Սավչենկոն զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից ու ձերբակալվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+24.09 oC

Սավչենկոն զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից ու ձերբակալվել

15:39 22.03.2018

Ուկրաինայի Գերագույն ռադան համաձայնություն է տվել ձերբակալել պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին, հայտնում է ուկրաինական «112 Украины»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրի խորհրդարանը զրկել է Սավչենկոյին անձեռնմխելիությունից: Պատգամավորին քրեական պատասխանատվության ենթարկելուն կողմ է քվեարկել խորհրդարանի 291 պատգամավոր: Սավչենկոյի կալանավորմանը կողմ է արտահայտվել 277 պատգամավոր, ձերբակալությանը՝ 268:

Ավելի վաղ, Ուկրաինայի գերագույն դատախազը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Սավչենկոն ահաբեկչական հարձակում է նախատեսում Գերագույն ռադայում:

РИА Новости-ն հայտնում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին մեղադրական ճառից անմիջապես հետո ձերբակալել են հենց երկրի խորհրդարանի շենքում: Հիշեցնենք, որ դեռևս 2016 թվականի մարտի 22-ին ռուսական դատարանը ուկրաինացի պատգամավորին 22 տարվա ազատազրկման էր դատապարտել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում վեց ամսվա ընթացքում ավելի շատ երեխա է մահացել, քան չորս տարվա ընթացքում աշխարհի բոլոր հակամարտություններում

12:05 28.04.2024

Գազայում վեց ամսվա ընթացքում ավելի շատ երեխա է մահացել, քան չորս տարվա ընթացքում աշխարհի բոլոր հակամարտություններում

Գազայի հատվածում վերջին վեց ամսվա ընթացքում սպանված երեխաների թիվը ցնցող է, ՏԱՍՍ-ին տված հատուկ հարցազրույցում ասել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։ Նա նշել է, որ պատերազմական պայմաններում շատ դժվար է ճշգրիտ տվյալներ ստանալը։ «Բայց ես կարծում եմ, որ հրապարակված թվերը (ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների՝ Գազայում զոհերի […] ...

Իսրայելը ավիահարվածներ է հասցնում Գազայի կենտրոնում գտնվող քաղաքներին

11:30 28.04.2024

Իսրայելը ավիահարվածներ է հասցնում Գազայի կենտրոնում գտնվող քաղաքներին

Իսրայելական ուժերը ավիահարվածներ են հասցնում Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Ալ-Զավաիդա և Ալ-Մուրաքա քաղաքներին, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ «Al Jazeera Arabic-ի մեր գործընկերները հայտնում են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցնում Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Ալ-Զավաիդա և Ալ-Մուրաքա քաղաքներին», – նշում է հեռուստաալիքը: ...

Իլոն Մասկն անսպասելի այցով մեկնել է Չինաստան

10:45 28.04.2024

Իլոն Մասկն անսպասելի այցով մեկնել է Չինաստան

Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը կիրակի օրը անսպասելի այցով մեկնել է Չինաստան, հայտնում է Reuters-ը: «Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կիրակի օրը անսպասելի այցով մեկնեց Պեկին՝ էլեկտրական մեքենաներ արտադրող երկրորդ խոշոր շուկա»,-հայտնում է գործակալությունը: Նշվում է, որ Մասկը ցանկանում է հանդիպել չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Չինաստանում ամբողջովին ինքնակառավարվող մեքենաների համար ծրագրային ապահովման տեղակայման հարցը և […] ...

Ոսկերիչը ցրել է ոսկու և ոսկյա զարդերի մասին ամենատարածված առասպելները

23:42 27.04.2024

Ոսկերիչը ցրել է ոսկու և ոսկյա զարդերի մասին ամենատարածված առասպելները

Ոսկին համարվում է ամենաթանկ մետաղներից մեկը շատ հազարամյակների ընթացքում, ուստի ոսկու արդյունահանման հետ կապված հսկայական թվով առասպելներ և սխալ պատկերացումներ կան: Դրանցից ամենատարածվածը Gazeta.Ru-ի հետ զրույցում մեկնաբանել է ոսկերիչ Նատալյա Նախոդկինան։ Առաջին առասպելն այն է, որ ոսկին պետք է դեղին լինի: «Իր առաջնային տեսքով ոսկին իրականում վառ դեղին գույն ունի: Ինչ վերաբերում է ոսկուն, որը […] ...

Աթենքի ակադեմիայում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

22:58 27.04.2024

Աթենքի ակադեմիայում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

Ապրիլի 26-ին Հունաստանում ՀՀ դեսպանության և Աթենքի ակադեմիայի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ Աթենքի ակադեմիայի գլխավոր սրահում տեղի ունեցավ գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Միջոցառման նախագահող Աթենքի Ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Միխայիլ Ստաթոպուլոսը, ողջունելով հյուրերին, շեշտեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման և միջազգային ճանաչման կարևորությունն ու ընդգծեց Հունաստանի կողմից դրա ճանաչման փաստը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես […] ...

Մեքսիկայի Սենատը հաստատել է պատիժը սեռափոխության թերապիայի համար

22:50 27.04.2024

Մեքսիկայի Սենատը հաստատել է պատիժը սեռափոխության թերապիայի համար

Մեքսիկայի Սենատը հաստատել է երկուսից վեց տարվա ազատազրկում նրանց համար, ովքեր  թերապիա են անցնում սեռը փոխելու համար: Այս մասին հայտնում է Մեքսիկայի Կոնգրեսի վերին պալատի տեղեկատվական պորտալը։ «Սենատը հաստատել է սեռափոխության համար թերապիա օգտագործողների պատիժը՝ 2-6 տարի ժամկետով ազատազրկում և մեկից երկու հազար միավոր տուգանք»,- ասվում է զեկույցում։ Նաև նշվում է, որ եթե խոսքը «անչափահասների […] ...

BACK_TO_TOP