Քոչարյանի գործով դատավոր Լուսինե Աբգարյանը ինքնաբացարկ չհայտնեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+31.09 oC

Քոչարյանի գործով դատավոր Լուսինե Աբգարյանը ինքնաբացարկ չհայտնեց

14:18 18.12.2019

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը ինքնաբացարկ չհայտնեց։ Դատական նիստը շարունակվում է։

Նշենք, որ դեկտեմբերի 16-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։ Վերջինս պետք է քննի Ռ․ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական գրասենյակից հայտնում են, որ ինքնաբացարկի հիմք են դարձել դատավորի եղբայր Դավիթ Աբգարյանին վերաբերող՝ մամուլում տարածված տեղեկությունները։ Մասնավորապես, Դավիթ Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում հավանել և կիսվել էր երգիչ Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Լուսինե Աբգարյանն իր էջով հավանել էր տվյալ գրառումը։ Բացի դրանից՝ դատավորի եղբայրը սույն գործով տուժողների նախկին ներկայացուցիչ, ներկայումս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրումը

12:20 09.08.2025

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրումը

Թուրքիայի իշխանությունները ողջունել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիրը, որը ստորագրվել է նախօրեին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ «Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման պատմական հնարավորություն է ստեղծվել։ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ այս հնարավորությունն իրացնելու ջանքերում», – ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նաև շնորհակալություն է […] ...

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց և տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

12:10 09.08.2025

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց և տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 7-ին Նոր Խարբերդի 5-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի:   Նա օգոստոսի 4-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:   22-ամյա երիտասարդը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: ...

Իրանը մտահոգություն է հայտնում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ․ հայտարարություն

12:02 09.08.2025

Իրանը մտահոգություն է հայտնում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ․ հայտարարություն

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ որպես կայունությանն ուղղված կարևոր քայլ: Միևնույն ժամանակ, Իրանը մտահոգություն է հայտնում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ: Այս մասին ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության X ցանցում հրապարակված գրառման մեջ: Նշվում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը կապ […] ...

SHANTNEWS

12:00 09.08.2025

SHANTNEWS

Զելենսկին մտավախություն ունի, որ Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքում Ուկրաինայում բնակավայրերի հարցերը կլուծվեն առանց Կիևի մասնակցության

11:50 09.08.2025

Զելենսկին մտավախություն ունի, որ Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքում Ուկրաինայում բնակավայրերի հարցերը կլուծվեն առանց Կիևի մասնակցության

Վլադիմիր Զելենսկին մտավախություն ունի, որ Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքում Ուկրաինայում բնակավայրերի հարցերը կլուծվեն առանց Կիևի մասնակցության։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին։ Սա շատ հեռու է մեր հողի վրա տեղի ունեցող այս պատերազմից, որը դեռևս չի կարող ավարտվել առանց մեզ, առանց Ուկրաինայի։ Ուկրաինան պատրաստ […] ...

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնում

11:40 09.08.2025

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնում

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է բնակչության շրջանում ինտենսիվ բացատրական աշխատանքները՝ հորդորելով կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Օգոստոսի 7-ին Ճամբարակ քաղաքի 48-ամյա մի բնակիչ Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին է ներկայացել «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի փամփուշտներ, փամփշտատուփ, գնդացրի 5 փամփուշտ և «Ֆ-1» նռնակ՝ պայթուցիչով։ Հիշեցնենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում […] ...

BACK_TO_TOP