TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+13.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

Թորոսգյուղի վարչական տարածքում կառուցվում է անասնաբուժական և սննդամթերքի անվտանգության ապահովման լաբորատորիա

20:00 08.08.2022

Թորոսգյուղի վարչական տարածքում անասնաբուժական և սննդամթերքի անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող լաբորատորիա է կառուցվում։ Այն Գյումրի-Բավրա միջպետական նշանակության ճանապարհի վրա է, իսկ գյուղատնտեսական ծառայություններից օգտվելու են Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների համայնքները, ինչպես նաև Ջավախքի բնակիչները։ Նոր կառուցվող լաբորատորիան կկարգավորի գյուղերում անասնաբույժների պակասի խնդիրը, երբ մեկ անասնաբույժը ստիպված է սպասարկել մի քանի բնակավայրերի։ Աշոցքի տարածաշրջանի անասնաբույժ Նասլին […]

̰
Գյումրիի արհեստագործական և միջին մասնագիտական հաստատություններում մրցույթով ընդունելություն է սպասվում․ դիմորդների հայտագրումը մինչև օգոստոսի 15-ն է

17:55 06.08.2022

Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դիմորդների հայտագրում է, և դա տևելու է օգոստոսի 15-ը ներառյալ։ Փաստաթղթերի ընդունումը ինչպես բուհերում է, այստեղ էլ կատարվում է օնլայն տարբերակով։ Վերջին տարիների անփոփոխ վիճակագրությունը ոչ միայն այն մասին է, որ բուհ չընդունվածներն են գնում ուսումնարաններ կամ քոլեջներ, նաև նրանք, որոնք հիմնական դպրոցից հետո ցանկություն չունեն կրթություն ստանալ ավագ […]

̰
Գյումրիի շուկայամերձ տարածքները և փողոցներն ազատվում են բացօթյա առևտրի տաղավարներից

17:11 06.08.2022

Գյումրիի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի աշխատակիցները, ոստիկանների և պարեկային ծառայության հետ  շուկայամերձ տարածքում և հարակից փողոցներում  բացօթյա առևտուրը կասեցնելու գործընթաց է իրականացնում։ Օգոստոսի մեկից սկսվել էին «Արագած» փողոցում տեղադրված  տնտեսական ապրանքների, միրգ -բանջարեղենի տաղավարներն  ու առևտրային կետերը ապամոնտաժելու աշխատանքները։ Այսօր վաղ առավոտյան գործընթացը շարունակվել է կենտրոնական հրապարակին հարող  Շահումյանի արձանի հարակից տարածքում […]

̰
Ուժեղ կարկուտ Շիրակի մարզում․ տուժել են 15 գյուղերի ցանքատարածքները

20:25 05.08.2022

Այսօր ժամը 17:30-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում: Մոտ կես ժամ տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Արթիկի տարածաշրջանի 15 գյուղերի  ցանքատարածքներին: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը հայտնել է, որ ահազանգեր են ստացել Արթիկի ու Ախուրյանի համայնքապետարաններից, վարչական ղեկավարներից, որոնք տեղեկացրել են, որ բերքի հիմնական […]

̰
Հանրապետությունում մոտ 450.000 տրանսպորտային միջոցներից գազաբալոնների ճնշափորձարկում է անցել 60.000-ը․ լաբորատորիաներում մեքենաները հերթագրում են օնլայն տարբերակով

19:39 05.08.2022

Գազաբալոնների ստուգաչափման և ճնշափորձարկման պարտադիր պահանջը օգոստոսի մեկից ուժի մեջ է, բայց հազարավոր մեքենաներ դեռ չունեն համապատասխան վկայագրեր, որոնց առկայության դեպքում է թույլ տրվում գազալցակայաններում լիցքավորում կատարել։ ՀՀ ՏԿԵ նախարարության տվյալներով՝ գազաբալոններով շահագործվող մոտ 450 հազար տրանսպորտային միջոցներից ճնշափորձարկում անցել են 60 հազարը: Գործընթացը լիարժեք ավարտելու և մեքենաների կուտակումները նվազագույնի հասցնելու համար նախարարությունը սկսել է […]

̰
Շիրակի մարզում հացահատիկի բերքահավաքը շարունակվում է․ աշնանացան ցորենի միջինը՝ 25 ցենտներ բերք են ակնկալում

21:00 04.08.2022

Շիրակի մարզի Ախուրյանի, Անիի և Արթիկի տարածաշրջաններում հացահատիկի բերքահավաքը շարունակվում է։ Վերջին օրերի անձրևները մի փոքր խախտել են հացքաղի ժամկետները ցածրադիր գոտիներում։ Ամբողջ մարզում կատարվել է մոտ 32 հազար հա ցանք։ Նախորդ տարիների համեմատ ուժեղ կարկտահարություններ չեղան, տեղումներն էլ նորմայի սահմաններում էին և նախնական գնահատումներով բերքի միջին ցուցանիշի բավարար արդյունք է սպասվում։ Օրինաչափորեն, Շիրակի մարզում […]

̰
Գյումրիում հուղարկավորություններ են կատարվում անթույլատրելի տարածքներում՝ գերեզմանատների սահմաններից դուրս

19:48 03.08.2022

Գյումրիում գործող 3 գերեզմանատներում նոր հողհատկացումների համար վաղուց տեղ չկա, բայց անթույլատրելի տարածքներում հուղարկավորությունների արգելք չի գործում, որի հետևանքն է գերեզմանատների  նախատեսված սահմաններից դուրս կատարվող թաղումները։ Խնդիրը  նոր չէ, բայց կարգավորումների համար հստակ մեխանիզմներ ու լծակներ չկան։ Պատասխանատու կառույցները սա բացատրում են ռեսուրսների պակասով, ինչի արդյունքում գերեզմանատներում ամենօրյա վերահսկողություն իրականացնելն անհնար է։ Այս մասին «Երկխոսության […]

̰
Երկաթուղային վարպետների քաղաք Գյումրիի երկաթուղայինները պարգևատրվել են մասնագիտական տոնի առիթով

18:50 03.08.2022

Հայաստանի երկաթուղու հարուստ պատմությունը սկսվում է Գյումրիից։ Այն, որ քաղաքը եղել է կարևոր հանգույց, վկայում է կայարանամերձ  հրապարակ տեղափոխված 55 տոննա կշռող տանկ-շոգեքարշը, որն ավելի քան մեկ դար առաջ և առաջին անգամ դեպո է հասել  Թբիլիսի-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղով։ Պատմական շոգեքարշը  համարվում է թանգարանային նմուշ, այն կոսմետիկ վերանորոգումներից հետո դարձել է հիմնանորոգված հրապարակի կարևոր բաղադրիչներից մեկը։ Օգոստոսի […]

̰
Մեկ տարի անց Գյումրիի քաղաքային երթուղի են դուրս եկել նոր միկրոավտոբուսները․ 64 միկրոավտոբուսից առայժմ սպասարկում է 13-ը

19:08 02.08.2022

Սուբվենցիոն ծրագրով մեկ տարի առաջ ձեռք բերված նոր միկրոավտոբուսները վերջապես այսօրվանից դուրս են եկել երթուղի։ «Գազել» մակնիշի նոր միկրոավտոբուսներն այսօր առավոտյան իրենց պտույտն են սկսել «Մուշ2» թաղամասից։ Ուղևորների համար անակնկալն առայժմ վերաբերում է 25 համարի երթուղուց օգտվողներին։ Միկրոավտոբուսներին փակցված են այն թաղամասերի ու փողոցների անունները, որտեղով անցնելու է նոր տրանսպորտը։ Դիմապակիներին 25 համարի կողքին նաև […]

̰
Հորդառատ անձրևներից վնասներ են կրել Շիրակի մարզի Սարատակ գյուղի տնտեսությունները

18:08 02.08.2022

Նախօրեին տեղացած հորդառատ անձրևից առաջացած սելավը վնասներ է պատճառել  Սարատակ գյուղի մի քանի տներին ու տնամերձ հողամասերին։ Ջրի հոսքը վնասել է նոր քաղած ու դեռ չպահեստավորած հացահատիկի բերքը։ Գյուղի հիմնականում 5-րդ փողոցի տները միշտ հեղեղումների վտանգի տակ են, իսկ պատճառը վերջին տարիներին սելավատարներին շատ մոտ կատարված կառուցապատումներն են, ինչի հետևանքով ջրի հունը փոխվել է, և […]

̰
Կուտակել կրեդիտներ՝ ստանալ հավաստագիր․ «Գյումրի» ԲԿ-ի 470 բուժաշխատողներ մասնակցում են պարտադիր հավաստագրման գործընթացին 

20:00 01.08.2022

Հանրապետությունում բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթաց է իրականացվում։ Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտների արդյունքում, որոնք բուժաշխատողները կուտակել են 5 տարիների ընթացքում, բուժաշխատողին կտրվի հավաստագիր։ Իսկ այդ միավորները 5 տարվա ընթացքում հաշվարկվում են մասնագիտական վերապատրաստումների, սեմինարների մասնակցության արդյունքներով։ «Գյումրի» ԲԿ-ի 470 բուժաշխատողներ մասնակցում են պարտադիր հավաստագրման գործընթացին, նրանցից 190-ը բժիշկներն են, 280-ը՝ միջին բուժանձնակազմը։ Մելսիդա Գալոյանը  վիրաբուժական բաժանմունքի […]

̰
Համայնքային ծառայության 268 թափուր պաշտոններ համալրման են սպասում․ Շիրակի մարզի համայնքապետարաններում և մարզպետարանում մրցութային գործընթացը մեկնարկել է

19:57 30.07.2022

Անցած տարի դեկտեմբերին խոշորացված ու կրկնակի խոշորացվող համայնքներում ընտրություններից հետո ձևավորվեցին համայնքապետարանները, բայց համայնքապետարանների աշխատակազմի գրեթե ոչ հին կազմով: Կրճատումներն ու կադրային տեղաշարժներն, ըստ էության, անխուսափելի էին, երբ համայնքի ղեկավարն ընտրվելուց հետո ՏԻՄ-ի ղեկավարումը ձեռքն է վերցնում թիմ ասածով։ Վարչական աշխատանքը մոտ մեկ տարի է 4 համայնքներում ժամանակավոր պաշտոնակատարներով է: «Համայնքների միավորում է տեղի ունեցել․ […]

̰
Տուն-պատկերասրահ՝ Գյումրիի ծայրամասային թաղամասում․ նկարչուհի Անուշ Քիշմիշյանի ստեղծած արվեստի բացառիկ միջավայրը

18:43 30.07.2022

Գյումրիի ծայրամասային՝ Բուլվարային կոչվող  թաղամասի Հեքիաթ-տան բնակիչը Անուշ Քիշմիշյանն է, որն իր գեղանկարչական արվեստով տունը վերածել է պատկերասրահ հիշեցնող մի վայրի: Անուշը գյումրեցի Վաշինգտոն Քիշմիշյանի դուստրն է, որը 88-ի երկրաշարժից հետո Գյումրիի Բուլվարային թաղամասում կառուցած իր տունը վերածել էր 70 երեխայի համար մանկապարտեզի և նվիրել քաղաքին: Այն շատ կարճ ժամանակ գործեց որպես մանկապարտեզ։ Նկարչուհի-ռեստավրատոր Անուշը […]

̰
«Անի» թաղամասում ջրամատակարարման ցանցի նորացման ծրագիրն ավարտվում է․ փողոցների հիմնանորոգումը մնում է հաջորդ տարվա

18:23 30.07.2022

Ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի նորացման ծրագիրը «Անի» թաղամասում ջրաշինարարն ավարտում է, թեև ժամկետների խախտումներով։ Ոչ միայն «Անի» թաղամասի, նաև Շիրակացի փողոցում իրականացվող աշխատանքները գերմանական KFW բանկի ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի նորացման ծրագրի երրորդ փուլն են կազմում։ Այս ծրագրի ավարտն «Անի» թաղամասում, ամեն դեպքում, փողոցների հիմնանորոգման լայնածավալ աշխատանքների մեկնարկ չի երաշխավորում։ Խոսքը ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրի մասին […]

̰
Շիրակի մարզում անտառածածկ տարածքները կազմում են ընդամենը 1,5%․ բնապահպաններն անդրադարձել են սակավ անտառաշերտի պահպանության խնդիրներին

17:14 30.07.2022

Շիրակի մարզում անտառապատ տարածքների սակավությունը, ջրային ռեսուրսների ոչ նպատակային կառավարումը, օդի աղտոտվածությունը, կանաչ գոտիների պակասն ու ոչ լիարժեք պահպանությունը հանգեցրել են բնապահպանական լուրջ խնդիրների:  Դրանք նվազեցնելու ուղղությամբ ինչ ծավալի աշխատանքներ են տարվում կամ ինչքանով են քայլերն արդյունավետ։ Ոլորտի պատասխանատուները այս խնդիրներին են անդրադարձել Գյումրիի «Երկխոսության Մեդիա Կենտրոն»-ում անցկացված քննարկմանը։ Ըստ ներկայացված տվյալների անտառապատ է մարզի […]

̰
Գյումրիի կենտրոնական հրապարակը կկանաչապատվի դիզայներական նոր  նախագծով

20:49 28.07.2022

Գյումրիի կենտրոնական հրապարակի կանաչապատման նոր նախագիծը պատրաստ է, ներկայացվել է քաղաքապետարան։ Այն քաղաքի 4 հատվածներում նախատեսվող կանաչապատման պիլոտային ծրագրերից մեկն է, որն ունենալու է դիզայներական նոր լուծումներով կանաչ միջավայր, որը համապատասխանելու է քաղաքի զբոսաշրջային գրավչությանը։ Փորձնական ծրագիրը մի քանի բաղադրիչով է, այն նաև ներառում է կաթիլային ոռոգման ցանցի անցկացում կենտրոնական հրապարակի կանաչ տարածքների պահպանության համար։ […]

̰
Դպրոցականները սովորում են թղթից թուղթ ստանալու տեխնոլոգիան․ ամառային էկոճամբար Գյումրիի երիտասարդական պալատում

19:05 28.07.2022

Գյումրիի երիտասարդական պալատում պայմանական էկոմիջավայր են ստացել, որպեսզի ճամբարականներն առավել լավ պատկերացնեն բնապահպանական խնդիրներն ու բնության կարևորությունն իրենց կենսակերպում։ Բնական ծառերի փոխարեն թղթե ծառեր են, ճամբարի մասնակիցներն էլ անվանական՝ իրենց աճեցրած ծաղիկներն են բերել։ Սա ամառային ճամբարի կարևոր բնութագրիչներից է։ 6-րդ ամառային ճամբարը երիտասարդականում էկոլոգիական է։ «Այս տարի երիտասարդները միանգամից առաջարկեցին, որ ճամբարը կրթական իր […]

̰
Փոփոխությունների առաջարկ Գյումրիի պատմական միջուկի փողոցների վերակառուցման նախագծում․ նախատեսվում է բնակելի հատվածների մասնակի վերանորոգում

18:38 27.07.2022

  Գյումրիի պատմական միջուկի փողոցների վերակառուցման նախագծում փոփոխություններ են առաջարկվում։ Խոսքը Համաշխարհային բանկի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում»  ենթածրագրին է վերաբերում, որում ընդգրկված են Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների, Աճեմյան, Հանեսօղլյան և Ջիվանի փողոցները, ինչպես նաև Հաղթանակի պողոտան։ Նախագծում նախատեսվում […]

̰
Մասնագետները նշել են սուրճի դրական ազդեցությունը նիհարելու համար

20:00 26.07.2022

Թերապևտ, դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Եկատերինա Կրիվցովան հարցազրույցում բացատրել է սուրճի առավելությունները նիհարելու համար։ Նրա խոսքերով՝ այս ըմպելիքի օգնությամբ կարող եք նիհարել, եթե դա անհրաժեշտ է կարճ ժամանակում անել։ Նա բացատրել է, որ կոֆեինն ի վիճակի է բարձրացնել դոֆամինային ընկալիչների և ադրենալինի ակտիվությունը, այսինքն՝ այն ունի հուզիչ և տոնիկ ազդեցություն։ Մասնագետը նշել է, որ դոֆամինային […]

̰
«Մենակատարների շքերթ»․ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգը Բրյուսելի եվրոպական դպրոցի սիմֆոնիկի պատանի երաժիշտների հետ

19:54 25.07.2022

Բրյուսելի եվրոպական դպրոցի սիմֆոնիկ նվագախմբի պատանի երաժիշտները նորից Գյումրիի հյուրն են, Հայաստան են այցելել իրենց դիրիժորի՝ ծնունդով գյումրեցի Արման Սիմոնյանի հետ, որը մշտապես ու սիրով եվրոպական հարթակում հանրայնացնում է Հայաստանյան մշակույթը։ Բրյուսելի եվրոպական դպրոցի սաները Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես են եկել համատեղ համերգով։ Բրյուսելի  եվրոպական  դպրոցի պատանի երաժիշտների ծնողները հանդիսանում են Եվրոպական խորհրդարանի […]

̰
Գազաբալոնների ճնշափորձարկում չանցած մեքենաների լիցքավորումը օգոստոսի 1-ից կարգելվի․ վարորդներին պարեկային ծառայությունը դրա համար չի տուգանի

18:08 25.07.2022

Օգոստոսի 1-ից գազաբալոնային համակարգերով շահագործվող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, առանց գազաբալոնների վկայագրման գազալցակայաններում լիցքավորելու թույլտվություն չեն ունենա։ Օրենքն ուժի մեջ է փետրվարից, բայց գազաբալոնների ստուգաչափման և վկայագրման, ինչպես նաև գազաբալոնային համակարգեր տեղադրող կազմակերպությունների լիցենզավորման համար տրվել էր վեց ամիս ժամկետ, նախատեսելով, որ մոտ 450 հազար ավտոմեքենաները կհասցնեն գործընթացն ավարտել, բայց Հայաստանում գործող  լիցենզավորված 23 կազմակերպություններում […]

̰
450 մետրից 100 մետրը՝ ծրագրից դուրս․ Գյումրիի Մեքենավարների փողոցը 2022-ի սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ չի հիմնանորոգվի

19:17 23.07.2022

2022-ի սուբվենցիոն ծրագրով Գյումրիի տասնյակ փողոցներում շինարարական աշխատանքներ են։ Դրանք հիմնականում երկրորդական փողոցներում են ու ամեն մեկում նախատեսված հիմնանորոգումները փոքր ծավալի են, ավելի ճիշտ՝ ոչ ամբողջական։ Երկաթգծի բանավանի Մեքենավարների փողոցը, որն ունի ընդամենը 450 մետր երկարություն, լրիվությամբ չի ասֆալտապատվի։ Նախագծից դուրս է մնացել 100 մետր երկարության հատվածը։ Սա տարածքի բնակիչները համարում են անհասկանալի մոտեցում, իսկ […]

̰
Հայտնի է Գյումրիի երեք պետական բուհեր ընդունված դիմորդների թվակազմը

17:48 23.07.2022

Դիմորդների հայտադիմումների նախնական պատկերից արդեն Գյումրիի երեք պետական բուհերի պատասխանատուները որոշակի կանխատեսումներ ունեին, թե նոր ուսումնական տարում մոտավոր ուսանողության ինչ թվակազմ են ունենալու։ Շիրակի պետական համալսարան այս տարի հայտ էին ներկայացրել 281 դիմորդ, ընդունվել է 193-ը: Նախորդ տարվա համեմատ Շիրակի մայր բուհում գրեթե կիսով չափ առաջին կուրսեցիների թիվ է պակասել։ Անցած տարի ունեցել են 330 […]

̰
Հաճախակի գրանցվող երկրաշարժերն ու Շիրակի մարզի վթարային շենքերը․ մասնագետները ներկայացրել են իրենց դիտարկումները

17:11 23.07.2022

Վերջին ամիսներին Հայաստանում սեյսմիկ ակտիվությունը պայմանավորված է Ջավախքի օջախային գոտիով, որտեղ հաճախակի են գրանցվում երկրաշարժեր, որոնց հետցնցումները ևս ոչ փոքր ուժգնության են։ Սեյսմաբանները նշում են, որ Ջավախքի օջախային գոտու բնութագիրն անհանգստացնող չէ։ «Ջավախքի սեյսմակտիվ գոտին յուրահատուկ տարածք է ոչ միայն Կովկասում, այլ ընդհանրապես, որտեղ շատ մեծ են թույլ երկրաշարժերի հաճախականությունը և, բարեբախտաբար, դրանք չեն ավարտվում […]

̰
Սննդաբանը պարզել է, թե որն է ծերացումը դանդաղեցնող լավագույն մթերքը

20:41 22.07.2022

Հապալասը ծերացումը դանդաղեցնելու լավագույն մթերքն է, կարծում է դիետոլոգ Լիզա Յանգը։ «Հապալասը հարուստ է A և C վիտամիններով և հակաօքսիդանտներով, որոնք օգնում են կանխել բորբոքումները և պաշտպանել մարմինը օքսիդացումից, որը հանգեցնում է ծերացման և հիվանդությունների»,- ասել է դիետոլոգը։ Նա հատապտուղն անվանել է աստվածային պարգև նրանց համար, ովքեր ցանկանում են դանդաղեցնել մարմնի և ուղեղի ծերացումը: Սննդաբանը […]

̰
Վաղ առավոտյան ու երթևեկության պիկ ժամերին գծանշումներ են իրականացվում Գյումրիի փողոցներում

21:00 21.07.2022

Գյումրիի կենտրոնական փողոցները, անկախ երթևեկության ինտենսիվությունից ու օրվա ժամից, պարբերաբար փակվում են և վարորդներին առաջարկվում է այլընտրանքային՝ շրջանցիկ ճանապարհներով երթևեկել։ Գյումրիի կոմունալ ծառայությունն իրականացնում է փողոցների գծանշման ամենամյա աշխատանքներ։ Փողոցների գծանշման աշխատանքներն այժմ Գյումրիի կենտրոնական հատվածներում են, որոնցում բավական ակտիվ երթևեկություն կա։ Ներկել-գծել սկսում են շատ վաղ՝ լուսադեմին։ Վարորդներին այլ ելք չի մնում, քան կենտրոնական […]

̰
Ցողամարգ գյուղում ոռոգման նոր համակարգ է կառուցվում․ համայնքի 550 հեկտար վարելահողերն անջրդի են 

19:53 20.07.2022

Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղում ոռոգման նոր համակարգ է կառուցվում։ Համայնքը ոռոգման ցանց չի ունեցել, տնամերձներն ու հողատարածքները ջրվել են ինքնահոս եղանակով՝ բնական աղբյուրների հաշվին։ «Հայկական Կարիտաս»-ի ոռոգման ցանցի վերակառուցման ծրագրով և համայնքի 10 տոկոս ֆինանսավորմամբ մոտ 2800 մետր երկարության նոր խողովաշար է կառուցվում, որը հնարավորություն կտա առանձին տնտեսությունների փականով կարգավորել ոռոգման ջրի հոսքը։ Ցողամարգի ընդհանուր […]

̰
Շոգ եղանակները նպաստում են աղիքային վիրուսների ակտիվացմանը․ Գյումրիի մանկական և ինֆեկցիոն հիվանդանոցներում հոսպիտալացումների թիվն ավելացել է

18:40 19.07.2022

Գյումրիի բժշկական հաստատություններում երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների թվի աճ։ Մեծահասակների և երեխաների շրջանում հոսպիտալացումներն են ավելացել։ Մասնագետները սա համարում են ամառային սեզոնին բնորոշ ակտիվացում, պատճառը շոգերն են և սննդի օգտագործման կամ պահպանման ոչ ճիշտ պայմանները։ Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում հուլիս ամսվա այս 15 օրերին հոսպիտալացումերի թիվը կտրուկ ավելացել է։ […]

̰
Մշակութային ոլորտի օրակարգային հարցերը՝ քննարկման թեմա ԿԳՄՍ նախարարի տեղակալի հետ․ Արայիկ Խզմալյանը հանդիպել է Շիրակի մարզի մշակույթի և արվեստի կենտրոնների ներկայացուցիչների հետ

18:11 18.07.2022

Մշակույթի ոլորտում ունենք խնդիրների մի մեծ կծիկ և աստիճանաբար պետք է փորձենք  քանդելով հարթենք բոլոր խնդիրները։ Շիրակի մարզի մշակույթի ու արվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման սկզբում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ապա անդրադարձել է կառույցների հետ համագործակցությանը, որի արդյունքում են ի հայտ գալիս եղած խնդիրները։ Գյումրիում գործող պետական համույթների հետ աշխատանքը գնահատում է […]

̰
Հիտլերի ձեռքի ժամացույցն աճուրդում վաճառվել է 4 միլիոն դոլարով 

23:26 17.07.2022

Նացիստական ​​Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին պատկանող ձեռքի ժամացույցը ԱՄՆ-ում աճուրդում վաճառվել է միլիոնավոր դոլարներով։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։ Հոդվածում ասվում է, որ աքսեսուարը պատրաստվել է շվեյցարական Le Coultre շքեղ ժամացույցների արտադրողի կողմից: Արտադրանքի ոսկե տուփը զարդարված է Երրորդ Ռայխի խորհրդանիշներով՝ փորագրված քաղաքական գործչի սկզբնատառերով և նրա համար երեք նշանակալից տարեթվերով՝ ծննդյան, Գերմանիայի կանցլեր […]

̰
BACK_TO_TOP