Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է իր անվան շուրջ Բաքվում բարձրացած աղմուկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+29.09 oC

Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է իր անվան շուրջ Բաքվում բարձրացած աղմուկին

19:28 22.02.2018

Ռուս ամենահեղինակավոր հեռուստալրագրողներից Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի կողմից իրենց հասցված վիրավորանքներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նևզորովը Невзоровские среды հերթական հաղորդմանն անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի խոսքերին՝ նշել է.

«Տեսեք՝ ինչ լավ են նրանք արտահայտվում: Ինձ անվանում են խղճուկ ավանակ, չկայացած ավանակ, ավանակ, նողկալի անոմալիա, անպարկեշտ ավանակ»:

Նևզորովը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վիրավորանքները հնչեցվել են ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով, այլ ոչ թե լրագրողների կողմից:

Նևզորովն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմն ամենից շատ վրդովվել է Ալիևին սուր առարկաներ և մեխ անգամ չվստահելու իր կոչերին:

«Ես, կարծես, խանգարում եմ Ալիևի ատաղձագործական բիզնեսին: Մեխերի վերաբերյալ այդ աստիճան մտահոգությունն ինձ անհանգստացրեց»,- հեգնել է Նևզորովը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանն առաջին եռամսյակում զբոսաշրջությունից ռեկորդային եկամուտ է գրանցել

14:20 30.04.2024

Վրաստանն առաջին եռամսյակում զբոսաշրջությունից ռեկորդային եկամուտ է գրանցել

Վրաստանի եկամուտը զբոսաշրջությունից 2024 թվականի առաջին եռամսյակում հասել է ռեկորդային՝ 807,7 միլիոն դոլարի, հաղորդում է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը։ Հրապարակված տվյալներով՝ հունվար-մարտ ամիսներին զբոսաշրջությունից եկամուտը գերազանցել է 2019 թվականի նախահամաճարակային առաջին եռամսյակի մակարդակը 36,9%-ով, իսկ անցյալ տարվանը՝ 1,5%-ով: Առաջին եռամսյակում հանրապետություն է իրականացվել ավելի քան 930 հազար զբոսաշրջային այցելություն, ինչը 11 տոկոսով ավելի է նախորդ […] ...

Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար

14:09 30.04.2024

Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն քննադատել է Ադրբեջանի ղեկավարությանը Եվրոպայի խորհրդի Վացլավ Հավելի մրցանակի հաղթող Մամադլի Անարին բանտարկելու համար։ Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։ «Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Իլհամ Ալիևի շուրջ գործող հանցագործ խմբավորումը համարձակվել է բանտարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի մրցանակի հաղթող Մամադլի Անարին բանտ նստեցնել։ Ադրբեջանի […] ...

Վրաստանի վարչապետը հրաժարվել է ողջունել նախագահ Զուրաբիշվիլիին Պաշտպանության ուժերի օրվա կապակցությամբ

12:22 30.04.2024

Վրաստանի վարչապետը հրաժարվել է ողջունել նախագահ Զուրաբիշվիլիին Պաշտպանության ուժերի օրվա կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ելույթ ունենալով երկրի պաշտպանության ուժերի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ, հրաժարվել է ողջունել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ նրան մեղադրելով սահմանադրությունը խախտելու մեջ։ «Իմ ողջույնի մեջ ես միտումնավոր չհիշատակեցի նախորդ խոսնակին (նախագահ Զուրաբիշվիլիին) և ինձ թույլ չեմ տա քաղաքական հայտարարություններ անել վրացական բանակի առջև, որոնք լիովին անհամատեղելի կլինեն այսօրվա հետ։ Սահմանադրության առաջ երդումը […] ...

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ասորիների ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանի որոշմանը

11:55 30.04.2024

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ասորիների ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանի որոշմանը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքնել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ապրիլի 29-ին ասորիների և քաղդեացիների ցեղասպանության վերաբերյալ որոշմանը, հայտնում է «Էրմենիհաբերը»։ Արտագործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անցյալ տարի Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր, որ չի ճանաչում Ֆրանսիայի Սենատի կողմից ընդուված նմատատիպ որոշումը, իսկ այս անգամ այն օրակարգ է բերվել իշխող կուսակցության կողմից։ Թուրքիայի ԱԳՆ-ն որոշումը որակել է […] ...

Լարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է

08:08 30.04.2024

Լարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Թբիլիսիում ավարտվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքին աջակցող՝ իշխող կուսակցության հանրահավաքը

22:35 29.04.2024

Թբիլիսիում ավարտվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքին աջակցող՝ իշխող կուսակցության հանրահավաքը

Թբիլիսիում ավարտվել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության բազմահազար աջակիցների հանրահավաքը՝ ուղղված օտարերկրյա գործակալների մասին օրինագծին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Մի քանի ժամ շարունակ կուսակցության առաջնորդները ցուցարարներին դիմում էին Ռուսթավելի պողոտայի՝ խորհրդարանի շենքի դիմացի բեմից։ Նրանց թվում էին «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, ներկայիս նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին, վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահ Շալվա […] ...

BACK_TO_TOP