Ուրուգվայում հայերին ուղղված Չավուշօղլուի ազգայնական ժեստից հետո թուրք դեսպանը կանչվել է ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+29.09 oC

Ուրուգվայում հայերին ուղղված Չավուշօղլուի ազգայնական ժեստից հետո թուրք դեսպանը կանչվել է ԱԳՆ

17:56 24.04.2022

Ուրուգվայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթուօղլուն կանչվել է այդ երկրի ԱԳՆ այն բանից հետո, ինչ Մոնտեվիդեո այցելած Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ցեղասպանության ճանաչում պահանջող հայերին ողջունել էր թուրքական ազգայնական «գորշ գայլերի» նշանով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է El Pais-ը։

Ակնկալվում է, որ թուրք դեսպանն արտգործնախարարություն է ներկայանալու ապրիլի 25-ին։

Ուրուգվայ այցելած Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի դեմ թուրքական դիվանագիտական ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով։ Ցուցարարները, տեսնելով դիվանագիտական ներկայացուցչությունից դուրս եկող ԱԳ նախարարին, սկսել էին վանկարկել. «Մարդասպան»։ Ի պատասխան վանկարկումների, Չավուշօղլուն լայն ժպտացել էր և մատներով ցույց տվել աջակողմյան ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը, որը խորհրդանշում է թուրքական ազգայնականությունը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վան Բաստենը խորհուրդ է տվել Յամալին փոխել խաղային դիրքը

14:17 13.06.2025

Վան Բաստենը խորհուրդ է տվել Յամալին փոխել խաղային դիրքը

«Միլանի» և Նիդերլանդների հավաքականի լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը պետք է փոխի խաղային դիրքը։ «Ափսոս է, որ Լամինին օգտագործում են հարձակման եզրում։ Այդ դիրքում նա բավարար չափով գնդակի տիրապետում չունի։ Իհարկե, Յամալը մեծ սպառնալիք է նաև եզրից, սակայն եթե նա խաղար հարձակման կենտրոնում, ավելի մեծ ազդեցություն […] ...

Եգիպտոսի ԱԳՆ-ն Իսրայելի հարվածն Իրանին «չափազանց վտանգավոր» է անվանել

14:10 13.06.2025

Եգիպտոսի ԱԳՆ-ն Իսրայելի հարվածն Իրանին «չափազանց վտանգավոր» է անվանել

Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի հարվածները Իրանին և դրանք համարում է «չափազանց վտանգավոր էսկալացիայի գործողություն», որը սպառնում է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Եգիպտոսը դատապարտում է իսրայելական բանակի հարվածները Իրանին և դրանք համարում է ծայրահեղ վտանգավոր էսկալացիայի ակտ, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության համար: […] ...

Պայթյուն Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում․ կա տուժած

14:08 13.06.2025

Պայթյուն Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում․ կա տուժած

Հունիսի 13-ին, ժամը 13:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի Շիրազ քաղաքին

14:06 13.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի Շիրազ քաղաքին

Իսրայելը հարվածել է Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքային թաղամասին, հայտնում է իրանական «Նուր Նյուզ» գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ Շիրազը նույնպես հարձակման ենթարկվեց Իսրայելի կողմից», – գրել է գործակալությունը իր Telegram ալիքում։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Իրանի հյուսիս-արևմտյան մասում՝ Թավրիզ քաղաքի օդանավակայանում, դադարից հետո նոր պայթյունի մասին։ ...

Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչ

14:03 13.06.2025

Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Աշխարհի 24-րդ ռակետը 1/8 եզրափակչում դժվարին պայքարում 6-3, 5-7, 7-6 հաշվով հաղթել է Մաքենզի Մաքդոնալդին (ԱՄՆ, 99-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 32 րոպե։ Խաչանովի հաջորդ մրցակիցը Գաբրիել Դիալոն (Կանադա, 56-րդ ռակետ) է։ ...

ՏԿԵ նախարարի տեղակալն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

13:58 13.06.2025

ՏԿԵ նախարարի տեղակալն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցությունը։ Դեսպանը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով երկուստեք գործընկերության խորացման հարցում պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստան-Իրան 400 […] ...

BACK_TO_TOP