովայնը փակած դիակներ են հայտնաբերվել, ինչը ներքին օրգանների գողության մասին կասկածներ […] ...

Բժիշկը բացատրել է, թե ինչպես գիրանալ՝ առանց ավելացնելու ճարպային զանգվածը

10:07 26.04.2024

Բժիշկը բացատրել է, թե ինչպես գիրանալ՝ առանց ավելացնելու ճարպային զանգվածը

Մարմնի զանգվածի 18,5-ից ցածր ինդեքսը խոսում է թերքաշ լինելու մասին: Այս մասին Газета.Ru-ին ասել է բարձրագույն կարգի բժիշկ, սննդաբան Եկատերինա Նեսվիտը։ «Մարմնի զանգվածի ինդեքսը կարելի է հաշվարկել՝ քաշը (կգ-ով) բաժանելով հասակի քառակուսու վրա (մետրերով): Նորմալ մարմնի զանգվածի ինդեքսի արժեքները գտնվում են 18,5-24,9 միջակայքում: Բայց մարմնի զանգվածի ինդեքսը ցույց չի տալիս մկանային և ճարպային զանգվածի հարաբերակցությունը, […] ...

Ֆինլանդիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ուժերի ներգրավմամբ զորավարժությունները

09:59 26.04.2024

Ֆինլանդիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ուժերի ներգրավմամբ զորավարժությունները

Ուրբաթ օրը Ֆինլանդիայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունների շարքը, որոնց մի մասը տեղի կունենա Ռուսաստանի սահմանին մոտ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին Ֆինլանդիայի ցամաքային զորքերը, զորավարժություններին ընդհանուր առմամբ կմասնակցի 20 հազար զինվորական։ «Նետ 24» անվան տակ ամենամոտ զորավարժությունները տեղի կունենան երկրի հարավ-արևմուտքում գտնվող Նիինիսալո պոլիգոնում ապրիլի 26-ից մայիսի 14-ը։ Դրանցում կներգրավվի շուրջ 2,6 հազար […] ...

BACK_TO_TOP