23:12 18.11.2020
Այս տեսանյութում ադրբեջանական զինվորականները նվաստացնում են տարեց մարդու, էթնիկ հայի, նրան բացառիկ ցինիզմով ենթարկում են բացահայտ անմարդկային վերաբերմունքի: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը և հավելել, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ ներկայում ամփոփում են՝ այս ապացույցի ամրագրման, անհրաժեշտ ձևակերպումների ու միջազգային մարմիններին ներկայացնելու համար։
«Դա անում են միայն այն բանի համար, որ մարդն էթնիկ հայ է. ատելությունն Ադրբեջանում այնքան համակարգված է ու պետական մակարդակով խրախուսվում է այնքան բարձր, որ այս զինվորականներին չի հետաքրքրում, որ մարդն անօգնական է, տարեց է և ունի մարդկային արժանապատվություն:
Հակառակը՝ նրանք մարդկանց արժանացնում են այսպիսի վերաբերմունքի, տեսագրում կամ լուսանկարում ու հետո դա լայնորեն տարածում սոցիալական ցանցերով՝ սեփական հասարակությունում գովեստի ու թվացյալ «հերոսության» արժանանալու համար:
Մեկ կարևոր փաստ. այս արարքը ոչ թե մի խումբ զինծառայողների առանձին հանցագործություն է, այլ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական լայնածավալ ու պետական բարձր մակարադակով խրախուսվող հանցավոր արարքների՝ խոշտանգումների ու վայրագությունների, դաժանությունների համակարգի անբաժան բաղադրիչ:
Սա հերթական ապացույցն է, որ հաստատում է ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների ու ցեղասպանության համակարգված ադրբեջանական քաղաքականությունն Արցախում:
Այսպիսի արարքները ոչ միայն կատեգորիկ արգելված են մարդկությանը հայտնի բոլոր միջազգային պահանջներով, այլ դրանք նույնիսկ մարդկային երևակայության մեջ չեն տեղավորվում:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ ներկայում ամփոփում ենք՝ այս ապացույցի ամրագրման, անհրաժեշտ ձևակերպումների ու միջազգային մարմիններին ներկայացնելու համար»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը:
22:50 02.05.2024
Կրիշտիանու Ռոնալդուի դուբլը «Ալ Նասրին» դուրս բերեց եզրափակիչ22:39 02.05.2024
Մագնիսական փոթորիկը Երկրի վրա ազդել է կանխատեսվածից ավելի վաղ22:19 02.05.2024
Արման Ծառուկյանը տուգանվել է երկրպագուին հարվածելու համար21:28 02.05.2024
Մերիլ Սթրիփը կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի»20:35 02.05.2024
Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանին» ծաղրող պաստառը20:30 02.05.2024
Իսրայելի վրա պետք է ճնշում գործադրել. Ֆիդանը` Բլինքենին19:55 02.05.2024
Չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին. Արթուր Դանիելյան19:50 02.05.2024
Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը. ԶԼՄ19:30 02.05.2024
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից19:12 02.05.2024
Խորհրդարանը քննարկել է ՄԻՊ տարեկան հաղորդումը և զեկույցը17:55 02.05.2024
Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 25-մայիսի 1-ը17:49 02.05.2024
ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա17:43 02.05.2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ17:21 02.05.2024
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Հայաստանում կալանքների պրակտիկան17:06 02.05.2024
Գերմանիան լրացուցիչ տեղ է ստացել Չեմպիոնների լիգայում17:00 02.05.2024
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը16:16 02.05.2024
Խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին14:44 02.05.2024
Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները14:35 02.05.2024
Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն13:54 02.05.2024
Իսպանիայում ձերբակալել են շքեղ առանձնատներ թալանած հանցավոր խմբի13:26 02.05.2024
Ապրիլին Գեղարքունիքի մարզում ծնվել է 103 երեխա13:18 02.05.2024
Մայիսի 3-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի13:07 02.05.2024
Ապրիլին Շիրակի մարզում ծնվել է 180 երեխա12:47 02.05.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին22:28 02.05.2024
Արցախի հայաթափումից հետո անընդունելի է, որ Հայաստանի ղեկավարը մասնակցի այդ հայաթափման քավորի երդման արարողությանը. Հովսեփ Խուրշուդյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքական վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին: Անդրադարձ է եղել Տավուշում տեղի ունեցող զարգացումներին: Հովսեփ Խուրշուդյանը համզոված է, որ Ռուսաստանն է այդ իրադարձությունների հեղինակը, հոգևորականների մասնակցությունը ևս ինքնաբուխ չէ, դարձյալ հրահրվում է Ռուսաստանից: Պե՞տք է Հայաստանը առաջին դեմքի մակարդակով մասնակցի ԵԱՏՄ առաջիկա հավաքին և Պուտինի երդմնակալությանը: Այս հարցին Հովսեփ Խուրշուդյանը […] ...
22:02 02.05.2024
Կարևորվել է ԱՄՆ հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանըՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում […] ...
21:57 02.05.2024
Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփակերտի բնակեցումը ադրբեջանցիներովԱդրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի զանգվածային բնակեցման ծրագիրը: Տեղեկությունն այդ մասին այսօր հաստատվել է պաշտոնապես: Ո՞ւմ են բնակեցնելու Ստեփանակերտում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի՝ փախստականների հարցերով պետական կոմիտեն այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ այս տարվա երկրորդ կեսից, այսինքն՝ հուլիսից սկսած, մեկնարկում է այդ ծրագիրը, և որ առաջին փուլով Ստեփանակերտում կբնակեցվեն […] ...
15:51 02.05.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա ՔվինինՄայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Քննարկվել են […] ...
14:30 02.05.2024
Կառավարությունը գումար է հատկացրել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրեր իրականացնելու համարԿառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացումն ապահովելու համար: Արդյունքում՝ լուծում կտրվի մարզային և համայնքային նշանակություն ունեցող հիմնախնդիրներին, ինչպես նաև կապահովվի ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. ընթացքում տրված մի շարք հանձնարարականների կատարումը: Ծրագրերն առնչվում են սպորտի, կրթության, մշակույթի և ճանապարհաշինության ոլորտներին, ինչպես նաև ուղղված են ենթակառուցվածքների բարելավմանը: Ըստ այդմ […] ...
14:02 02.05.2024
Ստեղծել ենք համակարգ, որը բիզնեսին աճելու մոտիվացիա չի տալիս․ Փաշինյանը շրջանառության հարկից հրաժարվելու անհրաժեշտություն է տեսնումԿառավարությունը հավանություն է տվել ՀՀ Հարկային օրենսգրքում և հարակից օրենքների փաթեթներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթին, որով նախատեսվում է շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ՝ շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում ձևավորվող հարկային բեռի տարբերության կրճատում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստում ներկայացնելով նախագծերը՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծերի փաթեթի ընդունման հիմքում դրված են կառավարության ծրագրով […] ...