TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+11.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

Ձկների մաթեմատիկական ունակությունները կօգնեն գտնել մարդկանց կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների բուժման բանալին

22:05 17.07.2022

Ձկան գեները գիտնականներին կօգնեն հասկանալ, թե ինչպես է ուղեղը կատարում մաթեմատիկական գործողություններ, այս մասին Տրենտոյի համալսարանի հետազոտողների միջազգային թիմի աշխատանքը հրապարակվել է Frontiers in Neuroanatomy ամսագրում:   Գիտնականները վերլուծել են ձկների  վերաբերյալ 200 գիտական ​​հոդվածներ և եզրակացրել, որ այս կենդանիներն ընկալում և մշակում են քանակական հասկացություններ՝ օգտագործելով իրենց ուղեղի տարածքները։  Գիտնականները նշում են, որ ձկների […]

̰
Դիետոլոգը նշել է այն բանջարեղենը, որն օգնում է թողնել ծխելը

20:46 17.07.2022

Դիետոլոգ Գինսբուրգը ծխելը թողնելու համար խորհուրդ է տվել սմբուկ ուտել Սմբուկը մեծ քանակության վիտամինների և սննդարար նյութերի աղբյուր է, դրանց կանոնավոր օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Բանջարեղենն ունակ է ամրացնել անոթների պատերը և պաշտպանել աթերոսկլերոզից, մինչդեռ այն ավելի քիչ կալորիական է, քան լոլիկը կամ կաղամբը։ Սմբուկը պարունակում է նաև նիկոտինային միացություններ։ «Սմբուկը կարող […]

̰
Աշխարհում 1,34 միլիարդ մարդ օգտագործում է վտանգավոր քանակությամբ ալկոհոլ

19:38 17.07.2022

Բժիշկների միջազգային հանրույթը պարզել է, որ ամբողջ աշխարհում 1,34 միլիարդ մարդ պարբերաբար ալկոհոլ է խմում վտանգավոր չափաբաժիններով։ Նրանց մեծ մասը 15-39 տարեկան երիտասարդներ են, գրում են հետազոտողները Lancet-ում հրապարակված հոդվածում։ Այս եզրակացությանն են հանգել գիտնականները, ովքեր ուսումնասիրել են Global Burden of Disease  նախագծի շրջանակներում հավաքագրված տվյալները՝ պարզելու, թե քանի մարդ է չափավոր և մեծ քանակությամբ […]

̰
Լողավազանները կարող են նպաստել հեպատիտ A-ով կամ պապիլոմավիրուսով վարակմանը

15:38 17.07.2022

Լողավազանում կարող եք վարակվել հեպատիտ A-ով կամ պապիլոմավիրուսով, այս մասին ասել է իմունոլոգ-ալերգոլոգ Վլադիմիր Բիլիբոկը։ News.ru-ին տված հարցազրույցում նա նշել է ջրի միջոցով փոխանցվող այլ վտանգավոր վիրուսային հիվանդությունների մասին ևս: Բժիշկը բացատրել է, որ լողավազանում լողալն ավելի վտանգավոր է, քան կարող է թվալ։ Նույնիսկ քլորացված ջրի մեջ տարբեր տեսակի վարակները կարող են երկար պահպանվել, որոնք […]

̰
 «Գյումրի՝ վարպետաց քաղաք». Վարդանանց հրապարակում անցկացվել է արհեստների փառատոն

18:28 16.07.2022

Գյումրիում անցկացվել է « Գյումրի՝ վարպետաց քաղաք» փառատոնը։ Գյումրեցի վարպետներից բացի, մասնակցել են Հայաստանի մարզերի ու ԱՊՀ երկրների ստեղծագործողները։ Մշակութային ծրագիրը ԿԳՄՍ նախարարության, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և Գյումրիի քաղաքապետարանի հագործակցությամբ էր։ Փառատոնին ներկայացել էին երիտասարդ ու տարեց ստեղծագործողները, որոնք  հայկական ավանդական մշակույթն ու արհեստները պահպանում են՝ նոր ու ժամանակակից ոճերի համադրությամբ։ Գյումրին […]

̰
Հովիտ գյուղի 300 հեկտար անջրդի հողերը կդառնան ոռոգելի․ սուբվենցիոն ծրագրով ոռոգման ցանց կկառուցվի

17:25 16.07.2022

Հուլիսյան շոգեր են և ջրի պահանջարկն է մեծանում։ Ու ոռոգման այս թեժ սեզոնին գյուղացիական տնտեսությունները դարձյալ բողոքում են։ Մարզի ջրամբարներում կուտակված ջրի ծավալն անցած տարվա համեմատ քիչ չէ, բայց տասնյակ համայնքների հողերին չի հասնում։ Պատճառներից մեկն էլ ոռոգման ցանցերի բացակայությունն է։ Ախուրյանի տարածաշրջանի Հովիտ գյուղը 30 տարուց ավելի է ոռոգման ջուր չունի, բայց հողերը Կառնուտի […]

̰
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին աշխատանքային իրավունքների խախտման մասին ահազանգերն ու հարուցված վարույթների թիվն ավելացել է

17:11 16.07.2022

Ինչպիսին են Հայաստանում աշխատանքային իրավահարաբերությունները, արդյո՞ք պահպանվում են աշխատող-գործատու պայմանագրային պարտավորությունները և  աշխատողների  իրավունքները։ Այս հարցերի շուրջ քննարկում է անցկացվել Գյումրիի Ասպարեզ ակումբում, ներկայացվել են «ԵՄ-ն հանուն աշխատանքի իրավունքի և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում անցկացված ուսումնասիրության  արդյունքները։ «Ամենաշատ ու հաճախակի հանդիպող դեպքերը վերաբերում են փորձաշրջաններին։ Ասեմ, որ հատկապես սպասարկման ոլորտում փորձաշրջանը, որպես այդպիսին, ո՛չ գրանցվում […]

̰
Համագործակցության հուշագիր է ստորագրվել Թումո-Գյումրիի և Երկլեզու դրամատիկական արվեստանոցի միջև

21:00 15.07.2022

Երկլեզու դրամատիկական արվեստանոցի հիմնադիր, նախագծի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի նախաձեռնությամբ Գյումրիի Թումո կենտրոնում այս տարվա հոկտեմբերին կանցկացվեն աշխատարաններ հայ երիտասարդ արվեստագետների համար, որոնք հնարավորություն կունենան դերասանական արվեստին ծանոթանալ երկլեզու տարբերակով։ Երկլեզու դրամատիկական արվեստանոց նախագիծն արդեն երկրորդ տարին է հնարավորություն է ընձեռում  կատարելագործվել դերասանական արվեստում, բացի դրանից սովորել և ուսումնասիրել նաև ֆրանսերեն լեզուն։  «Երբ […]

̰
2022-ի սուբվենցիոն ծրագրով Գյումրիում կհիմնանորոգվի 22 փողոց․ ՎԶԵԲ ծրագրով Անի թաղամասում աշխատանքները կսկսվեն 2023-ին

19:39 15.07.2022

2022-ի սուբվենցիոն ծրագրով Գյումրիում հիմնանորոգման է ենթակա 22 փողոց, որի ընդհանուր երկարությունը 8 կմ է։ Այն ծավալային առումով, համեմատ փողոցների քանակի, մեծ չէ, նորոգումների ամբողջական մակերեսը հաշվարկվել է 100 հազար քմ։ 22 փողոցից առայժմ աշխատանքները սկսված են Ղարիբջանյան, Մյասնիկյան, Մեքենավարների և Կիրովականյան փողոցներում, չնայած որ բոլոր շինմրցույթներն ավարտված են, ընկերությունները հայտնի են: Մեկնարկից սկսած հաստատվում […]

̰
Գյումրիի «Պատվո Բլուր» հուշահամալիրում բացվել է Տվերի «Դրագունյան գնդի» հերոսների անունները հավերժացնող հուշատախտակ

18:37 14.07.2022

Գյումրիի «Պատվո Բլուր» հուշահամալիրում  այսօր բացվել է 1855 թվականին Կարսի գրավման ժամանակ զոհված Տվերի «Դրագունյան գնդի» հերոսների անունները հավերժացնող հուշատախտակ։ Նրանք հուղարկավորված են եղել «Պատվո Բլուրի» տարածքում, բայց նրանց մասին տեղեկությունները պահպանված չեն եղել։ «Պատվո Բլուրը» Գյումրիի տարածքում հիմնվել է 19-րդ դարում։ Ռուսական կայազորի հրամանատարը քաղաքի այս հատվածը ընտրել էր որպես  զինվորական գերեզմանատուն։ Այստեղ հուղարկավորվում էին […]

̰
Գյումրիի սելեկցիոն կայանի տեղական նմուշի եգիպտացորենը փորձարկվում է Արցախի ցանքատարածքներում

20:00 13.07.2022

Արցախում մեկ հեկտար ցանքատարածքում փորձարկվել է Գյումրիի սելեկցիոն կայանի ստեղծած «Արարատ» սորտանմուշի տեղական եգիպտացորենը։ Արցախում է եղել «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ պատվիրակությունը: Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանի ուղեկցությամբ  այցելել են Մարտունու շրջանի Բերդաշեն համայնք, տեղում գնահատել են փորձարկվող եգիպտացորենի ցանքերի վիճակը։ «Արցախում, ընդհանուր առմամբ մեկ հեկտար ցանքատարածքում, փորձարկում ենք Գյումրիի սելեկցիոն կայանի գիտական  […]

̰
Արթիկի թիվ 2 դպրոցի հին և վթարային մասնաշենքերի տեղում նոր դպրոց է կառուցվում

18:43 13.07.2022

Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին մասնաշենքերի տարածքում նոր դպրոց է կառուցվում։ Աշխատանքները տարեսկզբին են սկսվել։ Այն իրականացվում է կառավարության և տարածքային զարգացման հիմնադրամի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով։ Մինչ այդ ապամոնտաժվել են դպրոցի 4-րդ աստիճանի վթարայնության մասնաշենքերը։ Դրանք զգալիորեն վնասվել էին նաև 2016 թվականին Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղից։ Դպրոցի նախկին 2 մասնաշենքերը տարբեր ժամանակների […]

̰
Հանրապետությունում մեկնարկել է ուսուցիչների պարտադիր ատեստավորման գործընթացը․ այս տարի կվերապատրաստվի 14 000 ուսուցիչ

19:52 12.07.2022

Հանրապետությունում մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների հերթական կամ պարտադիր ատեստավորման գործընթացը։ Ամառային արձակուրդների  ընթացքում տարբեր առարկաներ դասավանդող մանկավարժները  կվերապատրաստվեն, որից հետո կհանձնեն գիտելիքների ստուգման թեստային քննություններ, ըստ այդմ՝ կորոշվի մասնագետի պատրաստվածությունն առարկայի դասավանդման գործում։ Պարտադիր ատեստավորման համար ավելի քան 14 000 ուսուցիչներ վերապատրաստում են անցնելու, որոնք անցկացնում են ԿԳՄՍ նախարարությունից երաշխավորված կազմակերպությունները, իսկ ընտրությունը թողնված […]

̰
Ախուրյանի տարածաշրջանի Գետք գյուղի մոտ 220 հեկտար ցանքատարածքներում բերքը վնասվել է

17:13 09.07.2022

Ախուրյանի տարածաշրջանի Գետք գյուղի մոտ 220 հեկտար ցանքատարածքներում բերքը վնասվել է: Տուժել են հացահատիկի, գարու և վարսակի ցանքերը: Չորային եղանակների պատճառով անջրդի հողատարածքներում հացահատիկային մշակաբույսերի աճը դանդաղել է, հատիկը չի հասունացել։ Հացքաղ կատարել գյուղացիական տնտեսությունները կանխատեսում են, որ հնարավոր չի լինի։ Կոմբայն այդ դաշտերում աշխատեցնելը դառնում է անհնար։ Գյուղացիական տնտեսությունները մեկ կգ-ը 220 դրամով սերմացու […]

̰
Սուբվենցիոն ծրագրով կվերանորոգվի Գյումրիի տիկնիկային թատրոնի շենքը

21:00 08.07.2022

Կվերանորոգվի Գյումրիի Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքը: Գյումրիից կառավարություն ներկայացված սուբվենցիոն հայտերում առաջին անգամ ընդգրկվել է մշակութային ուղղվածությամբ երկու ծրագիր։ Տիկնիկային թատրոնը Աբովյան ճեմափողոցում գտնվող երկհարկանի շինություն տեղափոխվել է 1984 թվականին: 40 տարում շենքը չի հիմնանորոգվել, կառույցի որոշ հատվածներ վտանգավոր են և չեն օգտագործվում ըստ նշանակության: Երկրորդ հարկի դահլիճն ավելի քան 10 տարի ըստ […]

̰
Գյումրի-Արմավիր ճանապարհի Լուսաղբյուր գյուղի հատվածում 2 կամուրջներին փլուզումներ են

19:38 08.07.2022

Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի վրա  70-ականներին կառուցված կամուրջներից մեկը վաղուց երթևեկության համար համարվում է վտանգավոր և արգելված, թեև արգելանքը վարորդները հաճախ շրջանցում են։ Գյումրի-Արմավիր ճանապարհի 14,5 և մոտ 15 կմ երկարության հատվածներն այս տարվա կապիտալ հիմնանորոգման ծրագրում են, բայց փլուզվող կամուրջների ամբողջական նորոգում նախատեսված չէ: Կամրջի մի հատվածը մոտ 10 օր առաջ է փլուզվել՝ մի […]

̰
Շիրակի մարզում առաջին անգամ գործարկվել է բժշկական շարժական կայան 

18:39 06.07.2022

Շիրակի մարզում առաջին անգամ գործարկվել է բժշկական շարժական կայան։ Այն Ֆրանսիական EliseCare բարեգործական ընկերության նվերն է մարզին։ Այն մարզի բնակչության առողջության առաջնային պահպանման ուղղված ծրագրերից մեկն է։ Ֆրանսիական ընկերությունն արդեն 10 տարուց ավելի է՝ անհետաձգելի բժշկական և հոգեբանական օգնություն է տրամադրում հակամարտության գոտիներում ապրող բնակչությանը։ Կազմակերպությունը ծրագրեր է իրականացրել աշխարհի մի շարք հետպատերազմական երկրներում, այդ […]

̰
3000-ից ավելի մասնակից և 60 ՏՏ ընկերություն․ Գյումրիում մեկնարկել է Tech Week Gyumri-2022 միջոցառումը

17:54 02.07.2022

Տեխնոլոգիական ընկերությունների ջանքերը մեկ տարի առաջ համախմբվել էին Արցախում։ Tech Week 2021-ը  պատերազմից հետո Ստեփանակերտում անցկացված ամենամասշտաբային միջոցառումներից էր։ «Ե՛կ Արցախ» խորագրի շուրջ էին հավաքվել IT ոլորտի տասնյակ ներկայացուցիչներ ու հազարավոր մասնակիցներ։ Tech Week 2022-ը տեխնոլոգիական փառատոնի է վերածվել Գյումրիում, դառնալով ավելի մասշտաբային։ Tech Week Gyumri 2022-ը մեկ հարկի տակ է համախմբել հաջողությունների հասած համաշխարհային […]

̰
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի մարզումները Գյումրիում․ ըմբիշները պատրաստվում են Աշխարհի առաջնությանը 

21:00 01.07.2022

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը ուսումնամարզական հավաքներն անցկացնում է Գյումրիում: Մարզումների համար տրամադրվել են տարբեր  մարզադպրոցների դահլիճները։ Օլիմպիական, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրները բացօթյա մարզումներն անցկացնում են «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարակից տարածքում,  ուժատակտիկական վարժություններից հետո մարզիչների առաջադրանքով անցնում են պայմանական մրցակցի հետ հնարքների կատարման և  ճիշտ պաշտպանվելու տեխնիկայի կատարելագործման։ «Ընդհանուր պարապմունքներն անցնում են […]

̰
Անկանխիկ եղանակով կենսաթոշակի վճարումներից Շիրակի մարզում օգտվում է թոշակառուների մոտ 60%-ը

19:43 01.07.2022

Վերջին 1 ամսում Միասնական սոցիալական ծառայությունների Գյումրիի տարածքային կենտրոնում փաստաթղթային ձևակերպումների ակտիվ գործընթացներ են։ Դիմում են այն քաղաքացիները, որոնք կենսաթոշակների կամ նպաստների գումարների ստացման կանխիկ եղանակից անցում են կատարում անկանխիկի։ Ուժի մեջ մտած փոփոխությունը թոշակառուների, նպաստառուների և ընդհանուր՝ «Փարոս» համակարգում ընդգրկված անձանց համար առայժմ կամավոր է։ Այսօրվանից կիրառության դրված փոփոխություններով վճարային քարտով խանութներից կամ ծառայություններ […]

̰
Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրով կվերակառուցվի Շիրակի մարզի Սալվինազի ջրանցքը․ կկառուցվի ստորգետնյա շրջանցիկ խողովակաշար

20:50 30.06.2022

«Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնել ու վերակառուցել Սալվինազի ջրանցքի մեկ ու կես կմ հատվածը, որն անցնում է Գյումրիի Կոմիտաս փողոցի սեփական տներով բնակեցված թաղամասի և հարակից  գործարանի  տարածքով։ «Նախատեսվում է  կառուցել շրջանցիկ ջրատար։ Ծրագրի բուն նպատակն է ներկայիս գործող Սալվինազի ջրանցքը, որն անցնում է  Գյումրիի Կոմիտաս թողամասի ամբողջությամբ խիտ բնակեցված տարածքներով, էդ […]

̰
36 հայտից հաստատվել է 30-ը․ հայտնի են Շիրակի մարզի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի հաստատված փաթեթները

19:21 30.06.2022

2022 թվականին Շիրակի մարզի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 36 սուբվենցիոն փաթեթից կառավարությունը հաստատել է 30-ը։ Առաջին փուլով մարզում իրականացվելու են 7,7 մլրդ դրամի աշխատանքներ՝ մեծ մասամբ ճանապարհաշինություն, մանկապարտեզների վերանորոգում, համայնքային կենտրոնների կառուցում, նոր ջրագծերի անցկացում բաղադրիչներով: Այժմ հաստատված հայտերը գտնվում են մրցութային գործընթացներում, շինընկերությունների ընտրությունից հետո հուլիսի առաջին տասնօրյակում նախատեսվում են ծրագրերի մեկնարկները։ […]

̰
Գյումրիում անցկացվում է հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 19-րդ մարզական փառատոնը

18:48 29.06.2022

ՀՀ ազգային պարալիմպիկ կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվող ամենամյա մրցաշարի անցկացման վայր, կոմիտեի որոշմամբ, այս տարի ընտրվել է Գյումրին, չնայած որ քաղաքի մարզադահլիճներն ու մարզասրահները լիովին հարմարեցված չեն և դժվարամատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Եռօրյա փառատոնի ընթացքում 100-ից ավելի մարզիկներ Գյումրիում կմրցեն 7 մարզաձևերում։ Ամենամյա մարզական այս միջոցառումը բոլոր մասնակիցների համար սոցիալ-վերականգնողական նշանակություն ունի։ Մասնակիցներին իրենց […]

̰
«Հանուն հավերժության»․ մենագրություններ 44-օրյա պատերազմում զոհված  շիրակցի տղաների մասին

19:55 28.06.2022

44-օրյա պատերազմում զոհված շիրակցի տղաների կենսագրության, անավարտ երազանքների ու նպատակների, պատերազմի  հերոսական դրվագների մասին կպատմեն մենագրությունները։ «Հանուն հավերժության» խորագրով մենագրությունները հավաքել, մշակել և մեկտեղել են «Ժեստ» հոգեբանական ակումբի մասնագետները։ Մարտի դաշտում հերոսական ուղի անցած տղաների պատմությունները դարձել են կենսագրական գրքեր, որոնցում ծնողների հուշերն ու տղաների կյանքի հետաքրքիր դրվագներն են: Հերոսների ծնողները հոգեբաններին պատմել են իրենց […]

̰
ԱԻ նախարարը Շիրակի մարզում քննարկել է ՀՓՋ-ների շենքային ու տեխնիկական հագեցվածության հարցերը

18:08 28.06.2022

Այսօր Շիրակի մարզ է այցելել ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ Նախարարը եղել է մարզի տարածաշրջանների հրշեջ փրկարարական ջոկատներում, տեղում ծանոթացել  շենքային պայմաններին։ Այս պահին շենքային ու գույքային ապահովածության խնդիր ունի միայն Ամասիայի հրշեջ փրկարարական ջոկատը, որի մասնաշենքը նաև վթարային է։ «Այո՛, այսօրվա այցի շրջանակներում  հիմնական խնդիրը մենք արձանագրել ենք Ամասիայում, Աշոցքում կառուցվում է նոր մոդելի ՀՓՋ […]

̰
Բնակապահովման ծրագիր՝ սուբվենցիոն հայտով․ Գյումրիում 14 բնակարան կվերանորոգվի և կհատկացվի տնակներում ապրող ընտանիքներին

19:47 27.06.2022

Բնակարանային ապահովման ծրագիր է մեկնարկում Գյումրիում՝ նոր  բաղադրիչով։ Հաստատված սուբվենցիոն հայտով առաջին անգամ  պետական և համայնքային բյուջեի համաֆինանսավորմամբ համայնքապատկան 14 բնակարաններ են վերանորոգվելու, որոնք նախատեսվում է հատկացնել տնակներում ապրող ընտանիքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է մոտ 19 միլիոն դրամ: «Պետք է տանք սոցիալական բնակարան, որովհետև սոցիալական բաղադրիչով տալուց հետո մարդը չի փորձելու վաճառի ու նորից […]

̰
Գյուղական կոլորիտի ու ավանդույթների ներկայություն մեկ վայրում․ Փանիկ գյուղում անցկացվել է ծխական փառատոն

17:12 25.06.2022

Առաջին անգամ ծխական փառատոն է անցկացվել Շիրակի մարզում։ Միջոցառման վայրը Փանիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակն էր: «Արի՛ գյուղ» ծխական փառատոնին մասնակցել են մարզի տարածաշրջանների 12 համայնքները։ Ընտրվել են այն գյուղերը, որոնք կաթողիկե համայնքներ են։ Նախաձեռնությունը «Հայկական կարիտաս»-ինն է՝ «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի շրջանակներում։ Փառատոնը գյուղական բնակավայրերի զարգացումը, համայնքների ավանդույթները կայուն պահելու, տեղի ինքնությունը բնութագրող […]

̰
20 տարվա դադարից հետո բացառիկ նշանակության Բենիամինի հնավայրում պեղումներ են․ վերսկսումը պայմանավորված է «Հյուսիս-հարավ»-ի շինարարությամբ

21:00 24.06.2022

Բենիամինի հնավայրում պեղումներ են: Աշխատանքների վերսկսումը պայմանավորված է «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությամբ, ըստ նախագծի, ճանապարհի մի հատվածն անցնելու է հնավայրի տարածքով: Բենիամինի հնավայրը զբաղեցնում է մոտ 100 հեկտար տարածք: Ներկայի գյուղը ևս կառուցված է հնավայրի վրա: Տասնամյակներ առաջ իրականացված պեղումների ընթացքում պարզվել է, որ հնավայր-բնակավայրը  բացառիկ նշանակություն ունի՝ իր եզակի ու շատ արժեքավոր գտածոներով։ «Հայաստանի ամենակարևոր […]

̰
Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկում է տեղի ունեցել Գյումրիում

21:00 23.06.2022

Հայաստանի գլխավոր օրենքը 1995 թվականին ընդունվելուց հետո երկու անգամ փոփոխությունների է ենթարկվել՝ 2005 և 2015 թվականներին՝ հանրաքվեի միջոցով։ 2020-ին նորից Սահմանադրական բարեփոխումների նախագիծ էր մշակվել, որը կասեցվեց նախ համավարակի, հետո պատերազմական դրությամբ պայմանավորված։ Անցած տարեվերջին ձևավորվեց Սահմանադրական բարեփոխումների 13 անդամից կազմված խորհուրդ։ Միաժամանակ կազմված  մասնագիտական հանձնաժողովը հանրային քննարկումներ գործընթաց է իրականացնում։ Գյումրիում կազմակերպված քննարկման մասնակիցներին […]

̰
Գյումրիում ավարտին է մոտենում ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի նորացման ծրագրի երրորդ փուլը

18:47 23.06.2022

Գյումրիում ջրահեռացման և ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի երրորդ փուլի աշխատանքների ժամկետն ավարտվում է։ Գերմանական KFW բանկի միջոցներով իրականացվող ծրագրի երկու փուլերով 2010-2015 թվականներին Գյումրիի մի շարք թաղամասերում ցանցն ամբողջությամբ նորացվել է։ Երրորդ փուլի ծրագիրը, որն ուշացումով անցած տարի մեկնարկեց Անի թաղամասից, համարվում է առաջնահերթ, քանի որ ջրագծերի նորոգումով է պայմանավորված, թե երբ թաղամասում ՎԶԵԲ ծրագրով […]

̰
BACK_TO_TOP