Նիկոլ Փաշինյանն ասել է, թե որ դեպքում հրաժարական կտա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+28.09 oC

Նիկոլ Փաշինյանն ասել է, թե որ դեպքում հրաժարական կտա

13:11 14.12.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովրդին։

Անդրադառնալով նաև իր հրաժարականի մասին շրջանառվող լուրերին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․
«Անընդհատ լուրեր են շրջանառում իմ հրաժարականի մասին, մինչդեռ հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա: Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել՝ շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները և պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ: Ուզում եմ կրկին ընդգծել, որ այսօրվա թիվ 1 խնդիրը Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացումն է, և մենք հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով:

Եվ վերադառնալով ներքին իրադրությանը՝ կրկին ուզում եմ ընդգծել, որ կան որոշ պրոցեսներ և գործընթացներ, որոնց նպատակն ակնհայտորեն ժողովրդին, մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընդհանուր առմամբ պրոցեսներից դուրս թողնելն է և փակ սենյակներում, բարձրաշխարհիկ միջավայրերում խնդիրներ լուծելը: Իհարկե, սա անընդունելի է, և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ իշխանության և իրադրության տերը Հայաստանի Հանրապետությունում: Եվ ես ուզում եմ ասել, որ ինձ համարում եմ նաև այդ իրողության երաշխավորը, և ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իր կամքը Հայաստանի Հանրապետությունում ունի վճռական և անշրջելի նշանակություն: Եվ ժողովրդի կամքը արտահայտվելու հնարավորություն պետք է ստեղծվի, և ժողովրդի կամքը շրջանցելու բոլոր փորձերը, իհարկե, չեն կարող ունենալ որևէ հաջողություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում իրականացրած աշխատանքների ամփոփ վիճակագրությունը

18:45 26.04.2024

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում իրականացրած աշխատանքների ամփոփ վիճակագրությունը

2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1015 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ՆԳՆ ենթակա մարմինների՝ ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների, այլ աշխատակիցների նկատմամբ կիրառվել են 128 կարգապահական տույժեր, այդ թվում՝ – հայտարարվել է «Նախազգուշացում»` 2, – հայտարարվել է «Նկատողություն»` 62, […] ...

«Մեր նպատակն է լսելի դարձնել ուսուցչի ձայնը». Արաքսիա Սվաջյան

18:37 26.04.2024

«Մեր նպատակն է լսելի դարձնել ուսուցչի ձայնը». Արաքսիա Սվաջյան

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Կրթության դերը պետության ամրապնդման գործում» ուսուցչական համաժողովի համայնքային փուլը: Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 182 և 65 ավագ դպրոցներ: Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը մասնակցել է համաժողովի բացման արարողությանը: ԿԳՄՍ փոխնախարարը […] ...

Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը

18:30 26.04.2024

Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մասիսի թիվ 5 ավագ դպրոցում ներկա է եղել «Կրթության դերը պետության ամրապնդման գործում» ուսուցչական համաժողովի համայնքային փուլի մեկնարկին: Առաջին անգամ անցկացվող համաժողովն այսօր մեկնարկել է ՀՀ 46 մենթոր դպրոցներում՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ: Վերջինիս մասնակցել է ՀՀ բոլոր մարզերի 700 ուսուցիչ, որոնք ներկայացրել […] ...

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն

18:23 26.04.2024

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ ...

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ

18:19 26.04.2024

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ապրիլի 26-ին հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Հայ խորհրդարանականները, ողջունելով հյուրին, կարեւորել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները եւ Եվրոպական միության ներկայությունը տարածաշրջանում: Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը` հատկապես դժվարին ժամանակահատվածում Հայաստանին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Տիգրան […] ...

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը քննարկվել է հանձնաժողովում

18:12 26.04.2024

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը քննարկվել է հանձնաժողովում

Արդեն 4-րդ տարի շարունակ ես պետք է հաստատեմ, որ հանձնաժողովի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցները գործել են ազատ, անկախ՝ առանց պետական կառույցների միջամտության: Ինչո՞ւ ենք վստահ, որովհետեւ յուրաքանչյուր տարվա ավարտին բոլոր հեռարձակողներին, ցանցային օպերատորներին, լիցենզավորված եւ հեղինակազորված հեռուստառադիոընկերություններին գրավոր պաշտոնական հարցում ենք ուղարկում եւ հետաքրքրվում ենք՝ արդյոք պետության կողմից եղե՞լ է միջամտություն իրենց գործունեությանը. ասել է […] ...

BACK_TO_TOP